ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կարճ շալվարով՝ զինկոմիսարիատ․ Civic.am-ը մանիպուլացնում է

17:13, 5 Օգս, 2024

Քաղաքացի Էդուարդ Հայրումյանին կարճ շալվար հագած լինելու պատճառով Պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատ թույլ չտալու մասին հրապարակման մեջ Civic.am-ը մանիպուլյացիաներ է թույլ տվել՝ թյուրիմացության մեջ գցելով ընթերցողներին։ 

Իշխանական լրատվամիջոցը անդրադարձել է քաղաքացի Էդուարդ Հայրումյանի հետ կատարվածին, որին կարճ շալվար հագած լինելու պատճառով ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության №3 տարածքային ստորաբաժանման ղեկավարը որոշել է պատժել՝ ուղարկելով վարժական հավաքի։ 

«…Զարմանալի է նաև, որ երկար տարիներ զինվորականների շրջանում բիզնես գործունեություն ծավալած անձնավորությունը տեղյակ չէ զինկոմիսարիատի տարածք համապատասխան հագուստով մուտք գործելու մասին, որն ամրագրված է պաշտպանության նախարարի հրամանով և հարգանքի նշան է զինվորական հաստատության նկատմամբ»,- գրել է Civic.am-ը առանց մեջբերելու կամ վկայակոչելու համապատասխան իրավական ակտը՝ ՊՆ հրամանը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ արդյոք կա Պաշտպանության նախարարի համապատասխան որոշում կամ հրաման։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը չի պատասխանել մեր հեռախոսազանգերին և հաղորդագրությանը, որը տեսել է։ Իսկ բաց աղբյուրներից էլ քաղաքացիների հագուստի ոճի հետ կապված Պաշտպանության նախարարի որոշում գտնել չի հաջողվել։ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում ՊՆախարարի հրամանների առանձին բաժին կա, սակայն դրանց ցանկում ՀՀ քաղաքացիներին պարտադրվող հագուստի ոճին վերաբերող որոշում չկար։ Այդ ցանկում կա պաշտպանության նախարարի 877-Լ հրաման՝ Հանրապետական զինվորական կոմիսարիատի և ենթակա տարածքային ստորաբաժանումների կողմից զինվորական հաշվառումը վարելու մասին։ Այս հրամանում պաշտպանության նախարարը պահանջներ ունի, սակայն դրանք չեն վերաբերում անձանց հագուստին կամ դրա ոճին։ 

Այսպիսով, եթե նույնիսկ Պաշտպանության նախարարության ենթակա ստորաբաժանումների մի որևէ գզրոցում գտնվի նման հրաման, միևնույն է, պատկան որևէ մարմին չի կարող, առանց համապատասխան իրազեկման, պարտադրել քաղաքացուն հագնվել ըստ իր ցանկության, և ավելին, դա չանելու դեպքում սպառնալ ուղարկել պաշտպանական վարժանքների։ 

Մյուս մանիպուլյացիան, որին դիմել է լրատվամիջոցը, պնդումն է, թե Հայրումյանը «ջանադրաբար» խուսափում է վարժական հավաքներից։  

«Մեկ այլ շահարկում, որ տվյալ ռեպորտաժում անում է Էդուարդ Հայրումյանը՝ նշելով, թե նա օգոստոսի 1-ի դրությամբ դեռ փախստականի կարգավիճակ է ունեցել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Էդուարդ Հայրումյանը տարիներ շարունակ բնակվել է Երևանում ու բիզնես գործունեությունը ծավալել է ՀՀ մայրաքաղաքում (այսինքն ԼՂ-ից փաստացի բռնի տեղահանված չի կարող լինել) և փախստականի կարգավիճակ ունենալու հանգամանքը շահարկում է՝ վարժական հավաքից խուսափելու նպատակով», —գրում է լրատվամիջոցը։

Թեպետ ծնունդով Արցախից, Հայրումյանը 16 տարի ապրել է Հայաստանի Հանրապետությունում։ Այդուհանդերձ, «Ազատությանը» տված հարցազրույցում նա նշել է, որ ինքը ՀՀ քաղաքացի չէ (օգոստոսի 1-ի դրությամբ), փախստական է (ունեցել է 070 կոդով անձնագիր-հեղ․), հետևաբար, Հայրումյանի վերաբերյալ օգոստոսի 1-ին վարժական հավաքին մասնակցելու մասին որոշում ընդունելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության №3 տարածքային ստորաբաժանման ղեկավարությունը խախտել է ՀՀ օրենսդրությունը, ինչը լրատվամիջոցը անտեսել է։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Civic.amզինկոմիսարիատԷդուարդ ՀայրումյանՀՀ ՊՆ

Հարակից հոդվածներ

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ Զինված ուժերում մահացել է 17 զինվոր
Տվյալների լրագրություն

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ Զինված ուժերում մահացել է 17 զինվոր

16:38, 4 Հլս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունները՝ հունվարից սկսած, և պարզել, որ Զինված ուժերում 2024...

Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը
Մանիպուլյատիվ

Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը

18:36, 28 Հնս, 2024

Հունիսի 28-ին Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ճեպազրույցից մի հատված՝...

Հայկական կողմի՝ Ադրբեջանի հետ սահմանին զորք կուտակելու մասին լուրն առաջինը ռուսաստանյան ալիքներ են տարածել
Առանց վճռի

Հայկական կողմի՝ Ադրբեջանի հետ սահմանին զորք կուտակելու մասին լուրն առաջինը ռուսաստանյան ալիքներ են տարածել

16:40, 4 Ապր, 2024

Նախորդ շաբաթ ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ակտիվորեն տարածում էին իբր դեպի հայ-ադրբեջանական սահման հայկական զորքի ու զինտեխնիկայի տեղաշարժի մասին լուրեր ու...

Արբանյակային լուսանկարները չեն հաստատում ԼՂ-ում զորաշարժի մասին Բաքվի պնդումները
Մանիպուլյատիվ

Արբանյակային լուսանկարները չեն հաստատում ԼՂ-ում զորաշարժի մասին Բաքվի պնդումները

16:57, 16 Օգս, 2023

Օգոստոսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այդ երկրում գործող դեսպանատների ռազմական կցորդների հետ հանդիպմանը պնդել է, թե Արցախում հայկական ստորաբաժանումները սադրանք...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens