ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Uncategorized @hy

Նորք-Մարաշի նոր ճանապարհը դեռ չի հանձնվել շահագործման, բայց օգտագործվում է․ Երևանի քաղաքապետը ճիշտ չի ասել

15:34, 3 Մրտ, 2025

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին միացնող նորակառույց ճանապարհը շահագործման հանձնելու մասին տեղեկությունները չեն հաստատվում, թեպետ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ ճանապարհը շահագործման է հանձնվել։   

Այսպես, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 17-ին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել ու նշել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման համար կառուցված ճանապարհը շահագործման է հանձնվել:  

«Սա նոր հնարավորություն է ապահովում ավելի հեշտ ու արագ երթևեկելու համար՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը և բարձրացնելով մեր քաղաքի շարժունակությունը»,- տեսանյութին կից գրել էր Ավինյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ փորձել էր քաղաքապետարանից պարզել, թե երբ է շահագործման հանձնվել Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին միացնող նորակառույց ճանապարհը, երբ է տեղի ունեցել աշխատանքների հանձնման-ընդունման գործընթացը և ով է եղել կապալառու ընկերությունը:  

Փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանից ստացված գրավոր պատասխանի համաձայն, աշխատանքները դեռևս ամբողջությամբ ավարտված չեն, ճանապարհը հանձնված չէ շահագործման: Միաժամանակ, նաև տեղեկացրել են, որ կառուցման աշխատանքներ իրականացնող ընկերությունը «Արհովշին» ՍՊԸ-ն է: 

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռևս 2023 թ․ հունվարի 13-ին հայտարարել էր, որ Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքները կսկսվեն այդ տարվա ապրիլին, և հունիսից մարաշցիները կօգտվեն այդքան անհրաժեշտ ճանապարհից: 

Սակայն Նորք-Մարաշ վարչական շրջանը Սարալանջին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքների համար հայտարարված առաջին մրցույթը չէր կայացել։ Այդ մասին 2023-ի մայիսի 8-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը (2023 թ․ դեկտեմբերին ազատվել է պաշտոնից–խմբ․)՝ հավելելով, որ նոր հայտ են ներկայացրել մայիսի 4-ին։ Պատասխանելով Ավինյանի հարցերին՝ նա խոստացել էր, որ մինչև 2023 թվականի վերջ «շինարարությունը կհասցնեն»։  

Արդեն 2023 թ․ օգոստոսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել էր, որ մեկնարկել են Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոն վարչական շրջանին կապող Արմենակյան փողոցին շրջանցիկ Գ.Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջի փողոց կապող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Իսկ 2024 թ․ սեպտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անձամբ էր այցելել և տեղում հետևել ճանապարհի կառուցման ընթացքին: 

Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքների համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին արձանագրության համաձայն, գնման ընթացակարգին հայտ էր ներկայացրել միայն «Արհովշին» ՍՊԸ-ն և ներկայացվել էր 567 մլն 300 հազար  դրամ գնային առաջարկ:

Գնահատման հանձնաժողովի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում «Արհովշին» ՍՊ ընկերության հայտում արձանագրվել էին անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, մասնավորապես՝ ընկերության կողմից ներկայացված ծավալաթերթում առկա էին թվաբանական անճշտություններ: 

Գնահատող հանձնաժողովը կառավարության N526-Ն որոշման 41-րդ կետի հիման վրա առաջարկել էր շտկել արձանագրված անհամապատասխանությունները: Նկատենք՝ ըստ այդ որոշման, եթե հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունները: «Արհովշին» ընկերությունը սահմանված ժամկետում շտկել էր անհամապատասխանությունները և գնահատող հանձնաժողովը հայտը բավարարել էր: 

Երևանի քաղաքապետարանի և «Արհովշին» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել էր 2023 թ․ օգոստոսի 5-ին և ըստ պայմանագրի, որպես կատարման վերջնաժամկետ նշվել էր 120-րդ օրացուցային օրը, ինչը նշանակում է, որ պայմանագրով նախատեսված վերջնաժամկետը չի պահպանվել։ 

Այսպիսով, Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհը, որը քաղաքային իշխանությունները ծրագրում էին կառուցել մինչև 2023 թ․ ավարտը, դեռ պաշտոնապես չի հանձնվել շահագործման, թեև արդեն օգտագործվում է վարորդների կողմից:

Երևանի քաղաքապետն այս հայտարարությունն արել  է տրանսպորտային խնդրի շուրջ քաղաքացիների դժգոհությունների ֆոնին՝ հավանաբար շտապելով դրական կարծիք ձևավորել իր ղեկավարած կառույցի գործունեության մասին։   

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Մեկ անձից գնումների մասին Նաիրի Սարգսյանի պնդումները սխալ են
Սխալ

Մեկ անձից գնումների մասին Նաիրի Սարգսյանի պնդումները սխալ են

14:34, 2 Հնս, 2025

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, թե պետական գնումների գրեթե...

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ
Ֆեյք

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ

12:38, 1 Հնս, 2025

Վերջին երկու օրերի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվում է մի տեղեկություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել...

Հրատապ մեկ անձից գնումների կտրուկ աճ՝ դատախազությունում․ պետական մարմինների գնումների դինամիկան 2018-ից առաջ ու հետո
Տվյալների լրագրություն

Հրատապ մեկ անձից գնումների կտրուկ աճ՝ դատախազությունում․ պետական մարմինների գնումների դինամիկան 2018-ից առաջ ու հետո

12:09, 30 Մյս, 2025

Վերջին տարիներին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում պետական մարմինների կողմից մեկ անձից կատարվող գնումների ծավալների փոփոխությանը՝ ներկայացնելով այն...

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն
Սխալ

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն

11:36, 29 Մյս, 2025

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մայիսի 28-ին իր հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens