ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից Հայաստան ժամանողների դինամիկան. մայիսին գրանցվել է 20.3, հունիսին՝ 38% աճ

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
11:18, 16 Հնս, 2026

Ռուսաստանի Դաշնությունից հայաստանյան ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացիների ժամանելու մասին թեման շարունակում է մնալ ակտիվ քննարկման առարկա։

«Փաստերի ստուգման հարթակը», Ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն, վերլուծել ու ամփոփել է նախընտրական՝ մայիս ամսվա ու հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը՝ դիտարկելով ՌԴ-ից ՀՀ մարդկային հոսքերի դինամիկան ու հիմնական միտումները։

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է ներհոսքի շեշտակի աճ՝ թե՛ մայիս ամսվա, թե՛ հունիսի առաջին շաբաթվա համեմատականում։ 

Մայիսյան հոսքերի դինամիկան (2022-2026 թթ.)

Մայիս ամսվա կտրվածքով ՌԴ-ից ժամանումների ընդհանուր թիվը ցույց է տալիս, որ ՌԴ-ից ՀՀ ժամանած քաղաքացիների հոսքը կտրուկ աճել է երկու անգամ՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո՝  2023-ին, և  այս տարվա մայիսին, որը շեշտակիորեն ավելի է նախորդող 4 տարիներին գրանցված ցուցանիշից։

Այսպիսով․

  • 2022թ. մայիսին ՌԴ-ից ժամանել է 75․330 մարդ
  • 2023թ. մայիսին ցուցանիշը կտրուկ աճել է՝ հասնելով 122․490-ի (մոբիլիզացիա)
  • 2024 և 2025 թթ. մայիսին նկատվել է որոշակի նվազում և կայունացում․ գրանցվել է համապատասխանաբար 106․869 և 109․537 ժամանող
  • 2026թ. մայիսին արձանագրվել է հնգամյա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշը՝ 131․852 անձ, որը  նախորդ տարվա  մայիսի համեմատ աճել է 20.3%-ով․ նախորդ տարի գրանցվել էր 109․537 անձի ներհոսք։

Հունիսի առաջին շաբաթվա պատկերը՝ վերջին 5 տարիների համեմատականով

Հունիսի առաջին յոթ օրերի տվյալները գրեթե ամբողջությամբ կրկնում են մայիսյան միտումները։

  • Ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2022 թ.-ի  հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում՝ 20․330 անձ։
  • 2023թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 33․728-ի, որից հետո 2024 թ.-ին նվազել է մինչև 27․658։
  • 2026թ. հունիսի 1-7-ին գրանցվել է կտրուկ աճ՝ հասնելով 40․182-ի, ինչը շուրջ 38%-ով գերազանցում է նախորդ տարվա (2025թ.՝ 29․125) նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Սահմանային անցակետերի բաշխվածությունը. «Զվարթնոցը»՝ բացարձակ առաջատար

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ՌԴ-ից ժամանողների ճնշող մեծամասնությունը օգտվում է օդային տրանսպորտից, մասնավորապես՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Այս անցակետով հոսքը մշտապես կազմել է ընդհանուր ժամանումների առնվազն 80-90%-ը։ 2026թ. մայիսին ժամանած 131․852 անձանցից 121․736-ը (ավելի քան 92%-ը) ժամանել է «Զվարթնոցով»։

«Գյումրի»՝ Շիրակ օդանավակայանը ծանրաբեռնվածությամբ երկրորդն  է։ 2026-ի մայիսին այս անցակետով ՀՀ մուտք է գործել 5․964 անձ։

ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները 

Վերջին շրջանում հանրային և քաղաքական քննարկումներում ակտիվորեն շրջանառվում են պնդումներ, թե 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Ռուսաստանից Հայաստան ժամանողների հոսքն աճել է։ Այդ պնդումների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել...

Ցամաքային անցակետերի թվում առաջատարը՝ մայիս ամսվա համեմատականով, «Գոգավանի» անցակետն է։ Այս տարվա մայիսին այս անցակետով մուտք գործածների թիվը 3․301 է։

Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, սակայն, ցամաքային անցակետերի շարքում առաջատար է դարձել «Բագրատաշենը»։ Անցակետի կտրուկ ակտիվացման արդյունքում 2026 թ. հունիսի 1-7-ը մուտք է գործել 4․649 անձ։ Այնինչ, 2022-2025 թվականների հունիսի 1-ից 7-ը Բագրատաշենով ՌԴ-ից ժամանումների թիվը տատանվել է 100-ից 800-ի միջակայքում։ Այս տարի գրանցված բացառիկ ցուցանիշը գերազանցում է անգամ նախորդող ամսական  ցուցանիշը։

Հետաքրքրական է, որ ներհոսքերի շեշտակի տատանումներ են գրանցվել նաև «Բավրա» անցակետում։ 2022-2025 թթ. մայիսին այս անցակետով ՌԴ-ից մուտք է գործել առավելագույնը 40 մարդ, այնինչ այս տարվա մայիսին՝ 321-ը։ Այս միտումը նկատվում է նաև հունիսի առաջին շաբաթվա համեմատականում. եթե նախորդող 4 տարիների հունիսի 1-7-ն ընկած ժամանակատվածում մուտք գործողների թիվը կազմել է մինչև 12 անձ, ապա այս տարվա հունիսի 1-ից 7-ը՝ 196 անձ։

Այսպիսով, ԱԱԾ պաշտոնական տվյալների վերլուծությունը փաստում է, որ ՌԴ-ից ժամանումների քանակն, իսկապես, շեշտակի աճել է։ Մասնավորապես, այս տարվա մայիս ամսին արձանագրվել է հնգամյա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշը, իսկ հունիսի առաջին շաբաթվա ներհոսքը շեշտակիորեն գերազանցել է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ 

Ներհոսքերի թվաճը հիմնականում ձևավորվել է «Զվարթնոց» օդանավակայանի, իսկ հունիսի առաջին օրերին նաև «Բագրատաշեն» և «Բավրա» անցակետերի կտրուկ ու աննախադեպ ակտիվացման հաշվին։

Այդուհանդերձ, քանի որ ստացված տվյալները չեն ներառում տեղեկություններ անձանց քաղաքացիության, ընտրական իրավունքի կամ այցի կոնկրետ նպատակի մասին, պաշտոնական վիճակագրությունը թույլ չի տալիս պնդել, թե այս աճն ուղղակիորեն կապված է ընտրական գործընթացների հետ։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Զվարթնոց» օդանավակայանՀՀ ԱԱԾմեկնում-ժամանում

Հարակից հոդվածներ

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը
Առանց վճռի

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը

15:14, 18 Հնս, 2026

Հունիսի 17-ին մեր գործընկեր Factor.am լրատվամիջոցը հրապարակել է «ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը»...

ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները 

17:59, 3 Հնս, 2026

Վերջին շրջանում հանրային և քաղաքական քննարկումներում ակտիվորեն շրջանառվում են պնդումներ, թե 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Ռուսաստանից Հայաստան ժամանողների...

ՀՀ քաղաքացիություն է ստացել 25․126 արցախցի, իսկ արտագաղթել է 14․944 արցախցի
Տվյալների լրագրություն

ՀՀ քաղաքացիություն է ստացել 25․126 արցախցի, իսկ արտագաղթել է 14․944 արցախցի

11:37, 30 Ապր, 2026

«ՀայաՔվե» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը «Առավոտին» տված հարցազրույցում հայտնել է, որ «Արցախցիներին քաղաքացիություն չեն տրամադրում։ Շարունակում են ընդունել...

Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը

14:24, 18 Սպտ, 2024

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձ:  Սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens