ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
11:50, 27 Մյս, 2026

Մայիսի 18-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հակասական օր էր․ առավոտը սկսել է «սիրում եմ բոլորիդ» ուղերձով, իսկ օրվա ընթացքում մի շարք քաղաքացիների հետ թեժ ու վիրավորանքներով ուղեկցվող բանավեճերի մեջ մտել։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 18-ի հրապարակային շփումները, որոնք օրվա ընթացքում կտրուկ փոխվել են՝ խաղաղ ու ջերմ խոսույթից հասնելով լարված վիճաբանությունների։ Այդ օրվա ավարտին քաղաքացիներից մեկը՝ Արթուր Օսիպյանը, ձերբակալվեց և հետո արդեն մեղադրվում էր Քրեական օրենսգրքի երեք հոդվածով, ինչի արդյունքում այժմ կալանավորված է ու հացադուլի մեջ։

Սիրո խոստովանություններից մինչև առաջին լարվածությունը 

«Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ» գրությամբ առավոտյան ժամը 7։36-ին ֆեյսբուքի իր էջում վարչապետը լայն ժպիտով իր ավանդական սրտիկը ցույց տալով սկսում է քարոզարշավային հերթական օրը։ 

Այնուհետև տեսնում ենք ևս մեկ կարճ տեսանյութ Արաբկիրի Մերգելյան այգուն մոտ մի սրճարանից, որով տեղեկացնում է այդ օրվա քարոզարշավային երթուղին՝ տրամադրությունը բարձր է, ժպտում է, խոսում է մեղմ։ 

Ժամը 10։02-ից արդեն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերն է, զբոսնում է Արաբկիրի փողոցներում, մի կին մոտենում է, փոխանցում հեռախոսը և խնդրում խոսել ընկերուհու հետ։ Փաշինյանն ու կնոջ ընկերուհին միմյանց սեր են խոստովանում, ու քայլերթը Արաբկիրի փողոցներով շարունակվում է։ Դարձյալ մարդիկ են մոտենում, իրենց հուզող հարցերն են փոխանցում փողոցով քայլող վարչապետին, ստանում պատասխան ու քարտեզներ և հեռանում։ 

Առաջին թաղամասում (Քանաքեռ ՀԷԿ) նրան դիմավորում են աղուհացով, տալիս են աղավնիներ, որոնք օդ է թռցնում, հետո քաղաքացիները նրան գովեստներ են շռայլում՝ «իմ համեստ» «իմ խաղաղության աղավնի», «Աստված ձեզ պահապան» և ստանում քարտեզներ, լուսանկարվելու հնարավորություն։ Այս ամենը շարունակվում է, երբ մոտենում է մի կին, որը, հետո պարզվեց, անհետ կորած զինվորականի քույրն է՝ Արփինե Սողոյանը։ Վերջինը Փաշինյանին ասաց, թե նա գողացել է իր հայրենիքը, «ոչնչացրել երիտասարդ սերունդ»։ Իր հարցերին Փաշինյանի պատասխանները լսելիս կինն անմիջապես արձագանքում էր՝ «սուտ եք ասում», ինչին Փաշինյանը հորդորում էր․ «կոռեկտ խոսեք»։ 

Բարձր ձայներով զրույցը վերածվեց վեճի, բոլորը սկսեցին աղմկել (տեսանյութում 12։33 րոպեից), հնչեցին այսպիսի արտահայտություններ՝ «դուք մեզ կզացրիք», «մենք ձեզ կզացնելու ենք, Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու»։

Կնոջ հետ վեճի ընթացքում Փաշինյանը հիշատակում է դիմակավորված անձանց մասին, որոնք, ավելի ուշ պարզվում է, որ նախորդ օրը տեսանյութով սպառնալիքներ են հնչեցրել Փաշինյանի հասցեին։ Միմյանց վրա գոռգոռոցից հետո կինը հեռանում է՝ հայտարարելով՝ «դու թշնամի ես»։

Փաշինյանի խոսքի տոնն արդեն փոխվել էր, նա բարձրաձայն էր խոսում և կնոջ հեռանալուց հետո նույնիսկ բարձր գոռում էր (տեսանյութում՝ 15:15 րոպեից), այս անգամ թեման դիմակավորված, սպառնալիքներ հնչեցրած անձինք էին։ Մի քիչ քայլեց և բարձրանալով «Պիկապի» վրա հայտարարեց՝ «Ժողովուրդ ջան, էսօր ոչ մեկ զուգարանում չի սպանվելու»։

Այս ակնարկն ուղղված էր ընտրություններին մասնակցող մեկ այլ ուժի՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին «պրիվետ Ռոբ» դիմելուց հետո երևանյան մի ռեստորանի զուգարանում սպանվել էր Պողոս Պողոսյանը։  

Փոխված տոն և բարձր լարվածություն 

Այնուհետև վարչապետի համար բարկության առիթը դիմակավորված անձինք էին, որոնք զինված ու դիմակավորված սպառնալիքներ էին հնչեցրել Փաշինյանի հասցեին, և նրանց այդ տեսանյութը տարածվել էր սոցիալական ցանցերով։ Բնակչության առաջ նրա ելույթը (Տեսանյութում՝ 17։01 րոպեից) ևս համեմված էր վիրավորական բառապաշարով․ «հանեք ձեր մասկեքը, այ համբալներ, տականքներ, ստահակներ, ձեր մասկեքը հանելու եմ, մտցնեմ համապատասխան տեղերը․․․»։

Նույն օրը, Փաշինյանը կանանցից մեկից նկատողություն ստացավ․ «Մարդկանց հետ շփվելիս էդ տոնը փոխեք, կանանց վրա հարձակումը․․․ հարկավոր չի, մի արեք նման բան։ Խնդրում եմ, ձեր լեքսիկոնի վրա աշխատեք»։ Ի պատասխան Փաշինյանը չհամաձայնեց, որ կանանց նկատմամբ հարձակում կա և վստահեցրեց, որ լեքսիկոնի վրա աշխատում է։ 

Մեկ այլ կին էլ մոտեցավ (տեսանյութում 36։50 րոպեից) ու հարցրեց, թե ՔՊ-ն ի՞նչ երեսով է քարոզարշավ անում և երբ ստացավ պատասխան հարց, թե ինչո՞ւ չպետք է անի, կինը բացատրեց․ «5000 հոգու մահվան պատճառ ա դարձել, 5000 հոգու անունով երեխեքի»։ 

Փաշինյանի և կնոջ միջև լարված զրույց ծավալվեց՝ բարձր ձայնով ու մեղադրանքներով։ 

Զուգարանում չսպանվեց, բայց կալանավորվեց

Նույն օրը կեսօրից հետո արցախցի հասարակական գործիչ Արթուր Օսիպյանն է մոտենում (տեսանյութում՝ 29.03 րոպեից) Նիկոլ Փաշինյանին։ Եվ երբ վերջինը փորձում է ձեռքով բարևել, Օսիպյանը հետ է քաշվում՝ «չէ, ձեռով չենք բարևում» ու սկսում իրեն հուզող հարցերը բարձրացնել։ Դրանք ղարաբաղյան հիմնախնդրի, բանակցությունների սեղանին երբևէ դրված փաստաթղթերի ու դրանց բովանդակության մասին էին։

Այնուհետև Օսիպյանը հետաքրքրվեց Հայաստանից Արցախ փոխանցված գումարների մասին ու հարցրեց՝ ինչու չեն վերահսկել ինչպես են ծախսվել այդ գումարները։ Թեժ բանավեճ ծավալվեց, և երբ Օսիպյանը փորձեց խոսել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին, Փաշինյանը սկսեց բարձր տոնով հակադարձել․ «Այդ հարցը մեր օրակարգում չկա, մեր առաջ նման պահանջ չի դրվել, մի ստից բաներ խոսեք։ Ի՞նչ ես եկել ստեղ ադրբեջանական նարատիվներ տանում»։ 

Երկու կողմերն էլ սկսեցին բարձր ձայներով միմյանց հակադարձել, և Օսիպյանը խնդրեց ցածր խոսել, և երբ արդեն վեճը խորանում էր, Փաշինյանի թիկնապահները տարածքից հեռացրին Օսիպյանին։ Բայց Փաշինյանը չէր հանդարտվում, քայլեց մեկ առաջ, հետո վերադարձավ նույն տեղը՝ բարձր գոռգոռալով․ «Ռադդ քաշի, համբալի մեկ, Ղարաբաղի պսևդոէլիտաները թող ռադ ըլնեն ստեղից գնան։ Արա, այ փախածներ, դու ստեղ ի՞նչ ործ ունես, ընդհանրապես։ Ո՞վ եք դուք արա, գնայիր զոհվեիր մեր երեխեքի տեղը։ Թալանչի, անասուններ։ Դու խի՞ ես կենդանի, ընդհանրապես, խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում․․․այ տականք»։ Այդ արտահայտությունները հնչում էին այն պահին, երբ Օսիպյանին արդեն հեռացնում էին թիկնապահները։ Այսպես, մի քանի րոպե շարունակ նա կրկնում էր նույն բառապաշարը։ 

Քայլերթը թաղամասում շարունակվեց, որի ընթացքում բարձրախոսով հիմնական թեման «Ղարաբաղի պսևդոէլիտաներին» ուղղված քննադատությունն էր։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է, իսկ 2 օր անց Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսրքի երեք հոդվածով` բռնություն գործադրելու հրապարակային կոչ, խուլիգանություն և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելը։

Քննչական կոմիտեի բացատրությամբ, Օսիպյանը ֆեյսբուքի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: 

Արտապատկերումը՝ Օսիպյանի ֆեյսբուքյան էջից։ Այս գրառումից հետո է տեղի ունեցել Փաշինյան-Օսիպյան հանդիպումը։ Էջն արգելափակվել է:

Այսպիսով, մայիսի 18-ի քարոզարշավային օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար վերածվեց քաղաքացիների հետ մի շարք լարված ու փոխադարձ վիրավորանքներով ուղեկցվող հանդիպումների։ Սակայն այդ օրվա բոլոր վիճաբանություններից ու բախումներից միայն Արթուր Օսիպյանի հետ միջադեպն ավարտվեց քրեական գործով, կալանքով, իսկ այժմ Օսիպյանը հացադուլ է հայտարարել։ 

Հասմիկ  Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արթուր ՕսիպյանՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

12:39, 9 Հլս, 2026

Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։ Հաղորդման հյուրերի թվում...

Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում (Մաս 1)
Սխալ

Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում (Մաս 1)

10:27, 9 Հլս, 2026

Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուն» հաղորդման՝ 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկումը նվիրված էր Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո...

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում
Ֆեյք

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում

13:32, 19 Մյս, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցից օրեր անց սոցիալական մեդիայում և սունկ կայքերում համակարգված ձևով տարածվում է նրա ու...

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 

14:24, 13 Մյս, 2026

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն մեկնարկած նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերն օգտագործում են նաև երեխաներին։  Երեխաները մարդկանց...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens