ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հերքված լուրեր՝ Մուրացանի բժիշկների, ՔՊ պատգամավորի ստատուսի ու ԵՊՀ-ի պրոռեկտորի մասին

13:25, 15 Մյս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է մայիսի 11-14-ն ընկած ժամանակահատվածում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները։

Մայիսի 11-ին Oragir.News կայքը գրեց, թե իր տեղեկություններով՝ Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը վերցրել են, ինչպես նաև աշխատակիցներին ստիպել են «ստորագրել առ այն, որ նրանք չեն մասնակցելու բողոքի ցույցերին»։

«Աշխատակիցներին նաև սպառնացել են, որ ովքեր մասնակցեն բողոքի ակցիաներին աշխատանքից կհեռացվեն»,- գրել է կայքը։ 

ՊՆ-ն, սակայն, հերքել է այդ լուրերը ու կոչ արել զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավվելու ցանկացած փորձից։

Մայիսի 13-ին փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում «սքրինշոթ» էր հրապարակել, իբր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի գրառումից ու գրել . «Հանրային լայն հաշտության օրակարգին ՔՊ-ական այս դեպուտատը պատասխանում է անհանդուրժողականություն հրահրելով։ Լավ չի, աղջի՛կ ջան, հեչ լավ չի։ Ոչ երանի քեզ հետ սուրճ խմողին․ դժվար թե հաջողվի քեզ բան բացատրել»։

Հասմիկ Հակոբյանը, սակայն, հանդես էր եկել հերքմամբ․ անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարներին վիրավորող գրառման հեղինակը ինքը չէ՝ ֆեյք է։

«Սլովակիայում եմ գտնվում, մեկ ժամ առաջ ավարտեցինք շատ կարևոր հանդիպում: Սա, վստահ եմ՝ ոչ մի սադրիչի ու բանսարկուի հետաքրքիր չէ»,- գրել էր պատգամավորը:

Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանն ընդունեց, որ լուսանկարը կեղծ է, և շեշտեց, որ ինքը դրա կեղծ լինելու մասին չի իմացել։ 

Մայիսի 13-ին 168.am-ը, հղումով իր աղբյուրներին, գրել էր, թե Երևանի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ժողով է հրավիրել բուհի դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները։ Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, որոնք շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել, և հավելել, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։ «Պետք լինի՝ 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»,- մասնավորապես, 168․am-ի փոխանցմամբ, հայտարարել է Էլինա Ասրիյանը։ 

Նույն տեղեկությունը հնչեցրել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ։ 

ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, սակայն, մայիսի 14-ին հանդիպել է համալսարանի դիմաց Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ակցիա իրականացնողների հետ ու հերքել տարածվող տեղեկությունը, թե, իբր ուսանողներին կհեռացնեն բուհից դասադուլին միանալու համար։ 

«Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, այստեղ դեկաններ կան, որոնք կարող են դա հաստատել, հետևապես, որևէ նման հայտարարություն չի կարող լինել»,- ասել է Ասրիյանը՝ հավելելով, որ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է ու այնտեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է։

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Բագրատ ՍրբազանԵՊՀկեղծ լուրերհանրահավաքՌուբեն Մելիքյան

Հարակից հոդվածներ

Շարմազանովը սխալվում է․ միջազգային կազմակերպություններն անդրադարձել են Երևանում հունիսի 12-ին բիրտ ուժի կիրառմանը
Սխալ

Շարմազանովը սխալվում է․ միջազգային կազմակերպություններն անդրադարձել են Երևանում հունիսի 12-ին բիրտ ուժի կիրառմանը

16:07, 26 Հնս, 2024

Հունիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը դժգոհել էր, թե հունիսի 12-ին Բաղրամյան...

Գաղտնալսված ձայնագրությունների սկզբնաղբյուրն իշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջ է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գաղտնալսված ձայնագրությունների սկզբնաղբյուրն իշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջ է

18:35, 19 Հնս, 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների մեկնարկից մինչ այժմ 17 անձի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հավաքներին մասնակցելու համար նյութապես...

Ովքե՞ր են Բագրատ սրբազանի կողքին կանգնած Արթուր եղբայրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքե՞ր են Բագրատ սրբազանի կողքին կանգնած Արթուր եղբայրները

11:38, 5 Հնս, 2024

Հունիսի 3-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սբ․ Աննա եկեղեցու բակում տեղադրված հարթակից իրեն լսելու համար հավաքված...

Երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները չեն կարող վերացնել. Սերժ Սարգսյանը սխալվում է (թարմացված)
Սխալ

Երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները չեն կարող վերացնել. Սերժ Սարգսյանը սխալվում է (թարմացված)

13:38, 3 Հնս, 2024

Հայաստանի նախկին նախագահ, այժմ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, մայիսի 31-ին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Սահմանադրության մի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens