ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոջալուի մասին Ալիևի հայտարարությունը և հայաստանյան արձագանքները

12:02, 31 Մյս, 2024

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել էր Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (ադրբեջանական անվանումը՝ Խոջալու) բնակավայր, որտեղ տեղի էր ունեցել վերաբնակվող ադրբեջանցիներին բնակարանների տրամադրման արարողությունը։ Բնակարանների բանալիները հանձնել էր անձամբ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանցիների հետ հանդիպման ընթացքում Ալիևը ելույթ էր ունեցել, որում մի քանի անգամ թիրախավորել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ 

Մասնավորապես, խոսելով Իվանյանում «Խոջալուի ցեղասպանության հուշարձանի կառուցման» մասին, որի մեկնարկը, իր խոսքով, տրվել է 2024 թվականի սկզբին, ասել է․ 

«Երբ Խոջալուում հուշահամալիրը պատրաստ լինի, ամբողջ աշխարհը կտեսնի հայկական դաժանությունը: Սա ճշմարտություն է, և բոլորը պետք է իմանան դրա մասին։ Հայաստանն ինքն էլ պետք է խոստովանի դա (նկատի ունի Խոջալուի ցեղասպանությունը,-խմբ․): Նա պետք է ներողություն խնդրի մեզանից: Դա անելով՝ գուցե Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարող է մի փոքր մեղմել այդ վայրագների, վանդալների, արյունահեղների մեղքը: Եթե Հայաստանի ղեկավարությունը դա չանի, կարծում եմ՝ երբեք չի կարողանա ոտքի կանգնել: Հայաստանը պետք է ճանաչի այս ողբերգությունը, որը ռազմական հանցագործություն է»: 

«Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը կդառնան ամրապնդման գոտի: Արդեն աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ ադրբեջանական ժողովուրդը հավերժ վստահ լինի՝ նման ողբերգություններ այլևս չեն կրկնվի մեր ժողովրդի հետ»,- հավելել է Ալիևը: 

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Հայաստանի ներողությունը «Խոջալուի ցեղասպանության» համար տեղի կունենա շուտով: 

Հայկական կողմից Ալիևի այս հայտարարություններին արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: 

«Տարբեր թեզեր, խոսույթներ հնչում են, ուլտիմատումներ են նաև հնչում: Մթնոլորտի որոշակի լավարկում ունենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում էլ, խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունում էլ, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ապակառուցողական, դրա համար մենք չպետք է գերագնահատենք իրավիճակը, բայց ոչ էլ թերագնահատենք ընկճվելու աստիճանի։ Ունենք հաջողություններ, ձեռքբերումներ, որովհետև Տավուշում սահմանագծման արդյունքում մենք Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը: Եկեք արձանագրենք, որ այլևս չկա տարածք, որի վրա Ադրբեջանը կարող է կրակ բացել և միջազգային հանրությանը ապացուցել, որ դա իր միջազգայնորեն ճանաչված տարածքն է»,- ասել է Արթուր Հավհաննիսյանը: 

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը «անհավասարակշիռ» է որակել Ալիևի հայտարարությունը։ «Զավեշտալի է, որ նման պահանջ է ներկայացնում մի նախագահ, որի ղեկավարած պետությունն ու առաջնորդած ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում իրականացրել է հետևյալ ցեղասպանական գործողությունները․

  • Թաթար-հայկական բախումների ժամանակ խաղաղ քաղաքացիական հայ բնակչության կոտորած և թալան երկու տարի շարունակ։
  • 1918 թ․ գարնանը Շամխորի կայարանի շրջանում, Բաքու-Թիֆլիս երկաթուղու երկայնքով տեղակայված կայարաններում, մերձակա շրջանների հայկական բնակավայրերի ջարդ, կողոպուտ, թալան, առևանգումներ։
  • Նուխիի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ 1918-1919 թթ․։
  • Արեշի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ 1918-1919 թթ․։
  • Բաքվի հայության թիրախային կոտորած 1918 թ․ սեպտեմբերի 15-17։
  • Նախիջևանի հայության բռնի տեղահանում 1918-1919 թթ․։
  • Գարդմանի հայության տեղահանում, կոտորած, թալան 1918-1920 թթ․։
  • Շուշիի հայության կոտորած 1920 թ․ մարտի 22-26։
  • Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ շարունակական բռնություններ 1918-1920 թթ․:
  • Սումգայիթի կոտորած 1988 թ․։
  • Գանձակի ջարդեր և տեղահանումներ 1988 թ․։
  • Բաքվի կոտորած 1990 թ․։ 
  • Հյուսիսային Արցախի էթնիկ զտում 1991 թ․։
  • Մարաղայի կոտորած 1992 թ․:
  • Գուրգեն Մարգարյանի կացնահարում 2004 թ․»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույց ունեցել է, բայց չի արձագանքել Խոջալուի մասին Ալիևի հայտարարությանը։ Նա ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում «մթնոլորտի էական բարելավում կա»։

Նշենք նաև, որ դեռևս մայիսի 10-ին Ղազախստանում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը հայկական կողմը որակել էր կառուցողական: Միաժամանակ, երկու կողմերը տարածել էին նույնաբովանդակ հայտարարություն այն մասին, որ պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ: 

Այսպիսով, մի կողմից Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, մյուս կողմից Ադրբեջանի նախագահի պահանջները «Խոջալուի ցեղասպանության» մասին, հակասություններ են առաջացնում երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հայտարարությունների միջև: 

Ալյոնա Հայրապետյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արթուր ՀովհաննիսյանԻլհամ ալիևԽոջալու

Հարակից հոդվածներ

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  

11:44, 24 Հլս, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Այսօր Հայաստանը...

Մարիա Կարապետյանի պնդումը սխալ է․ Ալիևը 2022-ից հետո բազմիցս խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին
Սխալ

Մարիա Կարապետյանի պնդումը սխալ է․ Ալիևը 2022-ից հետո բազմիցս խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին

15:25, 24 Հնս, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականից հետո «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություն...

Կեղծ լուր ֆեյսբուքյան էջերում․ Ալիևի` այլ հարցով խորհրդակցությունը ներկայացվել է որպես «300 000-ի վերադարձի» քննարկում
Ֆեյք

Կեղծ լուր ֆեյսբուքյան էջերում․ Ալիևի` այլ հարցով խորհրդակցությունը ներկայացվել է որպես «300 000-ի վերադարձի» քննարկում

10:39, 7 Հնս, 2026

Սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթում (1, 2) տարածվում է մի տեսանյութ, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կաբինետի անդամների հետ խորհրդակցություն...

«ՇՏԱՊ․ Երևանը դատարկվելու է»․ Ալիևի հին խոսքերը նորովի վերլուծող «Հայելի» ակումբի բանախոսը
Սխալ

«ՇՏԱՊ․ Երևանը դատարկվելու է»․ Ալիևի հին խոսքերը նորովի վերլուծող «Հայելի» ակումբի բանախոսը

15:39, 18 Մրտ, 2026

Ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանը «Հայելի» ակումբում շտապ ասուլիս է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հին՝ 4 տարի առաջ արված ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens