ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին

12:48, 27 Նյմ, 2017

Ռուսաստանի առաջին ալիքի «Время покажет» հաղորդման ուրբաթօրյա թողարկումը նվիրված էր ԵՄ ԱլԳ գագաթաժողովին ու Հայաստանին։ Առիթը ԵՄ-ի հետ ստորագրված  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր։

Հաղորդման ընթացքում, բացի քարոզչությունից, այլախոհներին պիտակավորելուց և hետխորհրդային հանրապետությունները «մերը» (այսինքն՝ «Ռուսաստանինը») անվանելուց, նաև ստի տեղատարափ է արձանագրվել, որի մի մասին հարկ ենք համարում անդրադառնալ:

ԱՄՆ դեսպանն ու ատոմակայանը

«Ռուսաստանը այնտեղ [խմբ․՝ Հայաստանում] կառուցել է ատոմակայան, տրամադրել է 270 մլն դոլարի վարկային և 30 մլն դոլարի դրամաշնորհային օգնություն [․․․]. իսկ ի՞նչ է ասում ԱՄՆ դեսպանը՝ վերացրեք ատոմակայանը և կստանաք 8  մլրդ դոլարի էներգետիկ ներդրում», — հայտարարում է հաղորդավար Անատոլի Կուզիչևը։

Նշենք, որ դեսպան Ռիչարդ Միլսը իրոք խոսել է Հայաստանում 8 մլրդ դոլարի ներդրումների մասին, սակայն ատոմակայանի փակման վերաբերյալ որևէ պայմանի մասին դեսպանը չի խոսել: «Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով, և շուրջ 8 մլրդ դոլարի ներդրումային համագործակցության հնարավորություն կա», — ասել էր դեսպանը։

Ընդ որում, մինչդեռ Ռուսաստանը Մեծամորի ատոմակայանին տրամադրել է 30 միլիոն դոլարի դրամաշնորհ, ԱՄՆ-ից ատոմակայանը ստացել է 65 միլիոն դոլար, իսկ ԵՄ-ից՝ 55 միլիոն:

«Էլեկտրիկ Երևանը» դարձավ «Էներգետիկ Մայդան»

Արևմուտքը սևացնելու փորձերը, սակայն, այսքանով չավարտվեցին։ Հաղորդավարը  անդրադարձավ 2 տարի առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հասարակական շարժմանը՝ «Էլեկտրիկ Երևանին», որն իր պնդմամբ Հայաստանում անվանվում էր «Էներգետիկ Մայդան»։

Կուզիչևի պնդմամբ, Բաղրամյանի պողոտայում հավաքվածները տեղյակ չէին անգամ Հայաստանում էներգակիրների գներից։ «Իմ կարծիքով, ինչ-որ մեկը այդ երիտասարդներին «օգնել է» փողոց դուրս գալ», — ասել է հաղորդավարը՝ ակնարկելով արևմուտքին։

Այնինչ, այս երկու պնդումներն էլ սուտ են: 2015 թվականի շարժումը «Էներգետիկ Մայդան» անվանում չի ունեցել, իսկ դրա մասնակիցների ծանրակշիռ մեծամասնությունը շատ լավ տեղյակ էին էլեկտրաէներգիայի սակագնից ու 7-դրամանոց թանկացման չափից:

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ շահերը միշտ հակասում են իրար

Հաղորդման հյուր, ամերիկացի լրագրող Մայքլ Բոմը փորձեց բացատրել ներկաներին, որ Հայաստանը կարող է համագործակցել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ ։ Այլ կերպ ասած, կրկնեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը։ Դրան ի պատասխան, հաղորդավարը ընդհատեց բանախոսին ու սկսեց վերլուծել՝ եթե ԱՄՆ-ն և ՌԴ-ն մրցակիցներ են միջազգային հարթակում, հետևապես, Հայաստանում էլ նրանց շահերը չեն կարող համընկնել։

Նշենք, սակայն, որ Հայաստանում կան մի շարք ոլորտներ, որտեղ ոչ միայն համընկնում են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերը, այլև վերջիններս համագործակցում են։ Առաջին հերթին, դա արցախյան կարգավորման հարցն է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Օրինակ, երկու երկրներն էլ, ինչպես նշվեց, աջակցում են Հայաստանի միջուկային անվտանգությանը, սատարում են կենսաբանական ռեֆերենտ լաբորատորիաներին, աջակցում են միջազգային հանցագործությունների (թմրանյութերի ապօրինի շրջանառություն, թրաֆիքինգ և այլն) դեմ պայքարին։ Այնուամենայնիվ, լռելով այս ամենի մասին՝ ռուսական պրոպագանդան առաջ է տանում «ինչ ԱՄՆ-ին լավ է, մեզ վատ է» կարգախոսը։

Ադրբեջանին զինելը՝ արգելված թեմա

Հաղորդման երկրորդ հատվածում կրքերն ավելի թեժացան։ ՌԴ նախագահին կից «Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհրդի» անդամ Մաքսիմ Շեվչենկոն հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, իսկ դրա ճակատագիրը պետք է լուծեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

Երբ լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկը փորձեց առարկել՝ պնդելով, որ Արցախը հայկական է, և Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զենքի մատակարարումը ստորություն է, հաղորդավար Կուզիչևը ընդհատեց նրան և խոսքը փոխանցեց այլ բանախոսի՝ փոխելով քննարկման թեման։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 1 RussiaElectric YerevanKuzichevRichard MillsRussian mediaRussian propagandaRussian TVTomasz MatseichukVremya PokazhetВремя покажетПервый канал РоссииРичард Миллзроссийская медиароссийская пропагандарусская пропагандаЭлектрик ЕреванԱռաջին ալիքատոմակայանԷլեկտրիկ ԵրևանՌիչարդ Միլսռուսական առաջին ալիքռուսական պրոպագանդառուսական քարոզչամեքենառուսական քարոզչություն

Հարակից հոդվածներ

Շաբաթը Վլադիմիր Սոլովյովի հետ․ Կրեմլի պրոպագանդայի հիմնական թեզերն ու մանիպուլյացիաները
Մանիպուլյատիվ

Շաբաթը Վլադիմիր Սոլովյովի հետ․ Կրեմլի պրոպագանդայի հիմնական թեզերն ու մանիպուլյացիաները

19:02, 13 Մյս, 2022

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած լայնամասշտաբ պատերազմը դեռ ընթացքի մեջ է: Իրավիճակն անկանոն է ինչպես ռազմական գործողությունների ակտիվ գոտիներում, այդպես էլ...

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով
Մանիպուլյատիվ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով

17:30, 4 Մյս, 2022

Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումով սկսված ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երկու ամսից ավելի:  «Փաստերի ստուգման հարթակը» հետևում է պատերազմի ժամանակ...

Նվազագույն աշխատավարձն ու պաշտոնյայի աշխատավարձի չափը․ Քերոբյանի մանիպուլյացիան
Սխալ

Նվազագույն աշխատավարձն ու պաշտոնյայի աշխատավարձի չափը․ Քերոբյանի մանիպուլյացիան

17:08, 7 Ապր, 2022

Ապրիլի 6-ին Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչու՞ մերժվեց ընդդիմության առաջարկած՝ նվազագույն աշխատավարձը...

Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում Նիկոլ Փաշինյանին կեղծ հայտարարություններ են վերագրում
Սխալ

Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում Նիկոլ Փաշինյանին կեղծ հայտարարություններ են վերագրում

20:30, 28 Հկտ, 2020

Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում հոկտեմբերի 27-ին «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդման ժամանակ քննարկվում էր Արցախում սկսված պատերազմը։  Հաղորդման մասնակից...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens