ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Գագաթնաժողովին կաթողիկոսի հրավերը «վերջին պահին» չի եղել․ Շիրակի թեմի առաջնորդը սխալվում է

16:07, 14 Նյմ, 2022

ՍԽԱԼ

Հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացվում էր Համաշխարհային համահայկական առաջին գագաթնաժողովը․ դրան մասնակցելու հրավիրվել էր նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը Aravot.am-ին հայտնել էր, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից  Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսին բանավոր հրավեր է ուղարկվել, սակայն «մի շարք նկատառումներից ելնելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի նկատում Եկեղեցու մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին»։ 

Նոյեմբերի 7-ին Առաջին ալիքի «Հարցազրույցի» տաղավարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով Մայր Աթոռի կողմից հրավերը մերժելու հարցին, պնդեց, որ եկեղեցին պատշաճ ձևով հրավիրված չէր և չէր ներգրավվել այդ գագաթնաժողովի պատրաստության աշխատանքներին։

Պետրոս Ղազարյանի հակադարձմանը, թե Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարն անձամբ գնացել է կաթողիկոսին հրավիրելու, Աջապահյանն ասաց․ «Ուրեմն սփյուռքի հանձնակատարն իր տրամաչափով շատ փոքր անձնավորություն է, որպեսզի ինքը գա և Ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրի բանավոր կերպով։ […] Ուրեմն, հետևաբար պետք է շատ ավելի պատշաճ ձևով հրավիրվի, ոչ թե վերջին պահին և այն էլ բանավոր կերպով»։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ դիմեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ և Հայ-առաքելական եկեղեցուն՝ պարզելու, թե երբ է կաթողիկոսին ուղարկվել հրավերը և ինչ ձևաչափով, ինչպես նաև այն, թե արդյո՞ք որևէ արարողակարգով սահմանվում է կաթողիկոսին գագաթնաժողովին հրավիրելու կարգը։

Գրասենյակը կաթողիկոսին 3 ամիս առաջ է հրավիրել 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից ստացված պատասխանի համաձայն՝ Զարեհ Սինանյանը օգոստոսի 3-ին այցելել է Մայր Աթոռ և հանդիպել կաթողիկոսի հետ․ նպատակը Գարեգին Բ-ին «անձամբ և անհատապես հրավիրելն էր Համաշխարհային հայկական գագաթնաժողովին՝ նրան փոխանցելով գագաթնաժողովի նախնական օրակարգը, ստանալ նրա համաձայնությունը»: 

Ըստ գրասենյակի պատասխանի՝ հանդիպմանը Գարեգին Բ-ն շեշտել էր, որ գործող կառավարության կազմակերպած միջոցառումներին մասնակցելու ցանկություն չունի։ Նա նաև ընդգծել էր, որ նախկինում Մայր Աթոռը մասնակցել է Հայաստան-Սփյուռք համաժողովների օրակարգի ձևավորմանը: 

Հանձնակատարի գրասենյակի պատասխանում նշվում է նաև, որ Սինանյանը մանրամասնել է, որ մինչև գագաթնաժողովը դեռ առկա է 3 ամիս ժամանակ, և օրակարգը ենթակա է լրամշակման: 

«Հատկանշական է, որ մինչև Գարեգին Բ-ի հետ հանդիպումը, որևէ անձ դեռևս հրավիրված չէր և չէր ստացել օրակարգը»,- ասվում է հարցման պատասխանում։

Անդրադառնալով արարողակարգի հարցին, հանձնակատարի գրասենյակից պատասխանել են, որ Մայր Աթոռը չի տեղեկացրել, որ որևէ կերպ խախտվել է կաթողիկոսին հրավիրելու կարգը։ 

«Նշենք նաև, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նման հրավերների ծանուցման համար հստակ սահմանված արարողակարգ չունի։ Նման արարողակարգ չի գործել նաև նախկինում»,- ասվում է պատասխանի մեջ։

Ինչ է ասում Մայր Աթոռը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից մեր հարցմանը պատասխանել են՝ հղում անելով ավելի վաղ տրված 2 պարզաբանումներին։ Դրանից մեկով ՀԱԵ-ն ևս հաստատում է՝ Սինանյանն ու կաթողիկոսը հանդիպել են օգոստոսի 3-ին։  

Մյուս պարզաբանման մեջ, որին անդրադարձանք վերևում, գագաթնաժողովին չմասնակցելու մի շարք պատճառների թվում նշվում էր նաև, որ Մայր Աթոռը «հնարավորություն չի ունեցել իր հիշյալ և այլ դիտարկումները ներկայացնելու գագաթնաժողովի կազմակերպիչներին՝ ներգրավված չլինելով կազմակերպչական աշխատանքներում»։ 

Այսպիսով, և՛ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, և՛ Մայր Աթոռը հաստատում են, որ կաթողիկոսին անձամբ հրավերը փոխանցել է հանձնակատար Սինանյանը՝ գագաթնաժողովից մոտ 3 ամիս առաջ՝ օգոստոսի 3-ին։ Հետևաբար, Աջապահյանի պնդումը, թե հրավերը եղել է «վերջին պահին», խնդրահարույց է։ 

Հանձնակատարի գրասենյակի պարզաբանումը չի հաստատում նաև Աջապահյանի՝ կաթողիկոսին ոչ պատշաճ կարգով հրավեր ուղարկելու պնդումը։ Ըստ գրասենյակի, նման հատուկ արարողակարգ չկա ու չի եղել, իսկ Մայր Աթոռից հրավերի կարգի խախտման մասին առարկություններ չեն ստացվել։ 

Գրասենյակն ու Մայր Աթոռը, փաստացի, հակասում են միմյանց նաև եկեղեցու՝ գագաթնաժողովի կազմակերպչական և օրակարգի ձևավորման աշխատանքներից դուրս մնալու մասով։ 

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գարեգին ԲԶարեհ ՍինանյանկաթողիկոսՀամաշխարհային համահայկական գագաթնաժողովՄայր Աթոռ

Հարակից հոդվածներ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին

16:41, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկի կողմից հերքվել էր սուրբ Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու,...

Հարակից հոդվածներ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին

16:41, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկի կողմից հերքվել էր սուրբ Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու,...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens