ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Ապատեղեկատվություններ ԵՄ-ի կողմից ատոմակայանի փակման պարտադրանքի մասին

16:53, 2 Ապր, 2018

Մարտի 31-ին լրագողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը խոսել են Մեծամորի ատոմակայանի փակման հեռանկարի մասին՝ նշելով, որ «ԵՄ չինովնիկները պարտադրում են Հայաստանին փակել ատոմակայանը», որն էլ միտված է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնելուն: Սակայն առկա փաստերի, պաշտոնատար անձանց նախկին և ներկա հայտարարության համադրության պարզ է դառնում, որ ռուսական հետք ունեցող փորձագետները ապատեղեկատվություն են տարածում:

«Փորձագետների» ապատեղեկատվությունը

Արման Ղուկասյանը անդրադարձել է 2018 թ-ի հունվարի 30-ին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցի հետևյալ հայտարարությանը, — «Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի Հայաստանի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին»: Ի պատասխան Լորենցի մտքերի՝ Արման Ղուկասյանն ասել է, — «Հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) փակման պայմանը ԵՄ-ի կողմից ուղղված է տարածաշրջանում ՀՀ-ի դիրքերի թուլացմանը»: Ղուկասյանը պարզապես շրջանցել է նույն օրը, նույն վայրում լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հայտարարությունը. «Կարծում եմ, որ ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատեր»:

Այնինչ, Մեծամորի ատոմակայանի ռեակտորը նախագծվել է 1960-70-ական թվականներին և կոնկրետ պիտանելիության ժամկետ չի ունեցել: Այն սովետական տարածված ջրաջրային միջուկային ВВЭР-440 ռեակտորների շարքին է պատկանում: Մասնավորապես, Մեծամորում տեղադրվել է այդ շարքի ամենահին՝ ВВЭР-440/230 մոդելի սեյսմակայուն մոդիֆիկացիան, որը ստացել է ВВЭР-440/270 անվանումը:

ВВЭР-440/230 էներգաբլոկները տեղադրվել էին նաև Նովովորոնեժի (ՌԴ), Կոլսկի (ՌԴ), Կոզլոդույի (Բուլղարիա), Գրայֆսվելդի (Գերմանիա) և Բոգունիցի (Սլովակիա) ատոմակայաններում: Գերմանիան ВВЭР-440/230-ները  շահագործումից հանեց 1990 թվականին, Բուլղարիան 2006 թվականին, իսկ Սլովակիան՝ 2008: Ռուսաստանում Նովովորոնեժի ատոմակայանի ВВЭР-440/230 երկու էներգաբլոկներից մեկը փակվել է 2016-ին, մյուսը` 2017-ի դեկտեմբերի 12-ին, իսկ Կոլսկի ատոմակայանի այդ մոդելի երկու էներգաբլոկները փակվելու են 2018 և 2019 թվականներին:

Այսինքն, 2019 թվականին հայկական ԱԷԿ-ը հավանաբար կդառնա միակ ատոմակայանը, ուր դեռևս կգործի ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկ:

Ատոմակայանը ԵՄ-Հայաստան համաձայնագրում

Նախորդ տարեվերջին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի տեքստը բուռն քննարկման առիթ դարձավ նաև հենց ատոմակայանը փակելու հեռանկարի պատճառով: Համաձայնագրի ատոմակայանի փակման մասին դրույթում միաժամանակ նշվում է, որ պետք է հաստատել ճանապարհային քարտեզ կամ գործողությունների պլան, որով նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորություններով: Ընդ որում, համաձայնագրով որևէ կերպ չի բացառվում, որ Հայաստանը կարող է նոր ատոմակայան կառուցել: Հակառակը՝ համաձայնագրով եվրոպական կողմը պարտավորություն է ստանձնում աջակցելու Հայաստանում միջուկային անվտանգությանը: Այսինքն, նոր ատոմակայանի կառուցման դեպքում դրա անվտանգության հետ կապված հարցերում Հայաստանը վայելելու է ԵՄ աջակցությունը:

Ավելին, Հայաստանի ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին խոսվել է դեռևս 2008 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այդ ժամանակ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Ագզային ժողովի ամբիոնից հայտարարեց նոր ատոմակայանի կառուցման մեկնարկի մասին։

Արդեն 2011 թվականին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո կառավարությունը հայտարարեց՝ Մեծամորի ԱԷԿ-ը կշահագործվի մինչև 2016 թվականը։ Սերժ Սարգսյանի խոստումից անցել է ավելի քան 9 տարի, սակայն Հայաստանը այդպես էլ չունեցավ նոր ատոմակայան, իսկ 1980 թվականից գործող, ռուսական կառավարմանը հանձնված Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործումը որոշվեց երկարաձգել մինչև 2026 թվականը։

Վերը շարադրվածը փաստում է, որ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը ապատեղեկատվություն են տարածում, քանի որ ատոմակայանի փակման մասին ամենաբարձ մակարդակով ՀՀ պաշտոնատար անձինք են խոսել: Բացի այդ ԵՄ-Հայաստան համաձայնագրով նոր ատոմակայան կառուցելու արգելք գոյություն չունի, իսկ գործող ատոմակայանը, մեղմ ասած, չի կարող հավերժ աշխատել:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Arman GhukasyanMetsamorNuclear Power PlantTsovinar KostanyanատոմակայանԱրման ՂուկասյանԴիրկ Լորենցէներգետիկ անվտանգությունԾովինար ԿոստանյանՄեծամորՖուկուսիմա

Հարակից հոդվածներ

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2

13:04, 14 Օգս, 2020

Անկախացումից հետո Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, ենթակառուցվածքներ տարբեր պատճառաբանություններով և փաստարկներով մասնավորեցվեցին և վաճառվեցին, հանձնվեցին օտարերկրյա կառավարման։   «Փաստերի...

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական օբյեկտները. մաս 1
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական օբյեկտները. մաս 1

12:25, 10 Օգս, 2020

Անկախացումից հետո Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, ենթակառուցվածքներ տարբեր պատճառաբանություններով և փաստարկներով մասնավորեցվեցին և վաճառվեցին, հանձնվեցին օտարերկրյա կառավարման։   Հայաստանի...

Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին
Լրատվական

Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին

12:48, 27 Նյմ, 2017

Ռուսաստանի առաջին ալիքի «Время покажет» հաղորդման ուրբաթօրյա թողարկումը նվիրված էր ԵՄ ԱլԳ գագաթաժողովին ու Հայաստանին։ Առիթը ԵՄ-ի հետ ստորագրված  Համապարփակ...

Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից (անիմացիոն տեսանյութ)
Լրատվական

Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից (անիմացիոն տեսանյութ)

11:35, 19 Հկտ, 2017

Օրերս հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի տեքստը, որը բուռն քննարկման (նաև քննադատության) առիթ դարձավ։ Համաձայնագրի 386 կետերից...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens