ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ տեղեկատվական գրոհը ու միմյանց ուղղված մեղադրանքները

21:54, 18 Հլս, 2024

Լոնդոնի Բլենհեյմյան պալատում հունիսի 18-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքը տարին երկու անգամ է անցկացնում նման հանդիպումներ, որոնց հրավիրվում են 44 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի ներկայացուցիչները։ Առաջին գագաթնաժողովը նախաձեռնել է Ֆրանսիան։ Այն անցկացվել էր 2022 թվականի հոկտեմբերի 6-ին և միտված էր Եվրոպայում էներգետիկայի, ենթակառուցվածքների, կապի, կիբերանվտանգության, ապատեղեկատվության և միգրացիայի ոլորտներում խնդիրների լուծմանը։ Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել Պրահայում, Քիշնևում և Գրանադայում։ 

Այս տարի գագաթնաժողովի առանցքային թեմաներն են Ուկրաինայի հակամարտությունը, էներգետիկ անվտանգությունը և միգրացիան։

Հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայից հետո առաջին անգամ Պրահայում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Իսկ ամիսներ առաջ՝ 2023-ի հոկտեմբերին, իսպանական Գրանադայում այս նույն գագաթնաժողովի շրջանակներում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումը բոյկոտել էր հենց Ալիևը՝ վերջին պահին հրաժարվելով մեկնել Գրանադա և մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սպասվում էր, որ այդ հանդիպման ժամանակ կողմերը պետք է քննարկեին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։

Այս անգամվա գագաթնաժողովին մասնակցում են և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը։ Միջոցառման հենց մեկնարկից գլխավոր ինտրիգներից մեկը դարձել էր Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականությունը։ Այսօր առավոտյան  ադրբեջանական «Թուրան» գործակալությունը գրել էր, որ երկու երկրների ղեկավարների միջև, հնարավոր է, երկկողմ հանդիպում տեղի ունենա։  

Սակայն ադրբեջանական կողմը ավելի ուշ սկսեց ինֆորմացիոն գրոհն այն մասին, որ հայկական կողմը հրաժարվել է երկկողմ հանդիպումից։ Մասնավորապես, այդ երկրի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում տարածվեց գրառում, որում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնում բրիտանական կողմին այս գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը անցկացնելու ջանքերի համար և ասում, որ այն չի կայացել հայկական կողմի մերժման պատճառով և որ այդ քայլը ոչ մի կերպ չի նպաստում խաղաղության գործընթացի կայացմանը։ 

Reuters գործակալությունը ևս անդրադարձել է չկայացած հանդիպմանը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը իրենց հայտնել է, որ հայկական կողմն է մերժել հանդիպման անցկացումը։ «Մենք Փաշինյանի հրաժարվելը Լոնդոնում հանդիպելուց համարում ենք խաղաղության օրակարգից նահանջելու մտադրություն»,- ասել է Հաջիևը։

Ադրբեջանական կողմից հնչած այս հայտարարություններից որոշ ժամանակ անց միայն Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը տարածեց մեկնաբանություն․ «Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է»։

Նկատենք՝ մինչև հանդիպման վայր՝ Բլենհեյմյան պալատ մտնելը, լրագրողները հասցրին Փաշինյանին և Ալիևին նույն հարցն ուղղել՝ ի՞նչ փուլում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը, որին, սակայն, պատասխանը հնչել է ձեռքերի ժեստերով՝ Հայաստանի վարչապետը ձեռքը վերև է բարձրացրել, իսկ Ադրբեջանի նախագահը բութ մատն է վեր պարզել։ 

Արփինե Հովհաննիսյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Իլհամ ալիևԼոնդոնՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Մարիա Կարապետյանի պնդումը սխալ է․ Ալիևը 2022-ից հետո բազմիցս խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին
Սխալ

Մարիա Կարապետյանի պնդումը սխալ է․ Ալիևը 2022-ից հետո բազմիցս խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին

15:25, 24 Հնս, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականից հետո «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություն...

Կեղծ լուր ֆեյսբուքյան էջերում․ Ալիևի` այլ հարցով խորհրդակցությունը ներկայացվել է որպես «300 000-ի վերադարձի» քննարկում
Ֆեյք

Կեղծ լուր ֆեյսբուքյան էջերում․ Ալիևի` այլ հարցով խորհրդակցությունը ներկայացվել է որպես «300 000-ի վերադարձի» քննարկում

10:39, 7 Հնս, 2026

Սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթում (1, 2) տարածվում է մի տեսանյութ, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կաբինետի անդամների հետ խորհրդակցություն...

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը

11:50, 27 Մյս, 2026

Մայիսի 18-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հակասական օր էր․ առավոտը սկսել է «սիրում եմ...

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում
Ֆեյք

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում

13:32, 19 Մյս, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցից օրեր անց սոցիալական մեդիայում և սունկ կայքերում համակարգված ձևով տարածվում է նրա ու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens