ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Ադրբեջանցի «էկոակտիվիստը» կեղծում է․ Արցախցի ծանր հիվանդները շարունակում են զրկված մնալ պատշաճ բուժօգնությունից

18:28, 13 Դկտ, 2022

ՍԽԱԼ

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով «առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ»:

«ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ: Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:    

Դեկտեմբերի 13-ին՝ նախարարության վերոհիշյալ հաղորդագրության հրապարակումից բառացիորեն րոպեներ անց, ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը հրապարակեց «Ադրբեջանցի ցուցարարները մարդասեր են Խանքենդիի (Ստեփանակերտ-խմբ․) հայերի հանդեպ, բայց մերժում են դադարեցնել ակցիան» վերտառությամբ հոդվածը։ 

Դրանում դեկտեմբերի 12-ից Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքն արգելափակած՝ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիներից մեկը՝ Դիլյարա Էֆենդիևան, պնդում է, թե իրենք պատրաստ են միջանցք տալ՝ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։ 

«Ես՝ որպես այս ակցիայի կազմակերպիչներից մեկը, ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք միջանցք տրամադրել շտապօգնության մեքենայի և բժշկական օգնության համար»,- ասել է Էֆենդիևան։ 

Նույն օրը՝ ժամը 15։46-ին, Արցախի ԱՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվեց ռեպորտաժ, որի նկարագրությունում նախարարությունը ևս մեկ անգամ հաստատում էր, որ «միջպետական ճանապարհի փակման հետևանքով Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը դարձել է անհնար»։ 

Ռեպորտաժում Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը հայտնում է, որ ԲԿ-ում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու պացիենտ է ենթակա Երևան տեղափոխվելու, ևս երկուսը տեղափոխման կարիք ունեն շտապ հետազոտման նպատակով, սակայն տեղափոխման հարցն անորոշ է միջանցքի փակ լինելու պատճառով։ 

Նախարարության հրապարակած տեսանյութում նշվում է նաև, որ Ստեփանակերտի շտապօգնությունը ոչ միայն չի կարողանում ծանր հիվանդներին Երևան տեղափոխել, այլ նաև ընդհատվել է կապը Շուշիի շրջանի մի շարք համայնքների հետ։ 

Այսպիսով, Լաչինի միջանցքի արգելափակված լինելու հետևանքով արցախցի ծանր հիվանդները շարունակում են զրկված մնալ պատշաճ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվելու հնարավորությունից, անհնար է շարունակում մնալ նաև շտապօգնության մեքենաների մուտքը դեպի Արցախի որոշ համայնքներ՝ չնայած էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցու և ադրբեջանական ԶԼՄ-ի պնդումներին, թե ցուցարարները պատրաստ են մարդասիրական միջանցք տալ։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ադրբեջանական ապատեղեկատվությունԱրցախԼաչինի միջանցք

Հարակից հոդվածներ

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին
Սխալ

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին

18:15, 6 Փտր, 2023

Փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ  խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը պնդել է, թե «ի տարբերություն Վրաստանի...

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը
Սխալ

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը

18:46, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը «անհիմն մեղադրանք» է որակել...

Հաագայում Ադրբեջանը կեղծում է․ Ալիևը քանիցս հայերին հորդորել է հեռանալ ԼՂ-ից
Մանիպուլյատիվ

Հաագայում Ադրբեջանը կեղծում է․ Ալիևը քանիցս հայերին հորդորել է հեռանալ ԼՂ-ից

16:33, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը հայտարարել է, թե Հայաստանի...

Ադրբեջանի ԱԳՆ-ն կեղծիքով է հակադարձում Լաչինի միջանցքի մասին Փրայսի խոսքերին
Սխալ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կեղծիքով է հակադարձում Լաչինի միջանցքի մասին Փրայսի խոսքերին

18:12, 25 Հնվ, 2023

Հունվարի 25-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադան թվիթերյան իր միկրոբլոգում պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens