ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Մեկ անձից գնումների մասին Նաիրի Սարգսյանի պնդումները սխալ են

14:34, 2 Հնս, 2025

ՍԽԱԼ

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, թե պետական գնումների գրեթե կեսը՝ 48 տոկոսը, մեկ անձից ձեռք բերված գնումներ են: 

«Կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ ինձ համար ամենալավ հիմնավոր գնահատականը եղել է հաշվեքննիչ պալատի տարեկան հայտարարություն-զեկույց հաշվետվությունը, որտեղ նշվում է՝ պետական գնումների գրեթե կեսը՝ 48 տոկոսը, մեկ անձից ձեռք բերված գնումներ են»,- ասել է նա, ապա հավելել․ «Որպեսզի նաև պարզ լինի մեր հայրենակիցների համար, ՀՀ գնումների մասին օրենքով չի թույլատրվում մեկ անձից կատարված գնումները: Բացառիկ մի քանի դեպքերում է թույլատրվում, այդ բացառիկ դեպքերը կարող են լինել պետական ամբողջ գնումների 5 տոկոսը, ոչ ավելին, այդ հինգ տոկոսն էլ մաքսիմալ թիվ եմ ասում»:

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է վերոնշյալ հայտարարությունները և պարզել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: 

Այսպես, Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում հրապարակված տարեկան հաղորդումներում՝ 2018 թվականից սկսած, պետական մարմինների կողմից գնումների մասին տվյալներ չկան։ Միայն 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ այդ կառույցն անդրադարձել է Պաշտպանության նախարարությունում գնումների գործընթացին, ինչպես նաև 2022 թվականի հաղորդման մեջ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գնումներին։ Սակայն դրանցում, միևնույն է, Նաիրի Սարգսյանի մատնանշած տվյալները չկան։

Արտապատկերումը՝ Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի հաղորդումից:

Հետևաբար, անհասկանալի է, թե ինչ փաստաթղթի կամ տվյալների հիման վրա է Նաիրի Սարգսյանը վկայակոչում Հաշվեքննիչ պալատին։

Պետական մարմիններում գնումների վիճակագրությունը հասանելի է Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում։ Պետական գնումներում մեկ անձից ու հրատապ մեկ անձից գնման ընթացակարգերի 2016-2024 թթ․ դինամիկայի մասին օրեր առաջ մանրամասն վիճակագրություն ներկայացրել էր «Փաստերի ստուգման հարթակը»։ 

Ֆինանսների նախարարության գնումների համակարգի 2024 թվականի հաշվետվության համաձայն, պետական մարմինների կողմից մեկ անձից գնումների բաժինը կազմել է 16․2 տոկոս:

Արտապատկերումը՝ 2024 թվականի հաշվետվությունից:

FIP.am-ն ուսումնասիրել էր պետական մարմինների կողմից մեկ անձից գնումների վերջին տարիների զարգացումներն ու արձանագրել, որ 2016-2024 թվականների համեմատականով մրցութային պայմանագրերի ընդհանուր ծավալում մեկ անձից գնումների տոկոսային բաղադրիչն էականորեն նվազել է միայն վերջին՝ 2024 թվականի ընթացքում (16.2%): 

2023 թ․-ին այդ ցուցանիշը եղել է 43.9 տոկոս, 2022-ին՝ 45 տոկոս, 2021-ին՝ 51 տոկոս (Մանրամասն՝ այստեղ)։

Արտապատկերումը՝ 2023 թվականի հաշվետվությունից:

Ինչ վերաբերում է Նաիրի Սարգսյանի պնդմանը, թե օրենքով մեկ անձից գնումներ գրեթե չեն թույլատրվում կամ պետք է լինեն պետական ամբողջ գնումների 5 տոկոսը, սա նույնպես ոչ ճիշտ մեկնաբանություն է։ Ավելին, հասարակական գործիչը նաև պնդում է, թե «եթե մեկ անձից գնում է, ապա այստեղ ակնհայտորեն կա կոռուպցիա»։

Նաիրի Սարգսյանը ճիշտ չի ներկայացնում գնումների մասին Հայաստանի օրենսդրությունը․ մեկ անձից գնում համապատասխան օրենքը թույլ տալիս է։ Ըստ «Գնումների մասին» օրենքի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից: Մասնավորապես, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ հանրային իշխանության մարմիններին թույլատրվում է գնում կատարել մեկ անձից։ Օրինակ՝ եթե գնման ապրանքը կամ ծառայությունն ունի հեղինակային, հատուկ կամ բացառիկ իրավունք, գնման պահանջը առաջացել է չնախատեսված իրավիճակի արդյունքում, գնման գինը չի գերազանցում 1 մլն դրամը, գնումը իրականացվում է Հայաստանի սահմաններից դուրս և այլն։

Ընդգծենք՝ օրենքով չկա սահմանափակում, որ մեկ անձից կատարվող գնումները չպետք է գերազանցեն պետական ողջ գնումների  5 տոկոսը։

Այսպիսով, մեկ անձից գնումների ցուցանիշը 48 տոկոս լինելու, ինչպես նաև օրենքով մեկ անձից գնումը արգելված լինելու մասին Նաիրի Սարգսյանի պնդումները սխալ են։ Փաստացի, մեկ անձից գնումների ցուցանիշը նվազել է, իսկ գնումների մասին Հայաստանի օրենսդրությունն էլ չի արգելում մեկ անձից գնումը։ 

Սյուզաննա Համբարձումյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens