ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Վարչական դատարանում դատավոր չեն կարողանում նշանակել. ստվերային գործարքներ ԲԴԽ-ում

18:55, 22 Հնս, 2018

Մի քանի ամիս է, ինչ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարողանում հաղթահարել վարչական դատարանի դատավորների նշանակման ճգնաժամը: Բանն այն է, որ դատական օրենսգրքի որոշ հոդվածների միջև հակասություններ կան, որոնցով պայմանավորված՝ ԲԴԽ-ն չի կարողանում վարչական դատարանի դատավորի թեկնածու ներկայացնել ՀՀ նախագահին: Այսպես. ամիսներ շարունակ վարչական դատարանում դատավորի երկու թափուր հաստիք է առկա: Այդ հաստիքներում նշանակելու համար, օրենքով սահմանված կարգով, առաջարկներ են արվել դատավորների ցուցակում բարձր միավոր ունեցող  թեկնածուներին: Ցուցակում բարձր միավորներ, ըստ հաջորդականության, ունեն հետևյալ անձինք՝ Մախմուդյան Ռուստամ (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր), Դանիելյան Դանիել, Ազրոյան Ռուզաննա  և Մաքեյան Ռոբերտ: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ռուստամ Մախմուդյանը չի հայտնել, թե երբ է ինքը մերժել վարչական դատարանի դատավորի թեկնածու լինելու համար ԲԴԽ-ի կողմից ներկայացված առաջարկը: Քանի որ Ռուստամ Մախմուդյանը ներկայում ԱԺ պատգամավոր է, չի կարող միաժամանակ լինել դատավորի թեկնածու: Դրանով էլ պայմանավորված՝ արձանագրենք, որ Ռուստամ Մախմուդյանը մերժել է դատավոր դառնալու ԲԴԽ-ի առաջարկը: Հաջորդիվ ԲԴԽ-ն առաջարկ է արել ցուցակում առկա մյուս անձանց՝ Դանիել Դանիելյանին և Ռուզաննա Ազրոյանին: Վերջիններս ընդունել են ԲԴԽ-ի առաջարկը, որից հետո՝ մայիսի 3-ին կայացած փակ գաղտնի քվեարկության ժամանակ չեն ստացել ԲԴԽ-ի անդամների ձայների մեծամասնությունը: Այդ իսկ պատճառով նրանց անունները չեն ներկայացվել նախագահին՝ համապատասխան հրամանագիրը ստորագրելու համար:

Իրավական ճգնաժամն ու հաղթահարման ուղիները

Դատավորի թեկնածու առաջադրելու համար ԲԴԽ-ն գաղտնի քվեարկություն կազմակերպելու համար հիմք է ընդունել «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասը: Նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին նախագահի հաստատմանը ներկայացնելու ԲԴԽ-ի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ:

«Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում բացակայում է առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու առաջարկություն ստացած և համաձայնություն տված թեկնածուին նշանակման համար նախագահին չներկայացնելու մասին դրույթ: Այսինք, եթե դատավորի թեկնածուն ԲԴԽ-ում գաղտնի քվեարկության ժամանակ չի ստանում մեծամասնության աջակցությունը, հայտնվում է փակուղում: Ո՛չ կարող են նրան ներկայացնել նախագահին, ո՛չ էլ կարող են ցուցակի հաջորդ ներկայացուցչին հրավեր ուղարկել: ԲԴԽ-ի՝ այս թեմայով միակ հայտարարությունից չէր հասկացվում՝ ի՞նչ գործողություններ են հետևել գաղտնի քվեարկությանը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էմիլ Տարասյանը մեզ հայտնեց, որ նախագահին վարչական դատարանի դատավորի նշանակման վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել:  

Դատական օրենսգրքում տեղ գտած անորոշությունը պարզաբանելու նապատակով գրավոր հարցում ուղարկեցինք ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին, որին օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ պատասխանեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն  Փոլադյանը: «Խորհուրդը (ԲԴԽ), արձանագրելով ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասի և 117-րդ հոդվածի 1-ին մասի միջև առկա հնարավոր ներքին հակասության խնդիրը՝ առկախել է քվեարկության արդյունքների հիման վրա համապատասխան որոշման կայացումը (այդ թվում՝ քվեարկության ներկայացված թեկնածուներին ցուցակից հանելու վերաբերյալ)` հիշյալ խնդրի կապակցությամբ հնարավոր լուծումներ գտնելու և օրենքից բխող որոշումներ կայացնելու նպատակով»,- գրել է Կարեն Փոլադյանը հարցման պատասխանում: Դատական դեպարտամենտի ղեկավարը նշել է նաև, որ խորհուրդը նախաձեռնել է քննարկումների շարք, այդ թվում Արդարադատության նախարարության ներկայացուցչի և դատավորի թեկնածուներ Դանիել Դանիելյանի և Ռուզաննա Ազրոյանի մասնակցությամբ: Բացի դա, ԲԴԽ-ի աշխատակարգով նախատեսվել է դրույթ, որի համաձայն՝ Դատական օրենսգրքի 110-րդ և 117-րդ հոդվածներով նախատեսված գաղտնի քվեարկությունը կարող է վերաբերելի լինել բացառապես ընթացակարգային հարցերին: «Արդյունքում, խորհուրդը նախատեսել է խորհրդի անունից, այդ թվում՝ ՀՀ վարչական դատարանում առկա դատավորների 2 թափուր տեղերի լրացման նպատակով, ներկայացնել առաջարկություններ»,- գրել է Կարեն Փոլադյանը՝ միտումնավոր կամ առանց միտումի, չհստակեցնելով, թե ո՞ւմ են ներկայացվելու այդ առաջարկությունները:

ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ  ներկայում Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է «Դատական օրենսգրքով» սահմանված նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին հանրապետության նախագահին առաջարկելու համար Բարձրագույն դատական խորհրդում իրականացվող գաղտնի քվեակարգի փոփոխությանն ուղղված գործընթաց: Կարող ենք արդեն արձանագրել, որ համապատասխան օրենսդրական նախագծի մշակման համար կպահանջվի մի քանի ամիս:

Վարչական դատարանը գերծանրաբեռնվում է

Վարչական դատարանի դատավորի նշանակման խնդրի առկախումը խախտում է այլոց իրավունքները, մասնավորապես, այն անձանց, որոնք դիմում են վարչական դատարան: Միայն 2017 թվականի ընթացքում վարչական դատարանում առկա է եղել 23 հազար 95 գործ: Սա այն դեպքում, երբ վարչական դատարանի դատավորների թիվը կազմել է 24: Այսօր 24 դատավորի փոխարեն առկա է 22 դատավոր: Եթե 24 դատավորի պարագայում յուրաքանչյուրին բաժին է հասել 962 գործ, ապա 22 դատավորի պարագայում յուրաքանչյուրին կհասնի 1049 գործ (ներառյալ` վարույթ չընդունված գործերը): Հաշվի առնելով, որ վարչական դատարանը ամենածանրաբեռնված դատարաններից մեկն է, ապա 2 դատավորի չնշանակումը ուղղակի ծանրաբեռնում է դատարանը, և խախտվում է քաղաքացիների՝ ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքը:

Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը՝ բարձրագույն դատական խորհրդում

Հաշվի առնելով վարչական դատարանի նշանակությունը ընտրական գործընթացներում, նաև այդ դատարանում նշված անձանց չնշանակելու խնդրի կարևորությունը, հավանական է, որ ԲԴԽ-ում հարմար են գտել խնդրի լուծման հետևյալ սցենարը: Այն է՝ ԲԴԽ-ում գաղտնի քվեարկության ժամանակ խորհրդի մեծամասնության ձայները չստացած թեկնածուներ Դանիել Դանիելյանին և Ռուզաննա Ազրոյանին վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում չնշանակելու պլան է մշակվել:  Բարձրագույն դատական խորհրդի՝ ապրիլի 9-ի որոշմամբ սահմանվել է Դատական օրենգիրք սահմանադրական օրենքի ուժով կատարման ենթակա գործողություների ծրագիրը: Ծրագրի հավելվածի 4-րդ կետը սահմանվում է հետևյալ կերպ. «Առաջին ատյանի դատարանների Դատական օրենսգրքով չսահմանված նստավայրերի, նստավայրերի սպասարկման տարածքների, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտական բաշխում ու թվակազմի սահմանում»: Այս գործողությունը (այն ենթադրում է նաև դատավորների տեղափոխություն) պետք է իրականացվի մինչև հուլիսի 9-ը: Նշված աշխատանքը համակարգում է ԲԴԽ անդամ (3 տարի ժամկետով), ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը: Բոլորովին վերջերս Ռուզաննա Հակոբյանը խնամիական հարաբերություններ է հաստատել վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդվարդ Նահապետյանի հետ: Նահապետյանի որդին շուտով կամուսնանա Հակոբյանի դստեր հետ: Ծրագրված է, որ Էդվարդ Նահապետյանը Գյումրիից կտեղափոխվի Երևան: Բացի դա, հավանաբար տեղի կունենա ևս մեկ այդպիսի վերադասավորում՝ որեւէ դատավորի տեղափոխում մարզից Երևան, որի արդյունքում  Դանիել Դանիելյանին և Ռուզաննա Ազրոյանին Երևանի փոխարեն կնշանակեն մարզերում:

Օրենսդրական այս տեսակ բացերը, դատական իշխանության համակարգում առկա ոչ առողջ մթնոլորտը կարող են ավելի խորացնել դատական համակարգի նկատմամբ հանրության տարեց տարի խորացող անվստահությունը:

Տիրայր Մուրադյան

 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` արդարադատությունդատախազությունկոռուպցիա

Հարակից հոդվածներ

Դատախազությունը հերքում է ԱԺ փոխնախագահին․ ադրբեջանցիները կիլոմետրով առաջ են եկել Սյունիքում
Մանիպուլյատիվ

Դատախազությունը հերքում է ԱԺ փոխնախագահին․ ադրբեջանցիները կիլոմետրով առաջ են եկել Սյունիքում

16:26, 16 Նյմ, 2021

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի արևելյան սահմանին ստեղծված...

Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին

16:40, 4 Հկտ, 2021

Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 4-ին որոշում կայացրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնելու մասին՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով...

Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում

19:27, 2 Սպտ, 2021

Օրերս «Փաստերի ստուգման հարթակ» է դիմել Երևանի 122 դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանը և հայտնել, որ նույն դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը...

Քոչարյանը մանիպուլացնում է իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները
Մանիպուլյատիվ

Քոչարյանը մանիպուլացնում է իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները

13:37, 18 Հնս, 2021

Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հունիսի 15-ին ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ներկա իշխանությունները խոստացել էին...

Հարակից հոդվածներ

Դատախազությունը հերքում է ԱԺ փոխնախագահին․ ադրբեջանցիները կիլոմետրով առաջ են եկել Սյունիքում
Մանիպուլյատիվ

Դատախազությունը հերքում է ԱԺ փոխնախագահին․ ադրբեջանցիները կիլոմետրով առաջ են եկել Սյունիքում

16:26, 16 Նյմ, 2021

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի արևելյան սահմանին ստեղծված...

Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին

16:40, 4 Հկտ, 2021

Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 4-ին որոշում կայացրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնելու մասին՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով...

Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում

19:27, 2 Սպտ, 2021

Օրերս «Փաստերի ստուգման հարթակ» է դիմել Երևանի 122 դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանը և հայտնել, որ նույն դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը...

Քոչարյանը մանիպուլացնում է իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները
Մանիպուլյատիվ

Քոչարյանը մանիպուլացնում է իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները

13:37, 18 Հնս, 2021

Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հունիսի 15-ին ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ներկա իշխանությունները խոստացել էին...

fip.am

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens