ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Առողջապահության նախարարի խոսնակն այլ մարդ է. ապատեղեկատվություն է տարածվում

15:31, 19 Հլս, 2018

Հուլիսի 18-ից ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը ակտիվորեն տարածում են «arenanews.am» անվանումով կայքում տեղ գտած մի հրապարակում, որը վերնագրված է այսպես. «Առողջապահության նախարարի խոսնակը պաշտպանում է համասեռամոլությունը»: Հղումով անցնելուց հետո վերնագրից բացի տեսանյութ էլ կա, որը հրապարակվել է «Հելսինկայան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության յութուբյան ալիքում 2017 թվականի մայիս 18-ին: Տեսանյութում լրագրող, սյունակավար ներկայացած Լյուսի Քոչարյանը խոսում է հոմոֆոբիայի վերաբերյալ լսած միֆերի մասին:

Նկատենք, որ Արսեն Թորոսյանի նշանակումից հետո մամուլում շրջանառվել է Լյուսի Քոչարյանի անունը որպես մամուլի խոսնակի թեկնածու, սակայն նա այդպես էլ չի նշանակվել խոսնակ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղարը Լիանա Եղիազարյանն է:

«Arenanews.am»-ի հրապարակման հղումով անցնելուց հետո վերնագիրը ստանում է այս տեսքը. «Առողջապահության նախարարի նախկին թեկնածու(ն) պաշտպանում է համասեռամոլությունը»: Վերնագրի սկզբնական տարբերակով հրապարակումը ֆեյսբուք սոցիալական ցանցում գովազդվում էր կայքի անունով ֆեյսբուքյան էջի կողմից: Համաձայն այդ կայքի տվյալների՝ նյութի դիտումները գերազանցել են 18 հազարի շեմը:

Նշենք նաև, որ վերը նշված կայքում տեղեկություններ չկան ինչպես կայքի, այնպես էլ խմբագրակազմի մասին: Կայքի հետ հնարավոր չէ նաև հեռախոսակապ հաստատել:

Հուլիսի 13-ին մեր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էինք մի կեղծ տեղեկության տարածմանը, որը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարով 1 մլն դրամ արժողությամբ մետաղադրամ թողարկելուն: Ապատեղեկատվությունը տարածվել էր նույն «arenanews.am»-ի ֆեյսբուքյան էջով:

Տիրայր Մուրադյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` arenanews.amԱրսեն ԹորոսյանԼյուսի Քոչարյանլրատվական սուտՀՀ առողջապահության նախարարություն

Հարակից հոդվածներ

862 հազար շահառու, 59 մլրդ դրամ․ Առողջապահական ապահովագրությունից օգտվողների ճնշող մեծամասնությունը Երևանից են
Տվյալների լրագրություն

862 հազար շահառու, 59 մլրդ դրամ․ Առողջապահական ապահովագրությունից օգտվողների ճնշող մեծամասնությունը Երևանից են

12:18, 13 Հլս, 2026

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այն պարտադիր ապահովագրական համակարգ է, որի նպատակն է ապահովել...

124.000 պոտենցիալ աշխատուժ, բայց  1 մլն մարդու չիրացված ռեսուրս․ Արսեն Թորոսյանի հայտարարության հետքերով
Տվյալների լրագրություն

124.000 պոտենցիալ աշխատուժ, բայց 1 մլն մարդու չիրացված ռեսուրս․ Արսեն Թորոսյանի հայտարարության հետքերով

13:39, 11 Փտր, 2026

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով «Մեր ձևով» շարժման կողմից հրապարակված՝ 300...

Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը

16:15, 23 Հլս, 2024

Հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ, մասնավորապես «Զարյա-3» կիրառել-չկիրառելու մասին տեղեկություն ստանալու մեր հարցումները...

Ծխելու դեմ իրական պայքա՞ր, թե պայքարի իմիտացիա. վիճակագրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ծխելու դեմ իրական պայքա՞ր, թե պայքարի իմիտացիա. վիճակագրություն

13:14, 8 Սպտ, 2022

Այս տարվա մարտի 15-ից Հայաստանում արգելվեց հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի կամ ծխախոտի փոխարինիչների օգտագործումը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքի համաձայն՝...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens