ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ինչպես են գործել կոռուպցիոն սխեմաները Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման տարիներին

17:24, 11 Հնս, 2018

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցների հատման մասում արդեն կառուցվել է հերթական բազմահարկ բնակելի շենքը: Խորհրդային միության տարիներին տվյալ տարածքում կառուցվել էր կարի ֆաբրիկա, որը հետագայում դարձավ ՀՀ ոստիկանության «Կոնտինենտտեքս» ՓԲԸ անվանումով կարի արտադրամաս: Արտադրամասում կարվում էր ոստիկանության համար անհրաժեշտ հանդերձանք, ինչպես նաև հագուստ մասնավոր ընկերությունների պատվերով:

«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն միտումնավոր են սնանկացրել

Պետական մասնակցությամբ ՓԲԸ-ն ֆինանսական խնդիրներ սկսեց ուենալ, երբ  2011 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի ոստիկանապետ նշանակվեց Վլադիմիր Գասպարյանը: Նույն ժամանակահատվածում ոստիկանությունն ազատում է «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի  տնօրեն Աշոտ Ավետիսյանին և նրան փոխարինում է Սամվել Բեկչյանով: Արդեն 2012 թվականից ոստիկանությունն սկսում է իր համազգեստները չպատվիրել իրեն պատկանող ՓԲԸ-ից, և շատ չանցած «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն հայտնվում է սնանկության գործընթացում:

2012 թվականին ոստիկանության նախաձեռնությամբ կառավարությունը որոշում է Կոմիտասի 15 հասցեում գտնվող կարի արտադրամասի շենքը և Մաշտոցի պողոտայում գտնվող Անձնագրային և վիզաների վարչության նախկին շենքը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ին: Այդ ընկերությունն էլ գործարքով պարտավորվել էր Երևանի Դավթաշեն վարչական շրջանում կառուցել  Անձնագրային և վիզաների վարչության շենքը, իսկ Նուբարաշենում և Գյումրիում ոստիկանության բաժինները հիմնանորոգել:

Այսինքն, Կոմիտասի և Մաշտոցի պողոտաներում ստանալով թանկարժեք անշարժ գույք՝ շուրջ 1.3 միլիարդ դրամ կամ մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ, «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ն պարտավորվել է կառուցել ոստիկանության համար մեկ վարչական շենք և նորոգել 2 բաժին:

Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության գլխավոր զենքը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում

«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն միտումնավոր սնանկության տանելու առթիվ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվում: ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվել էինք, թե որ փուլում է քրգործը: ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ-բաժնի պետի տեղակալ Է. Հովսեփյանը մեզ գրավոր հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 15-ին որոշում է կայացվել ընկերության նախկին տնօրեն Սամվել Սերգեյի Բեկչյանին մեղադրյալ ներգրավելու մասին (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի և 193-րդ հոդվածի հատկանիշներով):

ՊԵԿ-ում կատարված նախաքննության տվյալներով պետությանը պատճառվել է 13 միլիոն 443 հազար դրամի վնաս: Սակայն պարզվում է, որ հարուցված քրեական գործը կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրը անհայտ լինելու կամ քննությունից թաքնվելու պատճառով:

Նշենք, որ որպես մեղադրյալ ներգրավված Սամվել Բեկչյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու գործառույթը հենց ոստիկանությանն է պատկանում, որը մի քանի տարի է չի կարողանում գտնել Սամվել Բեկչյանին:

Կոռուպցիոն սխեմայի կծիկը տանում է դեպի ոստիկանություն

Մինչ օրս պաշտոնական որևէ բացատրություն կամ պարզաբանում չկա, թե ինչպես հայտնվեց «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ն և պարտավորվեց ոստիկանության համար «շահավետ» գործարք կատարել: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից մեզ հաջողվեց պարզել, որ «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին Ռուբեն Կարախանյանի կողմից ով կապ ունի «Սաֆարի-առմս» ՍՊԸ-ի, «ՄՈԲԻԼԱՅՆ» ՍՊԸ-ի (ներկայացնում է Swarovski և Egoiste խանութ-սրահները Հայաստանում) և «Գաստրո» ՍՊԸ-ի հետ: Հիմնադրման ժամանակ «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ն ունեցել է ընդամենը 10 հազար դրամ կանոնադրական կապիտալ, իսկ 2012 թվականին այն միանգամից հասցվել է 82 միլիոն 505 հազար դրամի: 2012 թվականին ընկերության միակ մասնակից Ռուբեն Կարախանյանը դադարեցրել է իր 100 տոկոս մասնակցությունը ՍՊԸ-ում և նրան փոխարինել է եղբայրը՝ Կարեն Կարախանյանը, ով հետագայում ևս դադարեցրել է իր մասնակցությունը ընկերությունում:  «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ն Երևան քաղաքում մի քանի բազմաբնակարան շենք է կառուցել և վաճառել։

Հետք էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ՝  Ռուբեն Կարախանյանի թիկունքում Ռազմական ոստիկանության պետի այն ժամանակվա տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանն էր: Ի դեպ, Հայկ Ստեփանյանը ռազմական ոստիկանության պետի տեղակալ է եղել նույն ժամանակահատվածում, երբ Ռազմական ոստիկանության պետը Վլադիմիր Գասպարյանն էր:

Ամբողջացնելով վերը շարադրվածը, ուրվագծվում է, թե ինչպիսի հնարավոր կոռուպցիոն սխեմա է գործել «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի սնանկացմամբ: Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է ոստիկանապետ, որից հետո ՓԲԸ-ի տնօրենը փոխվել է: Նոր տնօրենը մեկ տարում ընկերությունը տարել է սնանկության և անհետացել է: Նույն տարում սնանկացված շենքը վաճառել են Վլադիմիր Գասպարյանի Ռազմական ոստիկանությունում եղած տարիներին տեղակալ աշխատած Հայկ Ստեփանյանի հետ կապվող «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ին, որն արդեն ավարտում է բազմաբնակարան նոր շենքի շինարարությունը: Պետությանը պատճառվել է ավելի քան 13 միլիոն դրամի վնաս միայն սնանկության գործով, չեն վճարվել ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների մի քանի տարվա աշխատավարձերը: Լրացուցիչ քննարկման կարիք ունի, թե արդյոք տեղի ունեցած գործարքի գինը համարժեք է եղել Մաշտոցի և Կոմիտասի պողոտաներում վաճառված շենքերի գների հետ:

Տիրայր Մուրադյան

  • Total: 217
  • 217
  • 0
Թեգեր` կոռուպցիաՀՀ ոստիկանությունոստիկանության պետոստիկանությունռազմական ոստիկանությունՎլադիմիր ԳասպարյանՎովա Գասպարյան

Հարակից հոդվածներ

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն

14:17, 11 Օգս, 2026

Երբ որևէ լրատվական նյութում կարդում ենք՝ «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը», արդյո՞ք դա նշանակում է, որ հենց...

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների պատկերը Հայաստանում․ ի՞նչ ներգրավվածություն ունեն անչափահասները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների պատկերը Հայաստանում․ ի՞նչ ներգրավվածություն ունեն անչափահասները

20:49, 3 Ապր, 2026

Վերջին տարիներին Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների վիճակագրական աճը դարձել է հանրային քննարկումների առանցքային թեմա։  «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

Ոստիկանության զանգերի մասին լուրերը հերքվում են․ ի՞նչ պետք է իմանալ ընտրացուցակների ճշգրտման մասին
Սխալ

Ոստիկանության զանգերի մասին լուրերը հերքվում են․ ի՞նչ պետք է իմանալ ընտրացուցակների ճշգրտման մասին

12:21, 1 Ապր, 2026

Օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրել էր, թե ոստիկանության ծառայողները զանգահարում են քաղաքացիների տներ և ճշտում բնակիչների տվյալները՝ այդ...

Կոռուպցիայի մակարդակը նախ բարելավվել, ապա հետընթաց է գրանցել․ Վարչապետի պնդման հետքերով
Տվյալների լրագրություն

Կոռուպցիայի մակարդակը նախ բարելավվել, ապա հետընթաց է գրանցել․ Վարչապետի պնդման հետքերով

14:04, 20 Սպտ, 2025

«Համակարգային կոռուպցիան հաղթահարվել է անդառնալիորեն։ Հայաստանում կոռուպցիան երբեք ավելի ցածր մակարդակ չի ունեցել, քան մեր կառավարման տարիներին»,– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens