ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Երևանը՝ ամենաանվտանգ քաղաքների շարքում. Չախոյանը ոչ արժանահավատ վարկանիշ է մեջբերում

01:38, 28 Մրտ, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը երկուշաբթի երեկոյան հրապարակել էր «հետազոտական Numbeo պորտալի կողմից հրապարակած» տվյալները՝ աշխարհի «ամենաանվտանգ» քաղաքների մասին, որտեղ Երևանը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։ 

«Անվտանգության վարկանշային աղյուսակում ներառվել է ընդհանուր առմամբ 242 քաղաք։ Հայաստանն այս հորիզոնականով առաջատար է տարածաշրջանում»,- գրել էր Չախոյանը։ 

Ըստ Numbeo-ի, իսկապես, Երևանը 14-րդ «անվտանգ» քաղաքն է, ցանկը գլխավորում է Արևելյան Չինաստանում գտնվող Ցինդաո քաղաքը, երկրորդ հորիզոնականում ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբին է, իսկ երրորդը՝ Կատարի մայրաքաղաք Դոհան։ 

Խնդիրը, սակայն, ոչ թե Numbeo-ի հրապարակած ցանկն է, այլ դրա մեթոդաբանությունը. Numbeo-ն չունի վստահելի հարթակի համբավ, և դրա հրապարակած վարկանիշերը հիմնված չեն վիճակագրական տվյալների վրա: Դրանք կազմված են օգտատերերի աջակցությամբ և նրանց անանուն առաջարկությունների հիման վրա։ Կայքում հրապարակված տվյալները կրկնակի ստուգում չեն անցնում, և չկա հրապարակված մեթոդաբանություն, թե ինչի հիման վրա են արվում հաշվարկները։ 

Numbeo-ն հիմնադրվել է 2009 թվականին Սերբիայում՝ ոմն Մլադեն Ադամովիչի նախաձեռնությամբ, և հնարավորություն է տալիս օգտատերերին տրամադրել տեղեկություններ և համեմատել աշխարհի տարբեր երկրներում ապրուստի գնին և կյանքի որակին վերաբերող այլ տվյալներ։ 

Numbeo-ի տվյալները հաճախ հայտնվել են նաև քննադատության կենտրոնում, իսկ հարթակը երբեք չի համարվել վստահելի՝ վիճակագրական տվյալների կամ հետևություններ անելու համար։ 

2017 թվականին Շվեդիայի մի բնակիչ փորձ էր արել՝ երկրի հարավում գտնվող Լունդ քաղաքին վերագրելով հանցագործության բարձր ցուցանիշներ, չնայած այն փաստին, որ այս փոքր քաղաքում հանցավորության մակարդակը երկրի միջինից ցածր է։ Կարճ ժամանակ անց Լունդը Numbeo հարթակում դարձել էր աշխարհի «ամենավտանգավոր» քաղաքներից մեկը՝ հանցավորության բարձր ցուցանիշներով հայտնի Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից ավելի վատ ցուցանիշներով։ 

Հատկանշական է, որ աշխարհի քաղաքների անվտանգության ամբողջական և վստահելի ինդեքս բաց աղբյուրներում չկա, իսկ գոյություն ունեցող ոչ ամբողջական ինդեքսները չեն ներառում տեղեկություններ Երևանի մասին։ Ավելին, աշխարհի 60 քաղաքների անվտանգության մասին The Economist-ի ինդեքսը անգամ մոտավորապես չի համընկնում Numbeo-ի տվյալներին։ Այսպես, ըստ Economist-ի, աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը՝ Կոպենհագենը, Numbeo-ում ընդամենը 34-րդն է՝ համարվելով Երևանից ավելի վտանգավոր։ 

Նշենք, որ Չախոյանը միակը չէ, որ հղում է արել Numbeo-ի ոչ ճշգրիտ տվյալներին։ Այս տարվա սկզբին հայկական պետական «Արմենպրես» լրատվական գործակալությունը ևս հղում էր արել հարթակին՝ գրելով, որ նախորդ տարի Երևանը աշխարհի 20-րդ ամենաանվտանգ քաղաքն է եղել։ Հայկական այլ կայքեր ևս հրապարակումներ են արել՝ հիմնվելով հարթակի տվյալների վրա։ 

Այսպիսով, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հրապարակած տվյալները վերցված են մի աղբյուրից, որը չունի արժանահավատ վիճակագրական տվյալների հավաքագրման մեթոդաբանություն, հիմնված է օգտատերերի անանուն կարծիքների վրա, որոնք հեշտությամբ հնարավոր է մանիպուլացնել: 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԵրևանՏարոն Չախոյան

Հարակից հոդվածներ

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է

14:46, 16 Նյմ, 2022

Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին «ակնհայտ...

Կաթողիկոսը «Սուրմալուի» պայթյունից անմիջապես հետո ցավակցական ուղերձ է տարածել. կայքերը կեղծում են
Սխալ

Կաթողիկոսը «Սուրմալուի» պայթյունից անմիջապես հետո ցավակցական ուղերձ է տարածել. կայքերը կեղծում են

12:44, 18 Օգս, 2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո՝ օգոստոսի 16-ին, քաղաքական իշխանության հետ կապ ունեցող որոշ կայքեր տեղեկություններ են տարածել, թե...

Կառավարությունը չի կարգավորում, բայց արտոնություն է տալիս.  ինքնահոսի մատնված ինքնագլորը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարությունը չի կարգավորում, բայց արտոնություն է տալիս. ինքնահոսի մատնված ինքնագլորը

14:37, 21 Հլս, 2022

Վերջին տարիներին՝ հատկապես 2021-ից սկսած, Երևանի փողոցներում ի հայտ է եկել նոր փոխադրամիջոց։ Մայթերին՝ հետիոտն հատվածում երթևեկող, վարձակալությամբ տրվող էլեկտրական...

«Պրոտոկոլը» ՃՈ մեքենան կանգնեցնելու պարտականությունից չի ազատում․ վարչապետի աշխատակազմը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

«Պրոտոկոլը» ՃՈ մեքենան կանգնեցնելու պարտականությունից չի ազատում․ վարչապետի աշխատակազմը մանիպուլացնում է

19:08, 28 Ապր, 2022

Ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մահացել է։ Լուրը լայն քննարկման առարկա դարձավ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens