ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արձանագրված 124 դեպք․ ինչպես է աշխատում ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը

Նանե Մանասյան Նանե Մանասյան
14:57, 6 Փտր, 2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի նիստում ընդունված՝ N 955-Ն որոշման մեջ փոփոխությունների համաձայն՝ ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջ սահմանվեց․ մասնավորապես, արգելվում է առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։  

Ըստ գործադիրի որոշման՝ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝
1. նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր,
2. սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհների պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշակարի մնացորդի բարձրությունը կլինի 4 միլիմետր և դրանից պակաս,
3. ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:

Որոշումն ուժի մեջ է մտել նախորդ տարվա դեկտեմբերի 10-ից։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել էր, թե գրանցվող ՃՏՊ-ների պատճառներից է նաև վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը․ «Ներկայում գործող ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը»:

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե որքան է կազմել առանց ձմեռային անվադողերի երթևեկելու արձանագրված դեպքերի թիվը։

Այսպես, Ներքին գործերի նախարարությունը FIP.am-ին հայտնել է, որ որոշման՝ ուժի մեջ մտնելուց ի վեր արձանագրվել է առանց ձմեռային անվադողերով երթևեկելու ընդհանուր առմամբ 124 դեպք, որից 66-ը՝ նախորդ՝ 2024 թվականի դեկտեմբեր ամսին, 58-ը՝ ընթացիկ 2025 թվականի հունվարին։ 

Հատկանշական է նաև, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում առկա է թվով 860 չափիչ սարք, որոնց օգնությամբ որոշվում է տրանսպորտային միջոցների անվադողերի մաշվածությունը։ 

Նանե Մանասյան

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից
Տվյալների լրագրություն

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից

12:14, 6 Օգս, 2026

2026 թվականի սեպտեմբերին կլրանա արցախցիների զանգվածային բռնի տեղահանման երրորդ տարին։ Շուրջ երեք տարի անց որքանո՞վ է Հայաստանն արցախցիների համար դարձել...

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը
Տեսանյութեր

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը

20:16, 4 Օգս, 2026

Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն...

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից

17:09, 4 Օգս, 2026

Իտալական Corriere della Sera պարբերականը այսօր` օգոստոսի 4-ին արդեն հրապարակել է նոր երկրների ցանկ, որտեղ առաջարկվում էր տեղափոխել Եվրոպական Միությունում...

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

15:35, 4 Օգս, 2026

Օգոստոսի 3-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվեց Երևանում հունիսի 20-ին կատարված կրակոցների տեսագրությունը։ Առաջին հայացքից անսովոր կադրերը կատարվածը վերադարձրին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens