ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

BBC-ի մանիպուլյացիան. Հադրութի Մեծ Թաղերում ադրբեջանցիներ չեն ապրել 

11:14, 11 Հնվ, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված՝ «Ղարաբաղ. Անվերջ պատերազմ» փաստագրական ֆիլմում դեկտեմբերի 26-ին անդրադարձել է 2020 թվականի պատերազմից հետո Հադրութի Մեծ Թաղեր գյուղի ժողովրդագրությանը:

«Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական բնակավայրերի պատմությունը սերտ փոխկապակցված է: Մենք հիմա գտնվում ենք մի գյուղում, որը ադրբեջանցիներն անվանում են Բեյուկ Թաղլարի, իսկ հայերը՝ Մեծ Թաղլար: Վերջին 30 տարում այն բնակեցված էր միայն հայերով: Խորհրդային տարիներին երկու ազգություններն էլ այստեղ ապրում էին միասին»,— նշել է լրագրող Օլգա Իվշինան Մեծ Թաղեր գյուղի կիսավեր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մուտքի մոտ:

Տեսանյութի հրապարակումից հետո Facebook-ի օգտատեր Սամվել Մելիքսեթյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մեծ Թաղերի ժողովրդագրական պատկերի վերաբերյալ հեղինակի պնդումները իրականությանը չեն համապատասխանում:

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով որոշ պատմական փաստաթղթեր, ներկայացնում է գյուղի վերաբերյալ վիճակագրական տվյալները: 

Մեծ Թաղերը վերջին հարյուրամյակներին ունեցել է միայն հայկական բնակչություն

Այսպես, Ռուսաստանի կայսրության վիճակագրական տվյալների համաձայն՝ 1886 թվականին գյուղում ապրում էր 2996 մարդ՝ բացառությամբ հայեր: 1897 թվականին  գյուղում ապրում էր 2849 հայ, այլ ազգի բնակիչներ չեն հիշատակվում: Արդեն 1933 թվականին, Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական վիճակագրական աղբյուրների համաձայն, Մեծ Թաղերի բնակչությունը բացառապես հայեր էին՝ 2852 մարդ: Ըստ Խորհրդային Ադրբեջանի հանրագիտարանի՝ 1981 թվականին գյուղում ապրում էր 1695 մարդ, սակայն չի մասնավորեցվում, թե ինչ ազգության էին նրանք պատկանում: Ենթադրվում է, որ թեև բնակչությունը կտրուկ կրճատվել է, ազգային կազմի էական փոփոխություն տեղի չի ունեցել, հակառակ դեպքում, առնվազն հայկական աղբյուրները կհիշատակեին այդ մասին: Ի դեպ, ադրբեջանական հանրագիտարանում գյուղի անունը նշված է հենց որպես «Մեծ Թաղլար», այլ ոչ թե «Բեյուկ Թաղլարի», ինչպես նշում է լրագրողը:

Մեծ Թաղերի գյուղապետ Անդրեյ Ալթունյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում խորհրդային տարիներին բացառապես հայեր են բնակվել։ Նրա խոսքով՝ կարճ ժամանակով գյուղի դեղատան աշխատողը ազգությամբ ադրբեջանցի է եղել, սակայն հետագայում նա հեռացել է գյուղից: 

Ադրբեջանական զինված ուժերը գրավել են Մեծ Թաղերը 2020 թ. հոկտեմբերին, հայ բնակչությունն ամբողջությամբ տեղահանվել է:

Հետևաբար, լրագրողի պնդումը, թե Մեծ Թաղերում ապրել են և՛ ադրբեջանցիներ, և՛ հայեր, սխալ է: 

Առհասարակ, Հադրութի շրջանում բնակչության շրջանում գերակշռում էին հայերը: ԽՍՀՄ անցկացրած մարդահամարի համաձայն՝ 1939 թ.-ին շրջանում ապրում էր 27,128 մարդ, որից 25,975-ը՝ հայ, 727-ը՝ ադրբեջանցի: 1979 թ.-ին Հադրութում ապրում էր 14,792 մարդ, որից՝ 12,489-ը հայ, 2239-ը՝ ադրբեջանցի: Խորհրդային տարիներին՝ նախկին Լեռնայի Ղարաբաղի Ինքնավար Մարզում, վերջին մարդահամարի համաձայն (1989), ապրում էր 189 հազար մարդ, որից 145 հազարը՝ հայ, 40 հազարը՝ ադրբեջանցի: 

Հատկանշական է, որ բացառությամբ մի քանի բնակավայրերի և քաղաքների,  Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի բնակիչները կենտրոնացած էին առանձին բնակավայրերում, այսինքն՝ խառը կազմով համայնքներ գրեթե չկային: 

Մեծ Թաղերում հայերը վաղուց են ապրել

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեկ այլ հրապարակման մեջ BBC-գրում է, որ Մեծ Թաղերում հայերը ապրել են հարյուր տարի:

Պատմելով դեպի Հադրութ կատարած ճանապարհորդության մասին՝ լրագրողը գրել է. «Նոր ճանապարհահատվածը կտրում է Բեյուկ Թաղլար գյուղի կենտրոնը (հայերեն՝ Մեծ Թաղեր): Այս ճանապարհը չկար երկու տարի առաջ, երբ վերջին 100 տարում այստեղ ապրած հայերը հեռացան գյուղից՝ փախչելով պատերազմից»:

Ճշգրիտ գիտական աղբյուրներ չկան, թե երբ է հիմնադրվել Մեծ Թաղեր գյուղը: 

Ինչպես վերևում նշեցինք, դեռ 19-րդ դարի վերջից պաշտոնական վիճակագրական տվյալներ կան գյուղում բնակվող հայերի մասին: Բացի այդ, հաջորդ պարբերությունում ինքը՝ հեղինակը, նշում է, որ «ճանապարհից տասնյակ մետրեր հեռավորության վրա գտնվում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը հիմնադրվել է 1846 թվականին», ինչից կարելի է եզրակացրել, որ լրագրողը առնվազն մեկ դարով պակաս է ներկայացնում հայկական բնակչության ներկայությունը Մեծ Թաղերում:

Մեծ Թաղերի պատմամշակութային ժառանգության ավերումը 44-օրյա պատերազմից հետո

Մեծ Թաղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գյուղի շատ հուշարձաններ վանդալիզմի են ենթարկվել և ավերվել:

Caucasus Heritage Watch-ը հայտնաբերել էր, որ 2021 թ. ապրիլից հուլիսն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները քանդել են գյուղի կամուրջը՝ ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով: 

Ոչնչացվել է նաև գյուղի գերեզմանոցը, որը հիմնվել էր 19-րդ դարի սկզբին:

Monument Watch-ը հայտնել է, որ վանդալիզմի է ենթարկվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ մուտքի դռները ջարդված են, եկեղեցու ներսը աղտոտված, փորձել են քերել, վնասել մուտքի արձանագրությունը: Կազմակերպության տեղեկությունը հաստատվում է նաև BBC-ի ռեպորտաժում: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` BBCՀադրութհայկական բնակչությունՄեծ Թաղեր

Հարակից հոդվածներ

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է

14:46, 16 Նյմ, 2022

Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին «ակնհայտ...

Չավուշօղլուի ժեստը, Շուշին և Հադրութը․ Լուսինե Բադալյանի մանիպուլյացիաները և անհիմն համեմատությունները
Մանիպուլյատիվ

Չավուշօղլուի ժեստը, Շուշին և Հադրութը․ Լուսինե Բադալյանի մանիպուլյացիաները և անհիմն համեմատությունները

19:00, 26 Ապր, 2022

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը freenews.am հեռուստաընկերության եթերում ապրիլի 25-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է մի շարք...

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»
Սխալ

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»

18:06, 26 Ապր, 2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը այսօր՝ ապրիլի 26-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հերքել է լրագրող Կառլեն Ասլանյանի պնդումը,...

Հադրութի «ճակատամարտը». երբ է սկսվել և ավարտվել
Առանց վճռի

Հադրութի «ճակատամարտը». երբ է սկսվել և ավարտվել

19:04, 15 Ապր, 2021

Վերջին օրերին համացանցում քննարկվում են Արցախի Հադրութ քաղաքի գրավման հանգամանքները, հատկապես՝ գրավելու ամսաթիվը: Մասնավորապես, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens