ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Կոռուպցիայի մակարդակը նախ բարելավվել, ապա հետընթաց է գրանցել․ Վարչապետի պնդման հետքերով

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
14:04, 20 Սպտ, 2025

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

«Համակարգային կոռուպցիան հաղթահարվել է անդառնալիորեն։ Հայաստանում կոռուպցիան երբեք ավելի ցածր մակարդակ չի ունեցել, քան մեր կառավարման տարիներին»,– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանում կոռուպցիայի մակարդակի  ցուցանիշները՝ վերջին տարիների կտրվածքով։

Transparency International կազմակերպության հրապարակած Կոռուպցիայի ընկալման ցուցանիշի տվյալների համաձայն՝ վերջին տասնամյակում Հայաստանում կոռուպցիայի մակարդակը ընդհանուր առմամբ բարելավվել է։

Կոռուպցիայի ընկալման ցուցանիշը դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման հիման վրա՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով։ Այսինքն, որքան ցուցանիշը բարձր է, այնքան կոռուպցիայի մակարդակը տվյալ երկրում ցածր է։ 

Զեկույցը ցույց է տալիս, որ աշխարհում կոռուպցիայի մակարդակը դեռ մտահոգիչ է․ երկրների ավելի քան երկու երրորդի ցուցանիշը 50-ից ցածր է։

2024թ․-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաշխարհային միջին միավորը կազմում է 43։ 

Հայաստանի ցուցանիշը թեև համաշխարհային միջինից բարձր է՝ 47, սակայն  50-ից ցածր է, ինչը նշանակում է, որ կոռուպցիան մեր երկրում  դեռևս  խնդրահարույց մակարդակի վրա է։

2014-ին, օրինակ, Հայաստանում կոռուպցիայի ցուցանիշը եղել է 37՝ 0–100 սանդղակի հաշվարկով։

2017-2018 թվականներին կոռուպցիայի ցուցանիշը եղել է 35։ Դրան հաջորդող տարիներին այն շարունակաբար բարելավվել է՝ առավելագույն դրական արդյունքի հասնելով 2020 թվականին՝ 49 միավոր։ Հայաստանը կարողացել է այս ցուցանիշը պահպանել նաև 2021-ին։

Սակայն 2022 թվականին կոռուպցիայի մակարդակը Հայաստանում վատթարացել է՝ նվազելով 3 միավորով և դառնալով 46։

2023-ին ցուցանիշը բարելավվել է 1-ով՝ դառնալով 47, որը պահպանվել է նաև 2024-ին։

180 երկիր ներառող կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակում Հայաստանը Խորվաթիայի հետ կիսում է 63-64-րդ տեղերը (2023 թ.-ին Հայաստանը գրավում էր 62-րդ տեղը):

Այսպիսով, վարչապետի պնդումը, թե Հայաստանում կոռուպցիան երբեք ավելի ցածր մակարդակ չի ունեցել, քան իրենց կառավարման տարիներին, ընդհանուր առմամբ համապատասխանում է իրականությանը։ Սակայն կարևոր է շեշտել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման տարիներին առավելագույն՝ 49 միավոր ստացած ցուցանիշը վերջին երեք տարիներին արձանագրել է որոշակի հետընթաց։

Տվյալ երկրի ԿԸՀ համաթիվը հանդիսանում է այդ երկրի համաթիվը հաշվարկելու համար օգտագործված բոլոր աղբյուրների համար հաշվարկված համաթվերի միջին թվաբանականը։

2024 թ․-ի համար Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը որոշելիս հաշվի են առնվել՝

  • Բերթելսման  հիմնադրամի 2024 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (51 միավոր, 2023 թ․-ին՝ 49),
  • Freedom House-ի «Անցումային փուլում գտնվող պետություններ» 2024 թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (44 միավոր, 2023 թ․-ին՝ 44),
  • Global Insight-ի Երկրի ռիսկայնության 2024 թ. վարկանիշը (46 միավոր, 2023 թ․-ին՝ 47),
  • Political Risk Services International-ի Երկրի ռիսկայնության 2024 թ. ուղեցույցը (33 միավոր, 2023 թ․-ին՝ 32),
  • Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2024 թ․-ի հրապարակումը (50 միավոր, 2023 թ․-ին՝ 55)
  • Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2024 թ. հրապարակումը (56 միավոր, 2023 թ․-ին՝ 54):

Գայանե Մարկոսյան

Գլխավոր լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կոռուպցիաՆիկոլ Փաշինյանվարչապետ

Հարակից հոդվածներ

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը

18:33, 30 Հլս, 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 30-ին կառավարության նիստում անդրադառնալով Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ գնահատականին, հայտարարել...

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

12:39, 9 Հլս, 2026

Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։ Հաղորդման հյուրերի թվում...

Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում (Մաս 1)
Սխալ

Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում (Մաս 1)

10:27, 9 Հլս, 2026

Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուն» հաղորդման՝ 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկումը նվիրված էր Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո...

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը

11:50, 27 Մյս, 2026

Մայիսի 18-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հակասական օր էր․ առավոտը սկսել է «սիրում եմ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens