ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շահերի բախում Վանաձորի համայնքապետարանում. Փելեշյանի խորհրդականի ընկերությունը մասնակցում ու հաղթում է գնումների գործընթացին

11:44, 24 Հկտ, 2024

Վանաձորի համայնքապետարանը նախորդ տարի իրականացրել էր Բանյոյի փողոցի և պուրակի լուսավորության համակարգի վերականգնման աշխատանքներ, սակայն այդ նպատակով հայտարարված մրցույթներում կան մի շարք խնդիրներ, որոնք առերևույթ պարունակում են օրենքի խախտման և հանցագործության տարրեր։

Այսպես․ նախորդ տարվա օգոստոսին Վանաձորի համայնքապետարանը հայտարարել էր Բանյոյի փողոցի և պուրակի լուսավորության համակարգի վերականգնման աշխատանքների մրցույթ։ Մրցույթն անցկացվել էր «գնանշման հարցում» ընթացակարգով։ Ու թեև սա ենթադրում է, որ աշխատանքների իրականացման համար պետք է հաստատված նախագծի համաձայն մի քանի ընկերություններից ստացվեր գնառաջարկ և հաղթեր ամենացածր գին առաջարկած մասնակիցը, տեսնում ենք, որ ընթացակարգի միակ մասնակիցը եղել էր «Փյունիկ» ՍՊԸ-ն՝ 9․9 մլն դրամ գնառաջարկով։

Հետաքրքիր զուգադիպությամբ, «Փյունիկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանի օգնական Էդիկ Հունանյանին։ Հենց Հունանյանն է հանդիսանում Վանաձորի համայնքապետարանի գնումների ոլորտը համակարգող պաշտոնյան։ Դա է վկայում այն փաստը, որ գնման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրությունները հիմնականում ստորագրվում են հենց Հունանյանի կողմից։ Ավելին, շաբաթներ առաջ, երբ «Փաստերի ստուգման հարթակը» համայնքի գնումներից մեկի հետ կապված պարզաբանում ստանալու կարիք ուներ, մեզ փոխանցեցին հենց նրա հեռախոսահամարը։

Վերոնշյալ մրցույթի անցկացման պահին ընկերության տնօրենը հանդիսանում էր Էդիկ Հունանյանի թոռը՝ Գևորգ Հունանյանը։

Հատկանշական է, որ թե՛ «Փյունիկ» ՍՊԸ-ն, թե՛ Էդիկ Հունանյանը գրանցված են միևնույն հասցեում։

Վերադառնալով «մրցույթին»․ նախագծային առաջադրանքի համաձայն, կապալառու ընկերությունը պարտավորվում էր փողոցն ու պուրակը կահավորել 9 հատ «սովորական» լուսատուներով և 22 մետաղական պսակադիրով 3-ական լուսատուներով հենասյուներով։ Սահմանված էին նույնիսկ այդ լուսավորության հենասյան տեսքն ու ընդհանուր հատկանիշները։

Սակայն կնքված պայմանագրում կատարվել են փոփոխություններ և 22 լուսատուների տեղադրման վերաբերյալ տողը բացակայում էր։ Այսինքն, մրցույթը հայտարարվել է մի պայմանով, սակայն պայմանագիրը կնքվել է արդեն պայմանների էական փոփոխությամբ։

Ակնհայտ է՝ թեև ըստ մրցույթի, հաղթող մասնակիցը պարտավորվում էր տեղադրել 22 հենասյուներ, սակայն կնքված պայմանագրում արդեն երևում է, որ պարտավորության այս կետն ուղղակի հանված է։

Լուսանկարներում Վանաձոր քաղաքի Բանյո փողոցի և պուրակի լուսավորության վերականգնման աշխատանքների նախագծային փաստաթղթերից մի հատված է։ Մանուշակագույնով նշված են այն լուսատուները, որոնք, ըստ նախագծի, պետք է տեղադրվեին կապալառու կազմակերպության կողմից, սակայն պայմանագրից դուրս են մնացել։

Մինչդեռ «Փյունիկ» ՍՊԸ-ի և Վանաձորի համայնքապետարանի կողմից կնքված պայմանագրով արգելվում էր կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն աշխատանքների ծավալի կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման։

Ամեն դեպքում նշված բոլոր 22 լուսատուները այս պահին տեղադրված են։ 

Այսպիսով, Վանաձոր համայնքի ղեկավարի օգնականը համայնքային բյուջեի միջոցներով իր ընկերության հետ փաստացի առանց մրցույթի կնքել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, հարմարեցրել դրանք իրեն՝ կատարելով էական փոփոխություններ, ու դրանից հետո, բնականաբար, ընդունել է իր իսկ ընկերության կողմից իրականացված աշխատանքը։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

ՌԴ-ից Հայաստան ժամանումները մայիս-հունիս ամիսներին
Տեսանյութեր

ՌԴ-ից Հայաստան ժամանումները մայիս-հունիս ամիսներին

16:24, 16 Հնս, 2026

ՌԴ-ից Հայաստան ժամանումները մայիս և հունիս ամիսներին շեշտակի աճել են: Տվյալները, սակայն, ցույց չեն տալիս այցի նպատակը, ուստի աճը չի...

ՌԴ-ից Հայաստան ժամանողների դինամիկան. մայիսին գրանցվել է 20.3, հունիսին՝ 38% աճ
Uncategorized @hy

ՌԴ-ից Հայաստան ժամանողների դինամիկան. մայիսին գրանցվել է 20.3, հունիսին՝ 38% աճ

11:18, 16 Հնս, 2026

Ռուսաստանի Դաշնությունից հայաստանյան ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացիների ժամանելու մասին թեման շարունակում է մնալ ակտիվ քննարկման առարկա։ «Փաստերի ստուգման հարթակը», Ազգային...

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին

16:32, 15 Հնս, 2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այս արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 58․287...

«Կեղծված ընտրությունների» նարատիվը հետընտրական Հայաստանում և FIMI-ի հայտնի մեխանիզմները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Կեղծված ընտրությունների» նարատիվը հետընտրական Հայաստանում և FIMI-ի հայտնի մեխանիզմները

15:25, 15 Հնս, 2026

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո որոշ ընդդիմադիր ուժեր կամ դրանց ներկայացուցիչներ (1, 2, 3, 4) հայտարարել են,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens