ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դարոն Աճեմօղլու․ Նոբելյան 4-րդ մրցանակակիրը՝ հայկական արմատներով

12:44, 17 Հկտ, 2024

Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Դարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը տնտեսագիտության ոլորտում արժանացել են Նոբելյան մրցանակի՝ «ինստիտուտների ձևավորման գործընթացների հետազոտության և տնտեսական բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրության համար»։

Այս իրադարձության կապակցությամբ թուրք հայտնի հետաքննող լրագրող Իսմայիլ Սայմազը X-ի իր էջում գրել է, որ Դարոն Աճեմօղլուն երրորդ թուրքն է, որն արժանացել է Նոբելյան մրցանակի:

«Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին։ Նա դարձավ երրորդ թուրքը, որն արժանացավ Նոբելյան մրցանակի՝ գրող Օրհան Փամուկից և գիտնական Ազիզ Սանչարից հետո»,- գրել է նա:

Նշենք, սակայն, որ Դարոն Աճեմօղլուն ծնվել է հայերի ընտանիքում, Օրհան Փամուկը մոր կողմից ունի չերքեզական արմատներ, իսկ Ազիզ Սանչարը ծնվել է արաբների ընտանիքում:

Ի պատասխան թուրք լրագրողի գրառման, Նյուֆաունդլենդի «Մեմորիալ» համալսարանի թուրք հայտնի պրոֆեսոր Մեհմեդ Էֆե Ջամանը X-ի իր էջում գրել է.

«Դեռ երեկ հայկական ինքնությունը որպես վիրավորանք էր օգտագործվում։ Անատոլիայի ավելի քան մեկ միլիոն բնիկ հայեր սպանվել են 1915 թվականի ցեղասպանության ժամանակ։ Անթիվ հայեր հրաժարվել են իրենց ինքնությունից՝ գոյատևելու համար: Թուրքական գերազանցության ներքո միլիոնավոր քրիստոնյաներ, հույներ, սիրիացիներ և անատոլիացի բնիկներ ձուլվեցին։ Այս ամենը պաշտոնական պատմությունը հերքում է։ Այժմ, երբ Դարոն Աճեմօղլուն արժանացել է Նոբելյան մրցանակի, նրանք քաղաքացիության քողի տակ փորձում են այս հաղթանակը վերագրել թուրքական ինքնությանը: Սա, մեղմ ասած, անամոթություն է»։

Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ Աճեմօղլուին շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը: Թուրքիայի նախագահը Աճեմօղլուին անվանում է «թուրք-ամերիկացի տնտեսագետ»՝ չնշելով հայկական ծագման հանգամանքը։ Իսկ Շիմշեքը X-ի իր էջում գրել է․ «Սրտանց շնորհավորում ենք հարգարժան տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին 2024 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակի արժանանալու համար՝ ինստիտուտների ձևավորման և բարգավաճման վրա դրանց ազդեցության վերաբերյալ իր աշխատանքի համար»: Թուրքական հատուկենտ աղբյուրներ են մատնանշել նրա հայկական ծագումը (1, 2) 

Ո՞վ է Դարոն Աճեմօղլուն

Դարոն Աճեմօղլուն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետի «ինստիտուտի պրոֆեսոր է»: Նա Գիտությունների ազգային ակադեմիայի, Բրիտանական ակադեմիայի, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության, Թուրքիայի գիտությունների ակադեմիայի, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի ընտրված անդամ է:

Դարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 3-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայերի ընտանիքում։ Նրա հայրը՝ Գևորգ Աճեմօղլուն, հայտնի առևտրային իրավաբան էր, իսկ մայրը՝ Իրման, հայկական դպրոցի տնօրեն։

Աճեմօղլուն նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Արամեան Ունջյան հայկական նախակրթարանում։ Հետագայում նա հաճախել է Գալաթասարայի ավագ դպրոցը:

1986 թվականին ավարտելով կրթությունը՝ տեղափոխվել է Միացյալ Թագավորություն՝ հետագա ուսման համար։

Միացյալ Թագավորությունում՝ Յորքի համալսարանում, Աճեմօղլուն ստացել է բակալավրի կոչում՝ մաթեմատիկական տնտեսագիտության ոլորտում:

Այնուհետև նա շարունակել է իր ուսումը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, որտեղ 1990 թվականին ստացել է մագիստրոսի կոչում, իսկ 1992 թվականին՝ դոկտորի կոչում։

1993 թվականին Աճեմօղլուն ընդունվել Է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ նրա աստիճաններն արագորեն բարձրացել են: 2000 թվականին նա դարձել է լիիրավ պրոֆեսոր, իսկ 2019 թվականին նրան շնորհվել է «ինստիտուտի պրոֆեսոր» կոչումը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն կոչումը, որը շնորհվում է դասախոսներին։ Իր կարիերայի ընթացքում Աճեմօղլուի հետազոտություններն ընդգրկել են բազմաթիվ ոլորտներ՝ ներառյալ քաղաքական տնտեսությունը, տնտեսական աճը, եկամուտների անհավասարությունը և աշխատանքային տնտեսությունը:

Աճեմօղլուն ԱՄՆ-ի և Թուրքիայի քաղաքացի է։ Նա վարժ տիրապետում է անգլերենին և թուրքերենին և մի քիչ խոսում է հայերեն։

Աճեմօղլուն հայտնի է քաղաքագետ Ջեյմս Ռոբինսոնի հետ իր համագործակցությամբ։

Նրանք համահեղինակել են «Բռնապետության և ժողովրդավարության տնտեսական ծագումը» (Economic Origins of Dictatorship and Democracy) (2006) գիրքը, որտեղ պնդում են, որ «ժողովրդավարությունը ամրապնդվում է, երբ էլիտաները չունեն ամուր դրդապատճառներ այն տապալելու համար։ Այդ գործընթացները կախված են քաղաքացիական հասարակության հզորությունից, քաղաքական ինստիտուտների կառուցվածքից, քաղաքական ու տնտեսական ճգնաժամերի բնույթից, տնտեսական անհավասարության մակարդակից, տնտեսության կառուցվածքից»։

Համագործակցությունը՝ «Ինչո՞ւ են ազգերը ձախողվում» (Why Nations Fail) (2012) աշխատանքը նրանց համաշխարհային ուշադրության արժանացրեց:

2018 թ․ մայիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր, որ Դարոն Աճեմօղլուն իր հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին և ընդունել է մեր երկիր այցելելու իր հրավերը:

«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,— գրել էր Փաշինյանը: 

Սակայն Աճեմօղլուն այդպես էլ Հայաստան չեկավ։ Դրանից 6 տարի անց՝ 2024 թվականի սեպտեմբերի 11-ին, Yerevan Tribune-ին տված հարցազրույցում աշխարհահռչակ տնտեսագետը, պատասխանելով հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանի հրավերից հետո չի եկել Հայաստան, նա ասել է․ «Հայաստան չեկա, որովհետև երբեք չեմ մտածել, թե կարող եմ տնտեսությունը ոտքի կանգնեցնել: Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ դա անել, ես դրսից մարդ եմ, չեմ հասկանում հայկական էկոնոմիկան մանրամասն։ Չպետք է գերագնահատել դրսից էքսպերտին»

Նշենք, որ Աճեմօղլուն հայկական ծագումով կամ հայկական արմատներ ունեցող միակ Նոբելյան մրցանակակիրը չէ։ 2021-ին Բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացավ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը։ Վերջինը ծնվել է Բեյրութում, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ: Ներկայումս ղեկավարում է Scripps գիտական հաստատության «Փաթափության փորձագիտական լաբորատորիան»:

2007 թ․ հոկտեմբերի 12-ին ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի հետ համատեղ Խաղաղության Նոբելյան մրցանակի էր արժանացել ամերիկահայ կլիմայագետ Դորկ Սահակյանը։ Դորկ Սահակյանը ծնվել է 1954 թվականին Փենսիլվանիա նահանգում, հայկական ընտանիքում։ Դորկ Սահակյանը «Լիհայ» համալսարանի Երկրի և շրջակա միջավայրի գիտությունների պրոֆեսոր է:

2020 թվականին քիմիայի բնագավառում «գենոմի խմբագրման մեթոդի մշակման համար» Նոբելյան մրցանակի արժանացած ֆրանսիացի պրոֆեսոր Էմանուել Շարպանտիեի հայրական պապը հայ է եղել, որը Հայոց ցեղասպանության ժամանակ փախել էր Ֆրանսիա և հանդիպել իր ապագա կնոջը Մարսելում։ Հայաստանի Հանրային ռադիոյին տված իր հարցազրույցում Շարպանտիեն նշել էր․ «Դա շատ տարօրինակ պատմություն է, որը հայրս իրականում շատ ավելի ուշ է իմացել։ Այնպես որ, իմ ազգանունը Շարպանտիե չպետք է լիներ։ Հայկական ազգանուն պիտի լիներ»։ Շարպանտիեն ընդգծել էր՝ իր պապի ազգանունը Սինանյան է եղել։

Ի դեպ, Դարոն Աճեմօղլուն այն հայտնի գործիչներից է, որ պահանջել է ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող  հայ բանտարկյալներին:

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Մեկ անձից գնումների մասին Նաիրի Սարգսյանի պնդումները սխալ են
Սխալ

Մեկ անձից գնումների մասին Նաիրի Սարգսյանի պնդումները սխալ են

14:34, 2 Հնս, 2025

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, թե պետական գնումների գրեթե...

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ
Ֆեյք

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ

12:38, 1 Հնս, 2025

Վերջին երկու օրերի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվում է մի տեղեկություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել...

Հրատապ մեկ անձից գնումների կտրուկ աճ՝ դատախազությունում․ պետական մարմինների գնումների դինամիկան 2018-ից առաջ ու հետո
Տվյալների լրագրություն

Հրատապ մեկ անձից գնումների կտրուկ աճ՝ դատախազությունում․ պետական մարմինների գնումների դինամիկան 2018-ից առաջ ու հետո

12:09, 30 Մյս, 2025

Վերջին տարիներին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում պետական մարմինների կողմից մեկ անձից կատարվող գնումների ծավալների փոփոխությանը՝ ներկայացնելով այն...

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն
Սխալ

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն

11:36, 29 Մյս, 2025

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մայիսի 28-ին իր հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens