ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ռուսական և պրոռուսական ալիքները Գյումրիի ռազմաբազայի մասին ոչ փաստահեն տեղեկություն են տարածում

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
17:32, 7 Մրտ, 2026

Ռուսական տելեգրամյան ալիքները ու դրանց ակտիվ տարածող պրոռուսական հայաստանյան ալիքները երեկվանից համակարգված կերպով ու ակտիվորեն տարածում են, թե իբր Գյումրիում գործող ռուսական 102-րդ ռազմաբազայում «պատրաստվում են ամենավատին»։ 

Այդ հոդվածում, որի սկզբնաղբյուրը 1 մլն-ից ավելի հետևորդ ունեցող «Ռիբար» տելեգրամյան ալիքն է, ներկայացվում են մի շարք պնդումներ, որոնք չեն ուղեկցվում փաստական տվյալներով կամ հստակ աղբյուրներով։

Մասնավորապես, հեղինակը պնդումներ է արել, թե Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմական բազայում «պատրաստվում են հնարավոր ռազմական էսկալացիայի»։ Հրապարակման հեղինակը պնդում է նաև, թե հայկական կողմը իբր խոչընդոտում է ռուսական զինվորականների հետ համագործակցությանը, իսկ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել ռուսական զորախմբի դուրսբերման համար։

«Մինչ Իրանի շուրջ պատերազմական գործողություններ են ընթանում, Գյումրիում կարող է ստեղծվել մի նախադեպ, որը կդառնա ռուսական զորախմբի դուրսբերման առիթ։ Բառացիորեն երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական բազան առայժմ «չի խանգարում հանրապետության եվրոպական ձգտումներին», սակայն ակնարկել է, որ ապագայում իրավիճակը կարող է փոխվել»,- եզրահանգել է հեղինակը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է այդ հրապարակումները և դրանցում ներկայացված պնդումները։

Նախ՝ պարզել ենք, որ այդ հոդվածը, որում չկան փաստական տվյալներ, համակարգված կերպով տարածվում է ռուսական պրոիշխանական ռազմական լրագրողների տելեգրամյան ալիքներում, որոնցից էլ տարածում են պրոռուսական գործիչները ու քաղաքական ուժերի տեղեկատվական ալիքները։

Հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է․ «Մեր տվյալներով՝ անձնակազմը պատրաստվում է հնարավոր զինված էսկալացիայի», սակայն չի ներկայացվում՝ մասնավորապես ում կողմից և ինչ էսկալացիայի մասին է խոսքը։

Միաժամանակ պնդում է արվում, թե հայկական կողմը «սաբոտաժի է ենթարկում» ռազմական համագործակցությունը։ Հարց է առաջանում՝ ռազմական համագործակցություն ինչի՞ շուրջ։ 

Բացի այդ, հեղինակը փորձ է անում միմյանց հետ կապել մի շարք իրադարձություններ՝ առանց որևէ ապացույցի։ Օրինակ՝ ուկրաինական համարանիշներով բեռնատարների մասին նշումը ներկայացվում է Իրանի շուրջ ռազմական իրավիճակի և Գյումրիի ռուսական բազայի հետ կապված ենթադրությունների համատեքստում, սակայն այդ կապը որևէ փաստով չի հիմնավորվում։

Հրապարակման մեջ ներկայացվող հիմնական պնդումները հիմնված են անանուն աղբյուրների վրա։ Տեքստում օգտագործվում է «մեր տվյալներով» ձևակերպումը, սակայն դարձյալ՝ որևէ աղբյուր կամ փաստական տվյալ չի ներկայացվում։

Ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի դիրքորոշումը 

Վերջին ժամանակահատվածում Փաշինյանը առնվազն երկու անգամ անդրադարձել է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գործունեությանը և շեշտել, որ հայկական կողմը որևէ մտահոգություն չունի այդ կառույցի գործունեության հետ կապված։ Փետրվարի 26-ին Լեհաստանում Փաշինյանը հայտարարել էր, որ «մենք Ռուսաստանի հետ սերտ գործընկերներ ենք»։

Հաջորդը մարտի 5-ին էր, երբ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել էր․ «Մենք բարեբախտաբար, թե դժբախտաբար դեռևս ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի․․․»։ Փաստացի, Փաշինյանի խոսքը տարածվում է կտրած և կոնտեքստից դուրս։

Նարատիվներ, որ համակարգված տարածել են ռուսական կամ պրոռուսական աղբյուրները

Ռուս հեղինակի տեքստում օգտագործվում են վախի և սպառնալիքի նարատիվներ՝ խոսելով հնարավոր «սադրանքների», «էսկալացիայի» և տարածաշրջանում պատերազմի մասին։ Նաև առաջ է քաշվում պրոռուսական աղբյուրների հիմնական թեզը, թե իբրև ռուսական բազայի դուրսբերումը համապատասխանում է «արևմտյան հովանավորների» և «թուրք-ադրբեջանական տանդեմի» շահերին։

FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս հոդվածի կառուցվածքը համապատասխանում է ռուսական ռազմական Telegram ալիքներում հաճախ հանդիպող տեղեկատվական նարատիվներին։ Այս հոդվածը, մասնավորապես տարածել են նաև ռուս-ուկրաինական պատերազմը ակտիվորեն լուսաբանող ռազմական լրագրողներից՝ Յուրի Պոդոլյակը, և այլ ռազմական ալիքներ։

Բացի այդ ալիքներից, այս տեղեկությունը տարածել են նաև հայաստանյան, բայց պրոռուսական ուղղվածության տելեգրամյան ալիքները՝ Կարապետյաններին պատկանող «Ուժեղ Հայաստան» կուսակցության ալիքը, Ռոբերտ Քոչարյանի հետ առնչություն ունեցող «Yerevan.Today»-ը, «Միկա Բադալյանը» և այլն։

Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ վերջին օրերին տարածված պնդումները հիմնված չեն փաստական տվյալների վրա։ Այդ հրապարակումները համակարգված կերպով տարածվում են ռուսական ռազմական և պրոռուսական հայաստանյան Telegram ալիքներում՝ վախի և սպառնալիքի նարատիվների միջոցով։

Իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ հայկական կողմը մտահոգություն չունի ռուսական բազայի գործունեության հետ կապված, սակայն այդ հայտարարությունները հաճախ շրջանառվում են կրճատված կամ կոնտեքստից կտրված։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 102 ռազմաբազաապատեղեկատվությունհայ-ռուսական

Հարակից հոդվածներ

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը
Մանիպուլյատիվ

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը

12:41, 28 Մյս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում երեկվանից պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր, տեքստեր (1, 2, ), որոնցում օտագործվում են համատեքստից կտրված խոսքեր,...

Կիվիրյանը և news.am-ը սխալ են․ Ճապոնիայի վարչապետը ծաղիկ չի խոնարհել ատոմային ռումբ նետած ամերիկացի օդաչուի գերեզմանին
Սխալ

Կիվիրյանը և news.am-ը սխալ են․ Ճապոնիայի վարչապետը ծաղիկ չի խոնարհել ատոմային ռումբ նետած ամերիկացի օդաչուի գերեզմանին

14:49, 24 Մրտ, 2026

Հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում Ճապոնիայի վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցելության հետ կապված սխալ տեղեկություն է տարածել, որն էլ ակամա...

Իրանի օդային տարածքը բաց է. տարածվող լուրը կեղծ է
Մեծամասամբ սխալ

Իրանի օդային տարածքը բաց է. տարածվող լուրը կեղծ է

03:03, 3 Ապր, 2025

Հայաստանյան մամուլում և սոցիալական մեդիայում, իրանական MEHR գործակալությանը հղումով,  ապրիլի 2-ի երեկոյան կայծակնային արագությամբ լուր տարածվեց, թե «ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո...

Տեղեկատվական պատերազմ՝ հանրահավաքից առաջ. ինչ տեղեկություններ են տարածվել ու հերքվել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տեղեկատվական պատերազմ՝ հանրահավաքից առաջ. ինչ տեղեկություններ են տարածվել ու հերքվել

15:49, 26 Մյս, 2024

Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքին ընդառաջ տեղեկատվական պատերազմ է. որոշ լրատվամիջոցներ հանդես են եկել այնպիսի հրապարակումներով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens