ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ճիշտ

Հանրայինը Թևանյանին վերագրել է չասված խոսքեր․ «Հայաստան» խմբակցության պատգամավորը ճիշտ է

18:11, 9 Փտր, 2023

ՃԻՇՏ

Փետրվարի 9-ին Ազգային ժողովում ելույթ ունենալիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հանրային հեռուստաընկերությունն Ազգային ժողովի փետրվարի 8-ի նիստը լուսաբանելիս խեղաթյուրել է իր խոսքերը:

Պատգամավորի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները շատ պարզունակ տեխնոլոգիա են կիրառում՝ «ընդդիմախոսներին վերագրում են խոսքեր, հետո կռիվ են տալիս ու ցույց են տալիս, թե իրենք որքան ճիշտ են, այսինքն՝ խեղաթյուրում են իրականությունը»:

«Այդ պրոցեսը ես երեկ տեսա Հ1-ով, երբ ռեպորտաժ է պատրաստվում այս թեմայի վերաբերյալ, և հանրային փողերից սնվող կառույցը, մասնավորապես, իմ խոսքը չի տալիս, բայց իմ անունից սուտ հայտարարություն է անում, հետո երկար ուղիղ խոսքով կամ սինխրոնով տալիս է, թե ինչ պատասխանեց իշխանության ներկայացուցիչը իմ այդ պնդմանը, որը ես չէի արել»,- նշել է Թևանյանը: 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց Հանրային հեռուստատեսության փետրվարի 8-ի լուրերի գլխավոր թողարկումը և պարզեց, որ Թևանյանը ճիշտ է: 

«Արտաքին քաղաքական օրակարգը՝ ըստ Խանդանյանի» ռեպորտաժի ընթացքում լրագրողը նշում է. «Ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը քննադատել է իշխանությանը Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար»:

Թեև այդ բովանդակությամբ Թևանյանի խոսքի մեջբերումը չի հեռարձակվում, հնչում է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի պատասխանը, ըստ որի՝ նախկին նախագահները տարբեր առիթներով օգնություն առաջարկել են Թուրքիային: 

Իրականում, Անդրանիկ Թևանյանն իր ելույթում չի քննադատել Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությունը: Անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին և իշխանությունների արձագանքին՝ պատգամավորը նշել է, որ եթե հանրության մեջ Սիրիայի մասով հարցեր չեն առաջացել, ապա Թուրքիայի մասով առաջացել են: Ըստ նրա՝ մի մասը գտնում է, որ շատ ճիշտ է արել, որ ցավակցել է և օգնություն առաջարկել, իսկ մյուս մասը ճիշտ հակառակ տեսակետին է, քանի որ Թուրքիան ունի համապատասխան վարքագիծ:

«Ես չեմ ուզում այդ քննարկումների դաշտ մտնել, այլ ուզում եմ բացել այն փակագծերը, որ կան երրորդ տեսակետը հայտնողների մոտ: Այո, կարելի էր ցավակցել Թուրքիային և որոշակի աջակցություն առաջարկել, բայց…: Այդ բայցի տակ տարբեր մարդիկ տարբեր տեսակետներ են ներկայացնում»,- ասել է Թևանյանը: 

Նրա խոսքով՝ հարցերից մեկն այն է, թե ինչու Իրանում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Հայաստանի իշխանությունները համանման արձագանք չունեցան։

«Այլ պայմաններում սա հասկանալի կլիներ, այս դեպքում կարող է հասկանալի լինել, որովհետև նախադեպեր եղել են, որ ՀՀ նախագահը մասնակցել է Թուրքիայի առաջին դեմքի հուղարկավորությանը: Ունեցել են դեպքեր, երբ ցավակցություն է հայտնվել Թուրքիային: Դա ընդունված պրակտիկա է: Էստեղ խնդիր չկա, բայց հետաքրքիր է, որ արձագանք, որը օպերատիվ տրվում է Թուրքիային, չի տրվել Իրանին»,- ասել է Թևանյանը՝ հավելելով, որ Թուրքիայի հետ կապված այլ իրադարձությունների արձագանք չի տրվում:

Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունն իսկապես խեղաթյուրել է Անդրանիկ Թևանյանի ելույթը: Նա դեմ չի արտահայտվել Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելուն, այլ մի քանի հարց է բարձրացրել այդ թեմայի հետ կապված: Ավելին՝ ռեպորտաժում ի պատասխան Թևանյանի հնչում են Ռուբինյանի խոսքերը նախորդ իշխանությունների օրոք Թուրքիային ցավակցելու նախադեպերի մասին, որոնց իր ելույթում ընդդիմադիր պատգամավորն արդեն իսկ անդրադարձել էր։ 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Անդրանիկ ԹևանյանԵրկրաշարժՀանրային հեռուստաընկերություն

Հարակից հոդվածներ

Իրանը դեմ չէ ԵՄ դիտորդներին, Փաշինյանը չի հաստատել Ալիևի պրահյան պնդումը․ Թևանյանի ժամանակավրեպ ու սխալ պնդումները
Սխալ

Իրանը դեմ չէ ԵՄ դիտորդներին, Փաշինյանը չի հաստատել Ալիևի պրահյան պնդումը․ Թևանյանի ժամանակավրեպ ու սխալ պնդումները

14:23, 10 Փտր, 2023

Փետրվարի 9-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ժամանակավրեպ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել։ Ելույթի սկզբում...

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին
Սխալ

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին

18:15, 6 Փտր, 2023

Փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ  խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը պնդել է, թե «ի տարբերություն Վրաստանի...

Անհիմն պնդում՝ Հանրայինի եթերում․ արդյոք խաղաղապահներն ադրբեջանցիներին միջանցքը բացելու վերջնաժամկետ էին տվել
Առանց վճռի

Անհիմն պնդում՝ Հանրայինի եթերում․ արդյոք խաղաղապահներն ադրբեջանցիներին միջանցքը բացելու վերջնաժամկետ էին տվել

17:38, 14 Դկտ, 2022

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» դեկտեմբերի 12-ի թողարկման ընթացքում հարցազրուցավարը պնդել էր, թե Ռուսաստանը «ժամանակ է տվել» Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցք...

Yerevan Today-ը հին «թվեր և փաստեր» է հրապարկել․ աղետի գոտում բնակարան չի ստացել ոչ թե 553, այլ 28 ընտանիք
Սխալ

Yerevan Today-ը հին «թվեր և փաստեր» է հրապարկել․ աղետի գոտում բնակարան չի ստացել ոչ թե 553, այլ 28 ընտանիք

17:01, 8 Դկտ, 2022

Դեկտեմբերի 7-ին Yerevan Today կայքը «Ո՞վ և ի՞նչ է արել աղետի գոտին վերացնելու համար. Թվեր և փաստեր» վերտառությամբ հոդվածում պնդել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens