ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ կուտակված գումարի չափը կազմում էր մոտ 17 մլրդ ՀՀ դրամ: Այս պահին այդ գումարը կազմում է մոտ 18․4 մլրդ ՀՀ դրամ: 

Արցախի Հանրապետությունում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել էր 2019 թվականին: Այն կարգավորվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքով: 

Արցախի Հանրապետության բնակչության՝ Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանումից հետո ԱՀ կուտակային կենսաթոշակային ֆոնդում կուտակված գումարների ապագան անհայտ էր: 

Լուսանկարը՝ «Հետքից»

2024 թվականի հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարել էր լրացում, որի համաձայն, արտակարգ հանգամանքներում կուտակային կենսաթոշակների ֆոնդում առկա գումարը տնօրինում է անհատը կամ մասնակիցը՝ իր ցանկությամբ: «Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում նրա բանկային հաշվին՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»,- նշվում էր օրենքի փոփոխված դրույթում:

Ըստ նույն փոփոխության, անհատը հնարավորություն էր ստանում 9 ամիսների ընթացքում դիմել կուտակային ֆոնդում իր հաշվի գումարը կամ այլ կուտակային կենսաթոշակային ֆոնդ տեղափոխելու, կամ էլ իր բանկային հաշիվ տեղափոխելու համար: Իսկ 2024 թ․ փետրվարի 29֊ին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է վերոնշյալ օրենքից բխող համապատասխան ընթացակարգը։

Սակայն 2024 թվականի հունիսի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 66 «կողմ» ձայնով ընդունեց ««Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը:

Օրենքի նախագիծը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը այս տարվա մայիսին: Նախագծին դեմ էր արտահայտվել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ «ՀՀ կառավարության առաջարկած նախագծով հնարավորություն չի ստեղծվում կուտակված միջոցները մասնակցին վերադարձնելու համար, այլ միայն սահմանվում է, որ դիմումի առկայությամբ կամ առանց դրա կուտակված գումարները փոխանցվելու են ՀՀ կուտակային կենսաթոշակների համակարգում գործող այլ ֆոնդի»։ 

Արցախյան հասարակական կազմակերպություններից «Գեն» նախաձեռնությունների կենտրոնը նույնպես դեմ է արտահայտվել այս նախագծին: 

Ինչևէ, արդեն ընդունված օրենքի համաձայն, Արցախի Հանրապետության կուտակային կենսաթոշակային ֆոնդի խնայողությունները, քաղաքացիների դիմումի հիման վրա, հնարավոր է տեղափոխել Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ: Օրենքում, միաժամանակ, սահմանվում է, որ եթե անձը դիմում չի ներկայացրել կուտակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերի մշակումից հետո 3 ամիս անց, ապա այդ տեղափոխությունը կկատարվի առանց դիմումի, օրենքի ուժով: 

Սույն օրենքում, սակայն, սահմանված չէ, թե ինչ ընթացակարգ է նախատեսվում այն անհատների համար, որոնք ունեն հաշիվ Արցախի Հանրապետության կուտակային կենսաթոշակային ֆոնդում, սակայն ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չեն աշխատում: Ենթադրվում է՝ կուտակված խնայողություններն այդ անձինք կարող են ստանալ կենսաթոշակային տարիքում արդեն, Հայաստանում, ինչպես օրենքը նախատեսում է մյուս բոլոր մասնակիցների դեպքում։

Մյուս կողմից, խնդրահարույց է հենց օրենքը: «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխված օրենքով մատնանշված՝ տնօրինման ենթակա կուտակային խնայողությունների գումարները ձևավորվել են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, որը փաստացի ՀՀ կառավարության կողմից ընդունվել է որպես պատշաճ իրավական հիմքով ձեռք բերված գույք: Կարող ենք արձանագրել, որ դրանով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է ԱՀ օրենսդրության իրավաչափությունը: 

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել ինչպես Արդարադատության նախարարություն, այնպես էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ փորձելով ճշտել, թե նախ՝ տնօրինման ի՞նչ ընթացակարգ է սահմանված Արցախի Հանրապետությունից տեղահանված այն քաղաքացիների կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունների հետ, որոնք Հայաստանի Հանրապետությունում դեռ աշխատանքի չեն անցել, և թե ինչո՞վ է պայմանավորված տարբերակված մոտեցումը մի կողմից ԱՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերով կուտակային խնայողությունների հավաքագրման, մյուս կողմից դրանց տնօրինումը սահմանող՝ նույն մարմնի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտի նկատմամբ: 

Հարցմանը պատասխանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ պարզաբանելով, որ Արցախի Հանրապետությունից տեղահանված քաղաքացիները, որոնք աշխատում են ՀՀ-ում, փաստացի ունեն երկու կենսաթոշակային հաշիվ: «Կենսաթոշակային խնայողությունների մասնատումը հանգեցնում է լուրջ խնդիրների՝ ինչպես սոցիալական քաղաքականության, այնպես էլ տեխնիկական տեսանկյուններից: 

Ըստ այդմ, առաջացած խնդիրները կարգավորելու նպատակով Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 13-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը»,- գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցման պատասխանի մեջ: 

Սակայն մեր հարցին, թե ԱՀ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ տարբերակված մոտեցումը ինչո՞վ է պայմանավորված, նախարարությունը այդպես էլ չի պատասխանել՝ գրելով, որ դա իր իրավասության շրջանակից դուրս է: 

«Փաստերի ստուգման հարթակը» հավելյալ պարզաբանում էր խնդրել Արդարադատության նախարարությունից, քանի որ հունիսի 13-ին Ազգային ժողովում ընդունված օրենքի նախագիծը ներկայացրել էր հենց Արդարադատության նախարարությունը: Վերջինս իր սկզբնական պատասխանում հղում էր արել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանին, իսկ հավելյալ պարզաբանում չէր տվել: Հարցման երկրորդ պատասխանում Արդարադատության նախարարությունը միայն նշել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունները: 

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը մի կողմից իրավաչափ է համարում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով գույքի հավաքագրումը, մյուս կողմից ոչ իրավաչափ՝ այդ գույքի տնօրինումը սահմանող  նույն մարմնի ընդունած օրենքը:        

Ալյոնա Հայրապետյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արդարադատության նախարարությունԱրցախբռնի տեղահանումկենսաթոշակՀՀ Կառավարություն

Հարակից հոդվածներ

Բռնի տեղահանումից մեկ տարի անց․ որ բնակավայրերում են հաստատվել արցախցիները, ինչ օժանդակություն են ստանում նրանք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բռնի տեղահանումից մեկ տարի անց․ որ բնակավայրերում են հաստատվել արցախցիները, ինչ օժանդակություն են ստանում նրանք

13:43, 19 Սպտ, 2024

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեցին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որի բնակչությունը...

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens