ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին

16:41, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկի կողմից հերքվել էր սուրբ Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու, նահատակվելու փաստը։ Ավելին՝ Բարդուղիմեոսը ներկայացվել էր որպես Բաքվի պահապան առաքյալ։ 

Ամեն ինչ եղել էր այսպես․ օգոստոսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարած պետական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին այցելել էր Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի մայր աթոռ հանդիսացող «Սուրբ մեռոնակիր կանայք» (Святых жён-мироносиц) տաճար, որտեղ թեմի եպիսկոպոս Ալեքսին (Смирнов) նրանց պատմել էր 20-րդ դարի սկզբին հիմնադրված և վերականգնումից հետո 2003 թվականին  տաճարի վերաբացման պատմությունը՝ տեղեկացնելով, որ տաճարում գտնվում է Բաքվի հովանավոր Բարդուղիմեոս առաքյալի մասունքով տապանը։

«Ըստ ավանդության, այդ քարոզիչը տանջալի նահատակության է ենթարկվել այստեղ՝ Բաքու քաղաքում, «Девичья башня» (ադրբեջաներեն՝ Qız Qalası) կոչվող հուշարձանի վայրում։ Այնտեղ մինչև հեղափոխությունը մի մատուռ (часовня) կար սուրբ Բարդուղիմեոսի պատվին։ Բաքվում գոյություն ունեցած հին ավանդույթով մարդիկ Բարդուղիմեոսի հիշատակի օրը հավաքվել են այստեղ, աղոթել: Այդ պատճառով սուրբ  Բարդուղիմեոսը համարվում է Բաքու քաղաքի և ողջ Ադրբեջանի, ինչպես նաև այստեղ ապրող բոլոր մարդկանց հովանավորը»,- Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներին պատմել է Ալեքսին։

«Փաստերի ստուգման հարթակը» Մայր Աթոռին ուղղված գրավոր հարցմամբ փորձել է պարզել՝ ինչ դիրքորոշում ունի Հայ-առաքելական եկեղեցին՝ հաշվի առնելով, որ Բարդուղիմեոս առաքյալը քրիստոնեությունը Հայաստան բերող առաքյալներից մեկն է համարվում, ինչի արդյունքում էլ Հայ-եկեղեցին համարվում է առաքելական։

«Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում և հանդիսանում է Հայ Եկեղեցու հիմնադիր առաքյալը, ինչի մասին վկայում են ոչ միայն հայկական, այլև ասորական ու լատինական աղբյուրները։ Այս սրբազան ավանդությունն ունի համաքրիստոնեական ճանաչում և նվիրագործված է մեր Եկեղեցու 2000-ամյա գործունեությամբ ու առաքյալին նվիրված բազմաթիվ սրբավայրերով։ Իսկ ինչ վերաբերում է այլ ավանդություններին, ապա դրանց արժանահավատությունը կարիք ունի պատմաբանների ուսումնասիրման»,- նշվում է Մայր Աթոռից ստացված գրավոր պատասխանում։

Եվս երեք հարց էինք ուղղել Մայր Աթոռին՝ փորձելով հասկանալ ՀԱԵ դիրքորոշումը, թե ինչու է Բաքուն Ռուսաստանի օգնությամբ Բարդուղիմեոսին սեփականացնելու գործընթաց սկսել, արդյո՞ք ՀԱԵ-ն չի համարում, որ Բաքվի և ՌԴ-ի կողմից իրականացվողը ոտնձգություն է Հայ-առաքելական եկեղեցու նկատմամբ, և վերջապես, փորձել էինք հասկանալ՝ ինչո՞ւ է այդ այցից հետո տևական ժամանակ լռում Հայ-առաքելական եկեղեցին ու արդյո՞ք ՀԱԵ-ն որեւէ քայլ պատրաստվում է ձեռնարկել կեղծիքի դեմ։ 

Այս հարցերը, սակայն, մնացել են անպատասխան։

Հայ-առաքելական եկեղեցու փոխարեն ռուս-ադրբեջանական քարոզչությանը անմիջապես հակադարձել էին գիտնականներն ու ազգագրագետները։ Գիտնական, հայագետ Գևորգ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում «Մի կեղծիքի պատմություն» խորագրով գրառման մեջ նշում է․ «2003 թ․ Հեյդար Ալիևի հրավերով Բաքու է այցելում տիեզերական պատրիարք Բարթողոմեոսը, որը  այնտեղի ռուսական տաճարին է նվիրաբերում առաքյալի մասնատուփը։ Սբ․ Բարթողոմեոսը հռչակվում է Բաքվի պահապան սուրբ։ Բաքվի, որի բնակչության գերակշիռ մասը մուսուլման է։ Պարզ է, որ տիեզերական պատրիարքին և՛ վճարել են, և՛ ճնշել․․․»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատում է՝ հայկական ավանդույթում Բարդուղիմեոս անունով հայտնի առաքյալը քրիստոնեական ավանդույթում միշտ հիշատակվել և ընդունվել է որպես առաջին դարում Մեծ Հայքում գործած և նահատակված քարոզիչ։ 

«Քրիստոնեական՝ առհասարակ, և հայկական՝ մասնավորապես, ավանդույթում Հիսուս Քրիստոսի ամենամերձավոր 12 առաքյալներից Թադեոսը և Բարդուղիմեոսն էին այն առաքյալները, ովքեր քրիստոնեությունը Հայաստան՝ Մեծ Հայք բերեցին, և հենց այդ պատճառով է Հայաստանի քրիստոնեական եկեղեցին կոչվում առաքելական սուրբ եկեղեցի։ Ըստ գրավոր տեղեկությունների, առաջին դարում այլ քարոզիչներ նույնպես Հայաստանում եղել են, կամ՝ Հայաստանով անցել են, բայց Հայաստանում առաքելական գործունեությունը վերագրվում է գլխավորապես Թադեոսին և Բարդուղիմեոսին։ Ընդ որում, Հայաստանը եղել է նրանց գործունեության վերջին հանգրվանը, քանի որ երկուսն էլ հենց Հայաստանում են նահատակվել»,- Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած քննարկման ժամանակ ներկայացրել էր ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Ըստ ազգագրագետի, Բարդուղիմեոսը ավելի մանրամասն է ներկայացված «Սրբոյ հորն մերոյ Մովսէսի Խորենացւոյ Մատենագրութիւնք»-ում, որտեղ մանրամասն պատմվում է, թե ինչպես Բարդուղիմեոսը, վշտացած լինելով, որ Մարիամ Աստվածածնի մահվան պահին ինքը Երուսաղեմում չի եղել,  փայտի վրա կերտել է տալիս նրա  պատկերը, ապա Սուրբ հոգուց պատվեր է ստանում գնալ Հայաստան ավետարանելու։ 

«Գնում է Պարսկաստան, Խորասանում քարոզում, այնուհետև անցնում է Հայաստան՝ «Անձաւացեաց յաշխարհն» մի համբավավոր քարի մոտ, որում բազմաթիվ դևեր էին ապրում՝ սպասարկելով Անահիտին՝ «հեթանոսական Աստվածուհուն», և այդ վայրը կոչվում էր Դարբնաց քար․․․ Աստծո սուրբը հալածում է դևերին և այդտեղ մի խաչ կանգնեցնում։ Դա Տիգրիս գետի մոտ «Կանգուար բերդի» (Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Անձևացի գավառում) և Ագռավաց քարի միջև այն վայրն է, որտեղ հետո Գրիգորիս հայրապետն է քարոզել, իսկ հետո այստեղ եղավ Տրդատ թագավորի գերեզմանը։ Սուրբ առաքյալ Բարդուղիմեոսը այստեղ շինում է մի փոքր եկեղեցի, որտեղ թողնում է Մարիամ Աստվածածնի պատկերի փայտե փորագրությունը, և որն անվանում է Սուրբ Աստվածածին, ապա կից կառուցում է կուսանոց և վայրը «յանուն Տիրամօր»  անվանում «Հոգեաց վանք»։ Իսկ ինքը՝ սուրբ Առաքյալը, ավետարանելը Հայաստանում շարունակում է, և «կատարեցաւ [նահատակվեց] յՈւրբանոս քաղաքի» մի վայրում, որ Բարմա կոչվեց առաքյալի պատվին»,- ներկայացրել է ազգագրագետը։

Նա նաև մի ուշագրավ հանգամանք է մատնանշել, որի համաձայն, 2001 թ․ մայիսի 21-ին Մոսկվայի և համայն Ռուսիայի պատրիարք Ալեքսի II գնացել է Բաքու  և «հաղորդակցվել» Սուրբ Բարդուղիմեոսի՝ Բաքվի եկեղեցում «պահվող» մասունքների հետ։ «Սա մի փոքր տարօրինակ է, քանի որ, ըստ տեղեկությունների, Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը միայն 2003 թ․  ապրիլի 16-ին է Բաքվի «Սուրբ մեռոնակիր կանանց» (Святых Жён-Мироносиц) տաճարին նվիրել Բարդուղիմեոս առաքյալի մասունքներով տուփը»,- ասել է Հրանուշ Խառատյանը։

Այսպիսով, Ադրբեջանը, ռուս հոգևորականների օգնությամբ, փորձում է Բաքվին վերագրել պատմական կապը Բարդուղիմեոս առաքյալի հետ, ինչը հակասության մեջ է քրիստոնեական ավանդապատման հետ:

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Իլհամ ալիևՄայր ԱթոռՎլադիմիր Պուտին

Հարակից հոդվածներ

Մարիա Կարապետյանի պնդումը սխալ է․ Ալիևը 2022-ից հետո բազմիցս խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին
Սխալ

Մարիա Կարապետյանի պնդումը սխալ է․ Ալիևը 2022-ից հետո բազմիցս խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին

15:25, 24 Հնս, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականից հետո «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություն...

Կեղծ լուր ֆեյսբուքյան էջերում․ Ալիևի` այլ հարցով խորհրդակցությունը ներկայացվել է որպես «300 000-ի վերադարձի» քննարկում
Ֆեյք

Կեղծ լուր ֆեյսբուքյան էջերում․ Ալիևի` այլ հարցով խորհրդակցությունը ներկայացվել է որպես «300 000-ի վերադարձի» քննարկում

10:39, 7 Հնս, 2026

Սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթում (1, 2) տարածվում է մի տեսանյութ, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կաբինետի անդամների հետ խորհրդակցություն...

ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը
Սխալ

ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը

21:42, 1 Ապր, 2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ ապրիլի 1-ին, Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը չէր կարող...

«ՇՏԱՊ․ Երևանը դատարկվելու է»․ Ալիևի հին խոսքերը նորովի վերլուծող «Հայելի» ակումբի բանախոսը
Սխալ

«ՇՏԱՊ․ Երևանը դատարկվելու է»․ Ալիևի հին խոսքերը նորովի վերլուծող «Հայելի» ակումբի բանախոսը

15:39, 18 Մրտ, 2026

Ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանը «Հայելի» ակումբում շտապ ասուլիս է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հին՝ 4 տարի առաջ արված ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens