Օրերս հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը բանակին մատակարարվող մսի պահածոների վերաբերյալ ուշագրավ թվեր է ներկայացրել։
«Ո՞ւմ արտադրած զինվորի բաժին պահածոն էր հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. ՊՆ-ի խոշոր մատակարարը» վերնագրով նյութում ներկայացված են բանակին մատակարարվող «տուշոնկաների» վերաբերյալ տվյալներ, որտեղ, սակայն, առկա է սկզբունքային մեկ սխալ, ինչը ապատեղակատվության աղբյուր է դարձել։
Այսպիսով, 2017 թվականին Պաշտպանության նախարարությունը «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ի հետ կնքել է 217,680,060 դրամ արժողությամբ պայմանագրեր, ըստ որոնց՝ նախարարություն պետք է առաքվեր 97,396 կգ մսի պահածո, մեկ կիլոգրամը՝ 2235 դրամով։ Պարբերականը, սակայն, գրել է, որ պահածոյի մեկ տուփի արժեքն է 2235 դրամ, ինչը և տարակուսանք է առաջացրել հանրության շրջանում, քանի որ նմանատիպ պահածոները խանութում վաճառվում են 1200-1400 դրամով։
Պետական գնումների էլեկտրոնային Armeps համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ 2017 թվականին, «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից բացի, ՊՆ-ն պայմանգրեր է կնքել ևս երկու տնտեսվա
րողի հետ՝ «Գեղարդ» ԱԿ (309,757,590 դրամ) և «Հ-Ա-Ն-Ս Ֆուդ» ՍՊԸ (228,065,143 դրամ)։ Բոլոր մատակարարներից պաշտպանական գերատեսչությունը մսի պահածոն գնել է նույն գնով՝ 2235 դրամ կիլոգրամի դիմաց։
Վերոգրյալում համոզվելու համար կապ հաստատեցինք նաև ՊՆ ՆՏԱԴ թիկունքի ապահոման վարչության պետի տեղակալ Հակոբ Մելիքյանի հետ, ով ևս հաստատեց, որ 2235 դրամը պահածոյի 1 կիլոգրամի գինն է, այլ ոչ մեկ տուփի։
Այլ կերպ ասած, մսի պահածոյի մեկ տուփը արժե մոտ 1150 դրամ, այլ ոչ 2235։
Պայմանագրերը կարող եք տեսնել՝ այստեղ։
Ռաֆայել Աֆրիկյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր





