ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են

14:07, 2 Հլս, 2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 26-ին Լատվիա այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի «հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում ունի»։ 

«Մի քանի օր առաջ խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում հանրաքվեի մասին, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այդ հանրաքվեն։ Եվ ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»,- ասել էր Ալեն Սիմոնյանը լատվիական LSM.lv հեռուստաընկերության եթերում։ 

Ալեն Սիմոնյանի այս դիրքորոշումը, սակայն, հակասում է ՔՊ-ում ընդհանուր տրամադրություններին, քանի որ ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորներ հայտարարել են, որ ԵՄ-ին անդամագրվելու հարցով հանրաքվե անցկացնելու որոշում ու տրամադրվածություն իշխող ուժի ներսում չկա։

Օրեր առաջ՝ հունիսի 21-ին, Ազգային ժողովում կայացած լսումների ժամանակ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարել էր, որ հանրաքվե կարող են անել երկու դեպքում. եթե կա իրավական պարտավորվածություն և՝ քաղաքական նկատառումներով: Երկու դեպքում էլ, ըստ Եղոյանի, ներկայումս հանրաքվե անցկացնելու կարիք չկա: 

«Առաջին (նկատի ունի իրավական պարտավորվածությունը-հեղ․) իրավիճակը մեզ մոտ չկա, քանի որ այս պահին մենք իրավական պարտավորվածություն չունենք նման բան անելու: Այդ պարտավորվածությունը կարող էր լինել այն ժամանակ, երբ ՀՀ-ն դիմեր ԵՄ-ին անդամակցության համար, հարցը քննարկվեր, անցներ բոլոր փուլերը, ստանար թեկնածուի կարգավիճակ, և երբ գար պահը ԵՄ անդամ դառնալու, ահա այդ պահին պետք է հաջորդի հանրաքվե»,- ասել էր Եղոյանը: 

Իսկ հանրաքվե անցկացնելու քաղաքական դրդապատճառ, ըստ Եղոյանի, կարող է լինել այն ժամանակ, երբ իշխանությունը որևէ հարցում զգում է ժողովրդի ավելի ամուր աջակցության կարիքը՝ ավելի վստահ գործելու համար: Ըստ Եղոյանի, դրա կարիքը նույնպես չկա, քանի որ «ՀՀ կառավարությունը, իշխող մեծամասնությունը շատ լավ գիտի ժողովրդի տրամադրվածությունը»: 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը factor.am-ի եթերում հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չկա․ «Մենք ունենք դիրքորոշում դեպի Եվրոպա գնալու: Թե որ փուլում ինչ գործողություն կանենք, դա պետք է բխեցնենք ՀՀ պետական շահից: Առաջին հերթին առաջնորդվենք չվնասելու սկզբունքով: Ես գիտեմ նաև, որ մեր հանրության շրջանում կան շատ սուր էմոցիաներ՝ տարբեր արտաքին քաղաքական հարցերի հետ կապված: Այս էմոցիաները չպետք է մեզ դրդեն կտրուկ գործողությունների և գործողությունների, որոնք կարող է վնասեն ՀՀ պետական շահին: Մենք այս ամենը հաշվի ենք առնում: Ես կարծում եմ, որ հանրաքվեի անհրաժեշտություն չկա: Այն իմաստով, որ վարչապետի ելույթը Եվրոպական խորհրդարանում և դրանից հետո բոլոր քաղաքական հայտարարությունները երկրի ներսում և դրսում չեն արժանացել էական բացասական արձագանքի: Այլ ընդհակառակը, արժանացել են առերևույթ դրական արձագանքի, ինչը թույլ է տալիս մեզ արձանագրել, որ մեր հանրությունը կիսում է մեր այդ հայտարարությունները՝ կապված եվրաինտեգրման հետ»: 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Լատվիա կատարած այցից մեկ օր առաջ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, միանշանակ դեմ չարտահայտվելով հանրաքվե անցկացնելուն, «Առաջին ալիքի» եթերում միաժամանակ ասել էր, որ Հայաստանը չպետք է մոռանա իր՝ ԵԱՏՄ անդամակցության մասին, որտեղ այն ունի «շատ մեծ տնտեսական հետաքրքրություններ»։ 

«Մենք պառլամենտական երկիր ենք, և լսումները առաջին քայլերից մեկն են, որտեղ տեսակետներ պետք է հնչեն և լինի բանավեճ: Բանավեճի ընթացքում պետք է հստակ ուրվագծվեն այն ճանապարհները, որը մեր երկիրը դարձնում է ավելի անվտանգ: Բայց մենք չպետք է մոռանանք, որ ԵԱՏՄ անդամ ենք, և այնտեղ մենք ունենք նաև շատ մեծ հետաքրքրություններ տնտեսական առումով: Էլ չեմ ասում, որ այդ հետաքրքրությունները չպետք է խանգարեն մեր՝ Եվրամիության անդամ պետությունների հետ համագործակցությունը ավելի կայուն ու ամուր դարձնելուն»,- ասել էր Քոչարյանը:

Նա միաժամանակ նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո ժողովրդի մեծամասնությունը կարող է և հանրաքվեի միջոցով ընտրել այլ ուղղություն, բայց դա անելուց առաջ պետք է գիտակցի, թե «ինչ ռիսկեր կարող են առաջանալ»։  

ՔՊ-ականների այս դիրքորոշումն ամբողջացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հուլիսի 1-ին «Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի» ժամանակ հայտարարելով, որ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե չի իրականացվի: 

«Եվրոպայի խորհրդի ամբիոնից հանդես գալով՝ ես հայտարարել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լինել ԵՄ-ին այնքան մոտ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Եթե ես իմանայի, որ Հայաստանի հանրապետության ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, նման հայտարարություն չէի անի: Ես իրավասու եմ ներկայացնել ՀՀ ժողովրդին, գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարող ուժի ղեկավարի այս հայտարարությունից հետո միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սրբագրեց լատվիական լրատվամիջոցին տված հարցազրույցում իր հայտարարությունը։ «Հնչածն Ալեն Սիմոնյանի անձնական դիրքորոշումն է, ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ քաղաքական որոշում այս պահին չկա»,- հայտարարեց Սիմոնյանի օգնականը։

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու մասին կարծիքներն ու դիրքորոշումները միանշանակ չեն․ մի կողմից վարչապետ Փաշինյանը, ՔՊ պատգամավորների մի մասը դեմ կամ ոչ միանշանակ են արտահայտվում ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հանրաքվեի անցկացմանը, մյուս կողմից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵՄ անդամ երկրում հայտարարում է, որ մոտ ապագայում այդ հարցով կանցկացվի հանրաքվե: 

Ալյոնա Հայրապետյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ալեն ՍիմոնյանԱնդրանիկ ՔոչարյանԱրթուր ՀովհաննիսյանԱրման ԵղոյանԵՄհանրաքվեՔՊ

Հարակից հոդվածներ

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում

13:28, 3 Օգս, 2026

9-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 2-ին մեկնարկել է աշխատանքները. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով օրենսդիր մարմնի կազմում կլինի...

Ի՞նչ եղան «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ եղան «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանները

16:13, 7 Հլս, 2026

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի քննության ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել էր, թե վարչապետի աշխատակազմը պետական...

Ինչպե՞ս Օրբանին ուղղված քննադատությունը հայկական Facebook-ում ներկայացվեց որպես հարձակում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս Օրբանին ուղղված քննադատությունը հայկական Facebook-ում ներկայացվեց որպես հարձակում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ

10:33, 29 Հնս, 2026

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում հունիսի 27-ից տարածվում է մի տեսանյութ, որում Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ...

ՔՊ-ի պատմական մաքսիմումը գրանցվել է 2018 թվականին․ Հակոբյանի պնդումը քվեների բացարձակ թվի մասին սխալ է
Սխալ

ՔՊ-ի պատմական մաքսիմումը գրանցվել է 2018 թվականին․ Հակոբյանի պնդումը քվեների բացարձակ թվի մասին սխալ է

16:40, 22 Հնս, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հասմիկ Հակոբյանը CivilNet-ի հետ զրույցում պնդել է, թե իր քաղաքական ուժը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens