ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Լավ լուրեր՝ ապառնի եղանակով. նոր ավտոբուսների մասին խոստացված ժամկետները չեն պահվում

12:35, 16 Հնվ, 2023

Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իրենց էջերով, ինչպես նաև ավագանու ակտիվ անդամները պարբերաբար լուրեր են հաղորդում հանրային տրանսպորտի ռեֆորմի իրականացման ընթացքի վերաբերյալ: Դրանք, սակայն, հիմնականում վերաբերում են ապագային:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե որքանով են ավտոբուսների ներկրման ու առհասարակ՝ տրանսպորտային ռեֆորմի վերաբերյալ գործող քաղաքային իշխանության հայտարարած ժամկետները պահվում:   

«Նոր նախկինները»

2018-ի հեղափոխությունից հետո Երևանի նորընտիր քաղաքային իշխանությունները խոստացան շատ կարճ ժամանակում լուծել քաղաքի տրանսպորտային խնդիրները, մասնավորապես՝ նոր երթուղային ցանցի ստեղծման ու նոր ավտոբուսների ձեռքբերման միջոցով։ Այժմ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 2018-ին իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոստացել էր այս խնդիրը լուծել 1-ից 3 տարվա ընթացքում: Արդեն պաշտոնն ստանձնելուց մի քանի շաբաթ անց Մարությանը հայտնեց, որ խնդիրը հնարավոր կլինի լուծել 2-4 տարում: 

2021-ի դեկտեմբերին Երևանի ավագանին անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, և նոր քաղաքապետ դարձավ նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Այդ պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը համայնքի միջոցներով գնել էր 100 հատ 6․6 մետրանոց «Գազել» «ավտոբուսներ» և 211 հատ 8․6 մետրանոց Zhong Tong ավտոբուսներ։

Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելու պահին ընթացքի մեջ էր ևս 100 հատ 8,6 մետրանոց և 100 հատ 12-մետրանոց ավտոբուսների ձեռքբերման գործընթացը։

Այսպիսով փաստենք, որ նախկին քաղաքապետի պաշտոնավարման 3 տարիներին հանրային տրանսպորտի հարցը վերջնական լուծում չստացավ։

Ի դեպ, Մարությանն իրեն անվստահություն հայտնելու օրն ունեցած վերջին ելույթում խոսեց նաև ավտոբուսների գնման ժամանակ առաջացած խոչընդոտների մասին՝ պատմելով, որ ավտոբուսների գնման գործընթացի ժամանակ ՔՊ կուսակցության անդամ հանդիսացող ավագանու շատ անդամներ չեն ներկայացել նիստերին՝ փորձելով խափանել գործընթացը: Ըստ Մարությանի՝ քվեարկությունը հաջողվել է իրականացնել բացառապես խմբակցությունից դուրս եկած ու ընդդիմադիր ավագանու անդամների քվեարկությունների շնորհիվ։

Մարությանի այս պնդումը չհերքվեց, ավելին, թեմային անդրադարձավ ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը և անուղղակի կերպով հաստատեց քվեարկությունը խափանելու փորձը՝ հայտնելով, որ իրենք կողմ էին եվրոպական արտադրության ավտոբուսների ձեռքբերմանը։

Արդեն Հրաչյա Սարգսյանի կառավարման շրջանում՝ 2022-ի օգոստոսին ինքը՝ Սարգսյանը տեղեկացրեց, որ «մրցույթների արդյունքում չինական Zhong Tong մակնիշի 150 հատ ավտոբուս և Yutong մակնիշի 15 հատ տրոլեյբուս մինչև տարեվերջ կներկրվեն մայրաքաղաք»:

2 ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին, Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց ավտոբուսների արտադրության գործընթացից և կրկին վերահաստատեց, որ մինչև տարեվերջ դրանք կհասնեն Երևան։ Սակայն այս անգամ քաղաքապետը գրել էր արդեն 165 ավտոբուսների մասին։

Արդեն նոյեմբերի 14-ին մեկ այլ տեսանյութ տեղադրելով՝ քաղաքապետը հայտնեց, որ 150 ավտոբուսներն արդեն Չինաստանի նավահանգստում են և օրեր անց կուղևորվեն Երևան։

Զուգահեռաբար, քաղաքապետը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին տեսանյութեր տեղադրեց նաև ձեռք բերվող 15 նոր տրոլեյբուսների վերաբերյալ, սակայն երկու դեպքում էլ խուսափել էր կոնկրետ ժամկետ նշել, թե երբ դրանք կլինեն Հայաստանում։

Արդեն նոյեմբերի 21-ին Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ տրոլեյբուսները մինչև տարեվերջ կլինեն Երևանում։ «15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում: Ընթացքի մեջ է նաև Zhong Tong մակնիշի 150 և MAN մակնիշի 87 նոր ավտոբուսների ներկրման գործընթացը»:

Ինչպես տեսնում ենք, քաղաքապետն այս անգամ խուսափել էր ավտոբուսները մինչև տարեվերջ Երևան բերելու խոստումից։ Դրա փոխարեն, սակայն, ներկրվող ավտոբուսների ցանկում ավելացել էին MAN մակնիշի 87 նոր ավտոբուսները։ Ի դեպ, դրանք ձեռք են բերվել կառավարության աջակցությամբ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկավորմամբ: 

Տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ին, Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ MAN մակնիշի 87 նոր ավտոբուսներից 4-ը արդեն Երևանում են, մինչև տարեվերջ Երևան կհասնի նաև Zhong Tong մակնիշի 30 ավտոբուս:

Հաջորդ օրը, Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով տրանսպորտի վերաբերյալ հարցին, քաղաքապետը հայտնեց, որ MAN մակնիշի ավտոբուսները մինչև հունվարի վերջ կլինեն Երևանում։

Քաղաքապետը խոստացավ նաև, որ բացի 87 MAN ավտոբուսներից, 150 Zhong Tong ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսները ևս մինչև հունվարի վերջ կլինեն Երևանում։

Դրանից մեկ շաբաթ անց՝ հունվարի 4-ին, Երևան հասան 150 ավտոբուսներից 30-ը։ 

Թե որքանո՞վ կկատարվի մինչև հունվարի վերջ բոլոր գնված ավտոբուսներն ու տրոլեյբուսները Երևան հասցնելու խոստումը՝ պարզ կդառնա հունվարի վերջին։ Սակայն մինչ այդ փաստենք, որ Երևան քաղաքի տրանսպորտային նոր համակարգի վերաբերյալ խոստումը չկատարվեց Հայկ Մարությանի օրոք, չի կատարվել մինչ այժմ, իսկ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մինչև նոյեմբերի վերջ շարունակում էր խոստանալ, որ գնված ավտոբուսներն ու տրոլեյբուսները այստեղ կլինեն տարեվերջին։

Հատկանշական է նաև, որ թեև Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամները դեմ էին չինական ավտոբուսների ձեռքբերմանը և ուզում էին գնել եվրոպական արտադրության ավտոբուսներ, սակայն նախկին քաղաքապետին անվստահություն հայտնելուց հետո շարունակում են գնել չինական արտադրության ավտոբուսներ և տրոլեյբուսներ։ Իսկ MAN մակնիշի ավտոբուսների գործարքը, որոնք գնվել են կառավարության աջակցությամբ, մեկնարկել էր դեռևս Հայկ Մարությանի կառավարման ընթացքում: 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ավտոբուսԵրևանի քաղաքապետարանՀայկ ՄարությանՀրաչյա Սարգսյան

Հարակից հոդվածներ

Երեխաները դեռ կսպասեն․ «Վերոնիկայի» մանկապարտեզը համայնքին վերադարձնելու ոգևորությունը և հաջորդ 4 տարիների անգործությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երեխաները դեռ կսպասեն․ «Վերոնիկայի» մանկապարտեզը համայնքին վերադարձնելու ոգևորությունը և հաջորդ 4 տարիների անգործությունը

13:14, 3 Մրտ, 2023

Դեռևս 2019 թ․ հունիսին Երևանի արդեն նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը տեղեկացրել էր, որ երբեմնի հայտնի՝ «Վերոնիկայի» մանկապարտեզը կվերադարձվի համայնքին։ Խոսքը...

Ավագանու անդամը մասամբ սխալվում է, քաղաքապետարանը՝ մասամբ պարզաբանում թվերի անհամապատասխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավագանու անդամը մասամբ սխալվում է, քաղաքապետարանը՝ մասամբ պարզաբանում թվերի անհամապատասխանությունը

13:40, 7 Փտր, 2023

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանը պետական գնումների գործընթացում թույլ...

Ծիծեռնակաբերդի խճուղին կշարունակի շահագործվել առանց 4-րդ գոտու․ քաղաքապետարանի խոստման հետքերով
Առանց վճռի

Ծիծեռնակաբերդի խճուղին կշարունակի շահագործվել առանց 4-րդ գոտու․ քաղաքապետարանի խոստման հետքերով

18:25, 31 Հնվ, 2023

2022 թվականի մայիսի 20-ին փլուզվեց Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը։ Քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան փլուզված հատվածի վերականգնմանը և խոստացան սեղմ ժամկետներում...

Երևանը $2 մլնից ավելի է ծախսում ամանորյա միջոցառումների վրա. գնումների հիմնական մասը մեկ անձից է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանը $2 մլնից ավելի է ծախսում ամանորյա միջոցառումների վրա. գնումների հիմնական մասը մեկ անձից է

16:00, 3 Դկտ, 2022

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է ամանորյա տոներին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած միջոցառումների թեման։ Թեման ավելի լայն թափ առավ այն բանից...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens