ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Կապանում ձերբակալված ադրբեջանցի զինվորը՝ Բաքվի քարոզչական թեզերի կենտրոնում

06:14, 15 Ապր, 2023

ՍԽԱԼ

Ապրիլի 13-ին Սյունիքի մարզի Աչանան գյուղի մոտ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեսանյութը, որում նրան ծեծում էին իրեն հայտնաբերած հայ բնակիչները, լայն տարածում գտավ սոցիալական ցանցերում։ 

Ադրբեջանի իշխանությունները պահանջում են քննություն իրականացնել և դիմել են միջազգային կազմակերպություններին՝ աջակցելու ձերբակալված երկու զինծառայողներին Ադրբեջան վերադարձնելու գործում։

Սրան զուգահեռ, ադրբեջանցի պաշտոնյաները և մեդիան շահարկում են զինծառայողի նկատմամբ բռնության և երկու զինծառայողների կալանավորման թեման՝ տարածելով բացահայտ կեղծ քարոզչական թեզեր։

Առանձնապես ակտիվորեն կեղծ տեղեկություններ է տարածում Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադան։

Ալիզադան տարածել էր ադրբեջանցի զինծառայողին պատկերող տեսանյութը՝ գրելով, որ «Ադրբեջանը միշտ ողջ և առողջ վերադարձրել է սահմանը հատած հայ զինվորներին», մինչդեռ Հայաստանը «անգամ չի ցանկանում նրանց վերադարձնել»։ 

Ալիզադայի այս պնդումը, սակայն, հեռու է իրականությունից։ Տարիներ շարունակ ադրբեջանական գերության մեջ հայտնված մի շարք հայաստանցի զինծառայողներ և քաղաքացիական անձինք անազատության մեջ են պահվել, որոշ դեպքերում՝ սպանվել։ 

2018 թվականին ադրբեջանցի զինվորականները գերի էին վերցրել Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանին՝ պնդելով, թե նա դիվերսիոն խմբի անդամ է։ Ավելի ուշ պարզվել էր, որ Ղազարյանը երբեք զինվորական չի եղել և հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել։ Ղազարյանը Հայաստան վերադարձել է միայն 2020 թվականի դեկտեմբերին՝ Արցախյան Երկրորդ պատերազմի ընթացքում գերի վերցված մի խումբ այլ անձանց հետ։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2021 թվականին հրապարակել էր վճիռ՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով։ Երկու քաղաքացիական անձինք, տարածքում չկողմնորոշվելով, անցել էին հայ-ադրբեջանական սահմանը համապատասխանաբար 2014 թ․ հունվարին և օգոստոսին։ 77-ամյա Խոջոյանը մահացավ երկու ամիս գերության մեջ մնալուց և Հայաստան վերադառնալուց հետո, իսկ Պետրոսյանը մահացավ կամ սպանվեց գերեվարվելուց մեկ օր անց։ Պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե վերջինս մահացել է «սրտի կաթվածից»։

Դրանից մեկ տարի առաջ՝ 2013 թվականին, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայ-ադրբեջանական սահմանը հատել էր նաև ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը։ Վերջինս Բաքվում պահվել էր շուրջ մեկ տարի։ 

2020 թ․ նոյեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, Լաչինի միջանցքի տարածքում գերեվարվել էին երկու քաղաքացիական անձինք՝ Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանը։ Վերջիններս Արցախ ուղևորվում էին աջակցություն տանելու նպատակով։ Սուջյանը «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահն է։ Երկու քաղաքացիական անձինք դատապարտվել են 15 տարվա ազատազրկման՝ զենքի ապօրինի պահման, սահմանի ապօրինի հատման և լրտեսության մեղադրանքով։ 

Ալիզադայի տարածած մեկ այլ տեսանյութում իբր համեմատվում են հայերի վերաբերմունքը գերեվարված զինծառայողին և ադրբեջանցիների վերաբերմունքը հայ գերիներին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում՝ կցելով 2020 թվականից մի տեսանյութ, որում ադրբեջանցի զինծառայողները օգնություն են ցուցաբերում հայ զինծառայողին։ 

Բացի նրանից, որ ներկայացված տեսանյութը չի արտահայտում հայ ռազմագերիների պահման հետ կապված ամբողջական պատկերը, հատկանշական է, որ տեսանյութում երևացող վիրավոր զինծառայող Դավիթ Գիշյանը, ըստ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, սպանվել է գերության մեջ՝ տեսանյութի նկարահանումից հետո։ 

Ալիզադան տարածել էր ևս մեկ գրառում՝ նշելով, թե ադրբեջանցի զինվորականներն «արդեն չորս օր է» գերության մեջ են, մինչդեռ, ըստ նրա՝ 2022-ի ապրիլի 23-ին կալանավորված ՊՆ զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը, իբր, հայկական կողմին էր վերադարձվել «երեք օրվա ընթացքում»։ Մարտիրոսովը, սակայն, Հայաստան վերադարձել էր մայիսի 26-ին՝ շուրջ մեկ ամիս գերության մեջ մնալուց հետո, այն էլ՝ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության և Արցախում ռուս խաղաղապահների միջնորդության շնորհիվ։ 

Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել նաև 44-օրյա պատերազմում ռազմագերիների խոշտանգումների կամ սպանված հայաստանցի զինծառայողների դիակների նկատմամբ անարգանքի վերաբերյալ: Դրանց մի մասը քննվում է միջազգային ատյաններում: 

Այսպիսով, ադրբեջանցի դիվանագետը կեղծում է՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք բազմիցս խոշտանգումների են ենթարկվել, որոշ դեպքերում մահվան են հասցվել առերևույթ ադրբեջանական պետական մարմինների կողմից կամ նրանց թողտվությամբ: 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)
Սխալ

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)

16:41, 7 Հլս, 2025

2025 թ․ հուլիսի 4-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է...

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները

11:23, 7 Հլս, 2025

2025 թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ Երևանում հասարակական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens