ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին

18:15, 6 Փտր, 2023

ՍԽԱԼ

Փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ  խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը պնդել է, թե «ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, միայն ՀՀ իշխանություններ են հայտարարում, թե ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք է տարածաշրջանի համար»։ 

«Տարածաշրջանում միայն ՀՀ իշխանություններն են հայտարարել, թե ՀՀ-ում ռուսական բազան սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, իսկ Վրաստանը և Ադրբեջանը նման հայտարարություն չեն անում»,- ասել է նա:  

Ըստ Թևանյանի՝ իշխանությունները շրջանառում են թեզը, թե ռուսական բազան սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, քանի որ «ադրբեջանցիները դրանից են գրգռվում և հարձակվում Հայաստանի վրա»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է ինչպես Թևանյանի, այնպես էլ լսումների ընթացքում այլ գործիչների կողմից արված մի շարք պնդումներ։ 

Թբիլիսին դեմ է արտահայտվել ռուսական ռազմական ներկայությանը, այդ թվում՝ ՀՀ-ում

Պաշտոնական Թբիլիսին մշտապես քննադատաբար է մոտեցել Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությանը․ օրինակ՝ 2010 թ.-ին Հայաստան կատարած այցի ժամանակ Վրաստանի՝ այդ պահին գործող արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն մտահոգություններ է հայտնել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ: 

«Վրաստանը ինքնիշխան իրավունք ունի մեկնաբանություններ անել Հարավային Կովկասում ռուսական ռազմակայանի առկայության մասին․․․ Մենք Վրաստանում ունենք հինգ բազա, և, հավատացեք ինձ, դա մշտական սպառնալիք է մեր անվտանգությանը, անկախությանը և ինքնիշխանությանը»,- ասել էր Վաշաձեն՝ հիշեցնելով 1921 թվականը, երբ Հարավային Կովկասի երեք երկրները կորցրին անկախությունը՝ դառնալով Խորհրդային Միության մաս: 

Հավելենք, որ Վրաստանում ռուսական ռազմական բազաների փակման գործընթացն ավարտին է հասել 2007 թվականին, մինչև այդ՝ 2003 թվականի Վարդերի հեղափոխությունից հետո, այդ երկիրն արդեն ստացել էր ՆԱՏՕ-ի  անդամակցության թեկնածուի կարգավիճակ: 

Կեղծ պնդումներ՝ Հրանտ Բագրատյանից

Լսումների ընթացքում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ստորագրած փաստաթղթերի բովանդակությունը հանրությանը հայտնի չէ:

«Մեզ հայտնի է մեկ փաստաթուղթ՝ նոյեմբերի 9-ը: Մեզ, պատահաբար ձեռքներիս տակ է ընկել դեկտեմբերի 18-ի փաստաթուղթը, որտեղ Կապան-Ճակատեն ճանապարհը զիջել են Ադրբեջանին: Բացի այդ, մենք չգիտենք հունվարի 11-ին ինչ է ստորագրվել 2021 թ.-ին: Չգիտենք՝ նոյեմբերի 26-ին ինչ է ստորագրվել: Ասում են՝ պայմանավորվածություններ: Կա՞ թուղթ, թե՞ չէ»,— ասել է նա:

Իրականում, Բագրատյանը սխալվում է, վերջինիս նշած երկու հանդիպումների արդյունքում ստորագրված փաստաթղթերը հրապարակվել են։ 

Այսպես, 2021 թ. հունվարի 11-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը: Բանակցությունների արդյունքում ընդունվել է 4 կետանոց հայտարարություն, որը հրապարակվել է ՀՀ վարչապետի կայքում: Իսկ 2021 թ. նոյեմբերի 26-ին նույն կազմով հանդիպման ընթացքում ընդունվել է ևս մեկ հայտարարություն, որը նույնպես հասանելի է վարչապետի պաշտոնական կայքում: 

Խոսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մասին՝ Բագրատյանը հերթական անգամ պնդել է, որ դրանով «միայն Արցախը չէ, որ տվել ենք»։ 

«Նախ, մենք 4-րդ կետով սահմանել ենք, որ փաստաթուղթը գործում է 5 տարի, այսինքն՝ 5 տարի հետ, մնաց երկու, տարի Լաչինի միջանցքը կարող է չլինել, որովհետև Ադրբեջանը կարող է դրան չհամաձայնվել: 9-րդ կետով մենք, ըստ իս, չենք օգտագործել միջանցք բառը, միջանցք ենք տվել Ադրբեջանի արևմտյանի շրջանների և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով: Սրա վրա 5 տարի ժամկետ չկա»,- ասել է Բագրատյանը:

Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված 5 տարի ժամկետը վերաբերում է ոչ թե այդ փաստաթղթի վավերականությանը, այլ Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետին: 

4-րդ կետում նշված է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»: Սա չի վերաբերում ո՛չ Լաչինի միջանցքի կարգավիճակին, ո՛չ էլ ընդհանուր հայտարարությանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արևմտյանի շրջանների և Նախիջևանի միջև Հայաստանով ճանապարհ տալու կետին, ապա, ինչպես հենց ինքը Բագրատյանն է նշում, այնտեղ չկա միջանցք տերմինը․ Հայաստանը պարզապես ապաշրջափակելու է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիները։ 

2022 թ. օգոստոսին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Անդրանիկ ԹևանյանԱրցախԹբիլիսիՀրանտ Բագրատյան

Հարակից հոդվածներ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens