ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Սեքսը Շվեդիայում սպորտաձև չի ճանաչվել․ չստացված առաջնությունը՝ միջազգային և տեղական մամուլում

18:37, 10 Հլս, 2023

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Հունիս ամսվա սկզբին միջազգային տաբլոիդների թոփ թեմաներից էր այն տեղեկությունը, որ պատմության մեջ առաջին անգամ սեքսի առաջնություն կանցկացվի Շվեդիայում։ Սեքսի առաջին Եվրոպայի առաջնության անցկացման մասին լուրերի սկզբնաղբյուրը Հնդկաստանի Times of India կայքն էր, որը գրել էր, թե Շվեդիան պաշտոնապես գրանցել է սեքսը որպես սպորտաձև։ 

Սեքս-մրցաշարն ըստ այդ լուրի՝ պետք է կայանար համապատասխանաբար Գյոթեբորգում, տևեր մի քանի շաբաթ, իսկ բացումը նախատեսված էր հունիսի 8-ին։ 

Շուտով տարբեր երկրների մի շարք լրատվամիջոցներ,  հղում անելով Շվեդիայի սեքսի ֆեդերացիայի կայքին, գրեցին շվեդական սեքսի առաջնության մասին։ Այդ թվում նաև  ռուսալեզու և հայկական մամուլում ու սոցցանցերում թեման բուռն քննարկման և մեմերի առիթ դարձավ։  

Կարճ ժամանակ անց տեղեկացվեց, որ սեքսի առաջնությունը չեղարկվել է, իսկ պատճառը կազմակերպիչների ձախողումն է։

Թեման դեռևս շարունակեց ակտուալ մնալ հատկապես հայկական կայքերում, որոնք  հուլիսի 7-ին հղում անելով Daily Star կայքին գրեցին, թե հայտնի է ով է Շվեդիայի սեքսի առաջնության հաղթողը։ Լուրը նաև տարածել էր ռուսական lenta.ru-ն։ 

Շվեդիան պաշտոնապես սեքսը սպորտ չի ճանաչել

Գերմանական հանրային հեռարձակող «Դոլչե Վելե»-ն պարզել էր, որ Շվեդիան պաշտոնապես սեքսը սպորտ չի հայտարարել։ 

«Այս ամբողջ տեղեկատվությունը կեղծ է», — DW-ին Ստոկհոլմից գրավոր պատասխանել էր Շվեդիայի սպորտի կոնֆեդերացիայի խոսնակ Աննա Սեցմանը։ 

Ըստ  կայքի՝ հունվարին շվեդական Göteborgs-Posten թերթը հոդված է հրապարակել ոմն Դրագան Բրատիչի մասին, որը մի քանի սթրիփ-ակումբների սեփականատեր է և ցանկացել է, որ սեքսը դասակարգվի որպես սպորտ։ Նա հիմնել է Շվեդիայի սեքսուալ ֆեդերացիան (SSF) և դիմել Շվեդիայի սպորտային կոնֆեդերացիայի կազմում ընդգրկվելու համար։ Շվեդիայի սպորտային կոնֆեդերացիան DW-ին հաստատել է, որ Դրագան Բրատիչ անունով անձը, որը պնդում էր, որ գոյություն ունի սեքսի ֆեդերացիա, դիմել էր անդամակցության համար, սակայն մայիսին դիմումը մերժվել է:

«Չկա սեքսի ֆեդերացիա, որը Շվեդիայի սպորտային կոնֆեդերացիայի անդամ է»,- ասել էր Սեցմանը։

Սեքսի ձախողված առաջնությունը 

Չնայած «Եվրոպայի առաջին սեքսի առաջնության» շուրջ սկանդալին, կազմակերպիչները հայտարարել են դրա մեկնարկի մասին։ Թեև տեղեկությունն այլևս մեդիայում նախկին տարածումը չի գտել, այդուհանդերձ որոշ կայքեր գրել են, որ միջոցառմանը մոտ մեկ տասնյակ ազգերի ներկայացուցիչներ կմասնակցեն։ Հայտարարվել է, որ ուղիղ եթերով կհեռարձակվի առաջնությունը։ Մասնակիցներից մեկը, սակայն, տեղեկացրել է, որ առաջնությունն ավարտվել է դեռ չսկսած, մրցույթի մեկնարկը մեկ օրով հետաձգվել է, ապա հաջորդ օրն էլ չի սկսել։ 

Միայն Daily Star «դեղին» կայքն է գրել, որ մրցույթը կայացել է և  սեքսի առաջնությունում հաղթել է խորվաթուհի մասնակիցը, որը թվիթերի իր միկրոբլոգում գավաթով լուսանկար է հրապարակել։  

Այսպիսով պարզ է դարձել, որ տեղեկությունը, թե  Շվեդիան պաշտոնապես գրանցել է սեքսը որպես սպորտաձև, կեղծ է, իսկ առաջին անգամ սեքսի առաջնություն անցկացնելու փորձ այդուհանդերձ եղել է։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կեղծ լուրերՇվեդիա

Հարակից հոդվածներ

Հերքված լուրեր՝ Մուրացանի բժիշկների, ՔՊ պատգամավորի ստատուսի ու ԵՊՀ-ի պրոռեկտորի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հերքված լուրեր՝ Մուրացանի բժիշկների, ՔՊ պատգամավորի ստատուսի ու ԵՊՀ-ի պրոռեկտորի մասին

13:25, 15 Մյս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է մայիսի 11-14-ն ընկած ժամանակահատվածում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները։ Մայիսի 11-ին Oragir.News կայքը գրեց,...

Թուրքական ակումբը ՀՀ զինանշանի նմանությամբ տարբերանշան չի մշակել
Սխալ

Թուրքական ակումբը ՀՀ զինանշանի նմանությամբ տարբերանշան չի մշակել

15:09, 10 Հլս, 2023

Հուլիսի 8-ին թուրքական Aydınlık կայքը գրել էր, թե Թուրքիայի 2-րդ լիգայում խաղացող «Դիարբեքիրսպոր» ակումբը մտադիր է փոխել անունը և տարբերանշանը․ թուրքական...

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով
Ֆեյք

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով

12:13, 17 Հնվ, 2021

Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել...

Առանց վճռի

2020 թվականի կեղծ լուրերը․ ով և ինչ էր ստում

12:15, 5 Հնվ, 2021

2020 թվականի ընթացքում մեդիադաշտում հայտնվեցին բազմաթիվ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային գլխավոր իրադարձությունների շուրջ:  Կորոնավիրուսային համավարակը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens