ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Լրատվամիջոցը պարբերաբար թիրախավորում է նույն մարդկանց

15:11, 14 Սպտ, 2018

Վերջին օրերին մի շարք լրատվական կայքեր հանդես են գալիս ուշագրավ հրապարակումներով։ Տարածվող նյութերը պարունակում են ոչ միայն բացահայտ ապատեղեկատվություն, այլև լրատվական էթիկայի խախտումներ։

Այսպես, politik.am-ը, առանց որևէ լրատվական առիթի, անդրադարձավ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և սպառնալիքներ հնչեցրեց։

Նախ նյութի հեղինակը (անունը բացակայում է) հիշեցրեց Մանուկյանի հրաժարականը (2015 թվական), այնուհետև նշեց դրա անձնական պատճառները՝ հավելելով, որ խորհուրդ կտա չշահարկել այդ թեման, հակառակ դեպքում ստիպված կլինեն հրապարակել «հրաժարականի իրական պատճառները»։

Անդրադառնալով «հրաժարականի իրական պատճառները» հրապարակելուն, որոնցով սպառնում են Մանուկյանին՝ նշենք, որ մարդու անձնական տվյալները պաշտպանված են օրենքով, իսկ դրանք հրապարակելու սպառնալիքը պատժվում է այդ նույն օրենքով։

Նյութը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Հրապարակման երկրորդ մասում թիրախավորվել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Մեր հաջորդ «հեղափոխական» հերոսը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական, իրեն քաղաքագետ ներկայացնող Հայկ Մարտիրոսյանն է։․․», — գրում է կայքը։

Այնուհետև հեղինակը, հղում տալով «սեփական աղբյուրներին», ապատեղեկատվություն է տարածում։

«Հովհաննես Մանուկյանը ժամանակին Հայկ Մարտիրոսյանի միջոցով ԱՄՆ-ում նկարների վաճառքով է զբաղվել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱՄՆ-ում նրանց վաճառած նկարների հետ կապված անգամ քրեական պատմություն կա, և ՀՀ արդարադատության նախարարն իր ընկերոջ հետ միասին հայտնվել է նրանց ուշադրության կենտրոնում ու չի բացառվում, որ նրանց նկատմամբ նաև գործ հարուցվի»։

Նախ, հարկ է նշել, որ ԱՄՆ իրավապահ համակարգը փակ կառույց է, իսկ դրանում հարուցված քրեական գործերը՝ գաղտնի։ Նյութի հեղինակները որևէ կերպ չէին կարող նմանօրինակ տեղեկություն ունենալ, անգամ իրենց «աղբյուրների պնդմամբ»։

Ավելին, փաստերը ստուգելու նպատակով մենք կապվեցինք քաղաքագետի հետ, որը ամբողջովին հերքեց այդ տեղեկությունը։ Ըստ Մարտիրոսյանի՝ նա որևէ քրեական հետապնդման չի ենթարկվել և նախկին նախարարի հետ երբևէ նկարների վաճառքով չի զբաղվել։

Ի դեպ, քաղաքագետը նաև նշեց, որ Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնում աշխատել է ընդամենը 23 օր։

Հրապարակման վերջում հեղինակը հույս է հայտնում․ «հույս ունենք, որ նոր կառավարությունն ամեն բան կանի, որպեսզի հեղափոխության և Մարտի 1-ի զոհերի հարցը իրենց անձնական նպատակներով շահարկող այս անձիք հեռու մնան իշխանական լծակներից»։

Օրեր անց նույն կայքը հրապարակեց մեկ այլ նյութ, որում, որակումներից և մանիպուլյացիայից զատ, բացահայտեց նախորդ հրապարակման նպատակը։

«…․Մեր խնդիրը իր [խմբ․՝ Մարտիրոսյանի] դեմ արշավ իրականացնելը չէր, այլ նախկին համակարգի վառ ներկայացուցիչներին ծառայած անձանց թույլ չտալը խցկվել նոր համակարգ»։

Ի դեպ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով politik.am-ին, ֆեյսբուքյան իր էջում բավականին ուշագրավ գրառում է կատարել՝ ակնարկելով, որ վերջինս ֆինանսավորվում է Հովիկ Աբրահամյանի կողմից։

«Ոչ շատ վաղ անցյալում նման նյութերը գոնե տեղական արտադրության պոմիդորով (ականջդ կանչի` պոմիդորի մեծածախ արտադրող…) և թթի օղիով (…) ուտվում էին մի կերպ․․․»,- գրել է Մանուկյանը։

Ռաֆայել Աֆրիկյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` politik.amԱՄՆապատեղեկատվությունարդարադատությունԶԼՄլրատվական սուտՀայկ Մարտիրոսյանհայկական ԶԼՄ-ներՀովիկ Աբրահամյանպոլիտիկ

Հարակից հոդվածներ

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի

15:06, 15 Մրտ, 2023

Վրաստանում օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի քննարկումները հայկական մեդիայում ակտիվացրին քննարկումները նմանատիպ երկու այլ օրենքներ վերաբերյալ, որոնք գործում են ԱՄՆ-ում...

Հայ-ադրբեջանական հակամարտության մասին ԱՄՆ սենատորի խոսքերը վերագրվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիին
Սխալ

Հայ-ադրբեջանական հակամարտության մասին ԱՄՆ սենատորի խոսքերը վերագրվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիին

18:27, 2 Դկտ, 2022

Նոյեմների 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին անդրադարձել է...

Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարի մեջբերած տողերը «հատուկ հայերի համար» չեն, իսկ էջը պաշտոնական չէ
Մանիպուլյատիվ

Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարի մեջբերած տողերը «հատուկ հայերի համար» չեն, իսկ էջը պաշտոնական չէ

12:01, 3 Հկտ, 2022

Հայկական լրատվականներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը ակտիվորեն տարածում են Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի՝ հայերենով արած թվիթերյան...

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից
Մանիպուլյատիվ

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից

19:16, 24 Մրտ, 2022

Մարտի 24-ին Ուկրաինայի Ազգային գվարդիան ինֆոգրաֆիկա հրապարակեց Թվիթերի իր միկրոբլոգում, որում նշվում է, թե պատերազմի 22 օրերի ընթացքում Ուկրաինայի վրա...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens