ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Սահմանադրական կարգը տապալելը 2008-ին էլ է քրեորեն պատժելի արարք եղել

14:28, 4 Հլս, 2018

Հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց, որի 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ, այն է՝ սահմանադրական կարգը տապալելը:

«Հրապարակ» օրաթերթը և «Առավոտ» օրաթերթի առցանց կայքը հրապարակումներ ունեցան այն մասին, որ Միքայել Հարությունյանին ՀՔԾ-ն մեղադրում է այնպիսի հանցավոր արարք կատարելու մեջ, որը հանցանքը կատարելու ժամանակ՝ 2008 թվականին, քրեորեն պատժելի չէր:

Բանն այն է, որ Քրեական օրենսգրքում 300.1 հոդվածը, որով այսօր մեղադրվում է Միքայել Հարությունյանը ավելացվել է 2009 թվականի մարտի 18-ին: Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածը սահմանում է, որ «արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով», իսկ  13-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»: Ստացվում է, որ Միքայել Հարությունյանի վրա չէր կարող տարածվել 300.1 հոդվածը, քանի որ Հարությունյանի կողմից հնարավոր հանցագործությունը կատարելու ժամանակ 300.1 հոդվածը գոյություն չի ունեցել, իսկ հետագայում այդ հոդվածի առկայության պարագայում այն հետադարձ ուժ չէր կարող ունենալ:

Ստեղծված իրավական թվացյալ հակասությունը հարթվում է, երբ նայում ենք Միքայել Հարությունյանին մեղսագրվող արարքի նկարագրությունը:  Պաշտպանության նախկին նախարարին մեղսագրվող 300․1 հոդվածը սահմանում է, որ «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

2008 թվականին գործած Քրեական օրենսգրքով «Սահմանադրական կարգի տապալումը» անվանմամբ հոդվածի փոխարեն եղել է «Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածը: Այն ժամանակ գործած 300 հոդվածը սահմանում էր, որ «Պետական իշխանությունը յուրացնելը՝ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Այսինքն, եթե մենք լինեինք 2008 թվականում, ապա Միքայել Հարությունյանը կարող էր մեղադրվել «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ, քանի որ այսօր մեղսագրվող 300.1 հոդվածով նախատեսված արարքի հանցակազմի տարրերը համադրելի են 2008 թվականին գործած 300-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի տարրերի հետ: Երկու դեպքում էլ հանցագործության օբյեկտը՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված արարքն է: Ներկայիս Քրեական օրենսգրքով իշխանությունը յուրացնելու հոդվածն ունի հետևյալ տեսքը. «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը»:

Միքայել Հարությունյանին այսօր մեղսագրվող արարքը չի բնութագրվում «Իշխանությունը յուրացնելու» հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի տարրերի հետ, քանի որ Հարությունյանը չի տիրացել նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի կամ ՍԴ նախագահի լիազորություններին:

Մեր հրապարակումը պատրաստելուն զուգահեռ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ վերը նշված խնդրին և տարաբնույթ մեկնաբանություններին՝ կատարելով այն նույն դատողությունները, ինչն արդեն շարադրեցինք:

Տիրայր Մուրադյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՔԾՄարտի 1Միքայել ՀարությունյանՌոբերտ ՔոչարյանՔրեական օրենսգիրք

Հարակից հոդվածներ

Սահմանադրական էվոլյուցիա․ երբ և ինչ հանգամանքներում է փոփոխվել երկրի Մայր օրենքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սահմանադրական էվոլյուցիա․ երբ և ինչ հանգամանքներում է փոփոխվել երկրի Մայր օրենքը

13:19, 5 Հլս, 2024

1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն իր կարճատև կյանքի ընթացքում փոփոխությունների երկար ճանապարհ է անցել։ «Փաստերի ստուգման հարթակը»...

Ո՞ւմ օրոք է ավելի խաղաղ եղել․ Քոչարյանի պատասխանը Փաշինյանին և Փաշինյանի պատասխանը Քոչարյանին
Մանիպուլյատիվ

Ո՞ւմ օրոք է ավելի խաղաղ եղել․ Քոչարյանի պատասխանը Փաշինյանին և Փաշինյանի պատասխանը Քոչարյանին

17:10, 30 Հնս, 2023

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում, որտեղ արդեն երկրորդ անգամ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, հիշատակվեց...

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

23:07, 23 Մյս, 2023

Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է՝ « 86,600 քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:  Երբ լրագրողը կրկին...

Փաստաբանի տարածած տեսանյութը չի հերքում Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպում հանցակազմի առկայությունը
Սխալ

Փաստաբանի տարածած տեսանյութը չի հերքում Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպում հանցակազմի առկայությունը

14:57, 18 Մյս, 2023

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ այն հերքում է Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպում հանցակազմի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens