ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Լուրերը» սխալ է ներկայացրել արցախյան բարբառը ու ներողություն խնդրել

19:17, 6 Հնս, 2024

ՍԽԱԼ

Հունիսի 5-ին հիմնական թողարկման ընթացքում Հանրային հեռուստաընկերության «Լուրերը» հրապարակել էր ՀՀ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունը, որի ընթացքում անձանց միջև երկխոսությունն իմաստային առումով սխալ էր վերծանվել։

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ միաժամանակ ասվում էր, որ «ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ համացանցի Ֆեյսբուք սոցիալական կայքի համապատասխան էջում առկա է երկու տղամարդու միջև հեռախոսային խոսակցություն»։

Այսինքն, գաղտնալսման ձայնագրությունը ստացվել էր բաց աղբյուրից։ 

Հեռախոսազրույցի ձայնագրության մոտ 3 րոպեանոց հատվածում երկու տղամարդ խոսում են Արցախի բարբառով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ այս օրերին Երևանում անցկացվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաներին մարդիկ մասնակցում են որոշակի գումարի դիմաց։

Բանն այն է, որ երկու անձանց միջև զրույցի այս հատվածը՝ «պատկերացնում ը՞ս, երեգի 2200 դրամ ըմ տվալ, մին վըննաման ինք կալալ, վեր կյանքում 40 հազարա պակաս վըննաման կեցած չում», «Լուրերի» թողարկման ընթացքում սխալ է վերծանվել և ներկայացվել այսպես․ «Երեկ, պատկերացնո՞ւմ ես, 2200 դրամ են տվել, որ կյանքում 40 հազարից պակասի համար գնացած չկամ»։ Մինչդեռ, իրականում, բարբառային խոսակցության այդ հատվածը հետևյալ իմաստն ունի․ «Պատկերացնո՞ւմ ես, երեկ 2200 դրամ եմ տվել, կոշիկ գնել, երբ կյանքում 40 հազարից պակաս կոշիկ չէի հագել»։ 

Հանրային հեռուստատեսության եթերում ձայնագրության մի քանի հատվածներ են հնչում, որոնք ուղեկցվում են Արցախի բարբառից գրական հայերեն ենթագրերով։ Մյուս վերծանումները ճիշտ են, բացառապես՝ վերը նշված հատվածի։  

Հունիսի 6-ին՝ առավոտյան, Հանրային հեռուստաընկերությունն ամբողջությամբ հանել է ենթագրերը՝ խոսակցությունը թողնելով առանց բարբառից վերծանման։ 

Իհարկե, Հանրային հեռուստաընկերության սխալ թարգմանությունն արարքի որակման համար կարող է էական նշանակություն չունենալ, քանի որ ենթադրյալ հանցագործության առարկա կարող է լինել բրինձը կամ բրնձի պարկը, այլ ոչ միայն գումարը: Բայց, մյուս կողմից, այլ ենթադրությունների առիթ է տալիս։ Հանրային հեռուստաընկերության թարգմանած հատվածից կարելի էր ենթադրել, որ խոսակցի համար գումարի դիմաց ցույցի գնալը սովորական մի բան է և որ նախկինում էլ անձը գումարի դիմաց է մասնակցել ցույցերի։  

Այսպիսով, կարող ենք պնդել, որ անկախ դեպքի ենթատեքստից ու դրա վրա ունեցած ազդեցությունից՝ Հանրային հեռուստատեսությունը եթերում հրապարակված խոսակցության հատվածներից մեկը ներկայացրել է սխալ, այնուհետև հանվել են բոլոր ենթագրերը՝ խոսակցությունը թողնելով առանց վերծանման, ինչը նույնպես խնդրահարույց է։ 

Ավելի ուշ, Հանրային հեռուստատեսության «Լուրերի» թողարկման ժամանակ լրագրողը հեռուստաընկերության անունից ներողություն է խնդրել կատարվածի համար: 

Ալյոնա Հայրապետյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Հայաստանի հանրային հեռուստատեսությունՀՀ քննչական կոմիտեձայնագրություն

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

50 հազար դոլար և 52 մլն դրամ․ Արգիշտի Քյարամյանի եկամուտները և կանխիկ միջոցները կտրուկ աճել են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

50 հազար դոլար և 52 մլն դրամ․ Արգիշտի Քյարամյանի եկամուտները և կանխիկ միջոցները կտրուկ աճել են

12:25, 12 Հլս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները: Այս...

Ապատեղեկատվություն` «Կենտրոն» հեռուստաընկերության տաղավարից
Լրատվական

Ապատեղեկատվություն` «Կենտրոն» հեռուստաընկերության տաղավարից

17:08, 29 Օգս, 2018

Oգոստոսի 28-ին «Ուրվագիծ» հաղորդման հյուրերն էին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը և ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Արթուր Դանիելյանը։ Վերջիններս...

Երևան-Սևան էլեկտրագնացքը չարագացավ
Պաշտոնական

Երևան-Սևան էլեկտրագնացքը չարագացավ

17:11, 30 Օգս, 2017

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդումը հունվարի 16-ի  հերթական թողարկմանը ներկայացրել է տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի այցը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն։ Այցի շրջանակներում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens