ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Պայմանագի՞ր», թե՞ «համաձայնագիր»․ Արդյոք փաստաթղթի վերնագիրը փոխում է դրա կարգավիճակը

15:48, 25 Մրտ, 2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի (պայմանագրի) ստորագրումից առաջ Հայաստանում քննարկումներ են սկսվել՝ արդյոք փաստաթուղթը համաձայնագիր է, թե պայմանագիր, ի՞նչ կարգավիճակ ունի այն։ «Փաստերի ստուգման հարթակը» հետևել է այդ քննարկումներին, ուսումնասիրել է Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքը «Միջազգային պայմանագրերի մասին»։ 

Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ փաստաթղթի բովանդակության շուրջ բանակցությունները։

Այդ մասին Հայաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ երկու երկրի միջև համաձայնեցված նախագիծն ուներ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր» անվանումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նախագծի մասին հրապարակային խոսքում նախկինում օգտագործվող «պայմանագիր» եզրույթը փոխարինել է «համաձայնագիր» եզրույթով։ 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր տելեգրամյան ալիքում նկատել էր, որ Փաշինյանը «պայմանագրի» փոխարեն «համաձայնագիր» բառն է օգտագործում՝ պնդելով, որ դրանք էական տարբերություններ ունեն միջազգային իրավունքի և պրակտիկայի տեսանկյունից։ 

«Պայմանագիր՝ իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, որը ստեղծում է կոնկրետ պարտավորություններ կողմերի համար: Կողմերից մեկի իր պարտականությունները չկատարելն առաջացնում է իրավական հետևանքներ: Համաձայնագիր՝ ոչ պարտադիր բնույթ ունեցող փաստաթուղթ է, որը արտահայտում է կողմերի միջև ընդհանուր համաձայնությունը, սակայն չունի իրավական ուժ և այն խախտելը իրավական հետևանքներ չի առաջացնում», — գրել է նա։ 

Մարտի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի այդ պնդմանը արձագանքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հորդորելով Լևոն Քոչարյանին իր գիտելիքները «մի քիչ բան անել»։ 

«Ես ձեզ՝ որպես իրավաբան ասում եմ, մասնագիտական բան եմ ասում, ոչ մի տարբերություն չկա՛, դա լեքսիկոնի ոճաբանություն ա, որևիցե մեկի պարագայում պարտադիր և ոչ պարտադիր բաղադրիչներ չկա, կա Վիեննայում, եթե չեմ սխալվում կոնվենցիա կա, ․․․ իրավական առումով նման բան չկա», — ասել է Սիմոյանը։ 

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինքը՝ Սիմոնյանը, տեսել է այդ նախագիծը, և ի՞նչ է գրված այնտեղ, ԱԺ նախագահը պատասխանել է՝ նախագծում «պայմանագիր է գրված»։ 

Հատկանշական է, որ Սիմոնյանի հաստատումը, թե նախագծի վերնագրում «համաձայնագրի» փոխարեն «պայմանագիր» է գրված, հակասում է ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությանը․ ինչպես նշել էինք վերևում, գերատեսչությունը կիրառել է «համաձայնագիր» եզրույթը։ 

Արտապատկերումը՝ ՀՀ ԱԳՆ կայքից։

Ի՞նչ է ասում Կոնվենցիան 

Վիեննայի կոնվենցիան միջազգային իրավունքի հիմնական փաստաթուղթ է, որը կարգավորում է պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև պայմանագրերի կնքման, վավերացման, կատարման, փոփոխման և դադարեցման կարգը։

Կոնվենցիայում սահմանված է բացառապես «պայմանագիր» հասկացությունը, այն  սահմանվում է որպես գրավոր համաձայնագիր, որը պետությունների միջև կնքվել է միջազգային իրավունքի հիման վրա՝ անկախ դրա կոնկրետ անվանումից։   

Արտապատկերումը՝ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թվականի  կոնվենցիայից։

Փաստացի սահմանումը ենթադրում է, որ փաստաթղթի՝ պայմանագրի կարգավիճակ ունենալու հարցում անվանումը էական չէ․ այսինքն, նույնիսկ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի նախագծի անվան մեջ կիրառվել է «համաձայնագիր» անունը, դրանից փաստաթղթի՝ միջազգային պայմանագիր լինելու կարգավիճակը չի փոխվում։ 

Հատկանշական է նաև, որ պայմանագրով պարտավորված լինելու համաձայնություն հայտնելու մեկ ընթացակարգի փոխարեն, մի քանիսը կան՝ կախված նրանից, թե պայմանագիրը կնքող կողմերը որ ընթացակարգի կամ ձևի շուրջ են եկել պայմանավորվածության։ 

Որպես առանձին հասկացություն՝ «համաձայնագիր» եզրույթը Կոնվենցիայում սահմանված չէ։ Փոխարենը կա «միջազգային համաձայնագրերի» մասին դրույթ․ ըստ այդմ՝ այս տերմինը օգտագործվում է այն փաստաթղթերի համար, որոնք չեն համապատասխանում Կոնվենացիայում «պայմանագրի» սահմանմանը: 

Դրա 3-րդ հոդվածում նշված է, որ խոսքը վերաբերում է այն միջազգային համաձայնագրերին (անգլերեն agreement բառից), որոնք ոչ գրավոր ձևի են: 

Ի լրումն սրան, համաձայն ՄԱԿ-ի առցանց շտեմարանի կայքում հրապարակված՝ միջազգային փաստաթղթերի ձևերի վերաբերյալ բացատրական տեքստի՝ «համաձայնագիր» եզրույթը կարող է կիրառվել նաև այն փաստաթղթերի համար, որոնք չեն համապատասպանում Կոնվենցիայում սահմանված՝ «պայմանագիր» հասկացության նկարագրությանը, նման փաստաթղթերի վերաբերյալ դրույթներին։ 

«Չնայած նման բանավոր համաձայնագրերը կարող են հազվադեպ լինել, դրանք կարող են ունենալ նույն պարտադիր ուժը, ինչ պայմանագրերը՝ կախված կողմերի մտադրությունից: Բանավոր համաձայնագրի օրինակ կարող է լինել մի պետության արտաքին գործերի նախարարի կողմից մեկ այլ պետության իր գործընկերոջը տված խոստումը: «Միջազգային համաձայնագիր» տերմինն իր ընդհանուր իմաստով, հետևաբար, ներառում է միջազգային փաստաթղթերի ամենալայն շրջանակը», -ասվում է ՄԱԿ-ի առցանց շտեմարանի կայքում:

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Ըստ ՄԱԿ-ի նկարագրության՝ «համաձայնագիր» տերմինը սկսել է լայն կիրառվել 20-րդ դարի առաջին տասնամյակներում, և ներկայում միջազգային իրավական փաստաթղթերի մեծ մասը ձևակերպվում է որպես «համաձայնագիր»։ 

 «Կա ընդհանուր միտում «համաձայնագիր» տերմինը կիրառելու երկկողմ կամ սահմանափակ բազմակողմ պայմանագրերի դեպքում»։ 

Փաստացի, համաձայնագիր տերմինը կիրառվում է այն դեպքում, երբ միջպետական պայմանավորվածությունները գրավորի փոխարեն, բանավոր են։ Իսկ գրավոր փաստաթղթի դեպքում տերմինի կիրառումից չի փոխվում դրա միջազգային պայմանագիր լինելու կարգավիճակը։ 

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի կայքում նկարագրությունը ենթադրում է, որ համաձայանգիր տերմինը միջազգային ոչ ֆորմալ բառապաշարում ընդհանուր առմամբ կիրառվում է միջազգային ցանկացած փաստաթղթի վերաբերյալ։ 

Օրինակ՝ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) 21-րդ համաժողովում կնքված Փարիզյան համաձայնագիրը (Paris Agreement, 2015) որպես միջազգային փաստաթուղթ պայմանագրի կարգավիճակ ունի, սակայն դրա համար կիրառվում է «համաձայանգիր» բառը։ 

Փաստաթղթին միանալու համար երկրները պետք է այն վավերացնեն իրենց օրենսդիր մարմիններում, օրինակ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրել է 2017 թվականին։ Համաձայանգիրն ունի նաև պարտադիր դրույթներ՝ դրան միացած երկրների համար։  

Փաստացի, վերոհիշյալ օրինակով համոզվում ենք, որ փաստաթուղթը կարող է կոչվել «համաձայանգիր», սակայն համապատասխանել պայմանագրի՝ միջազգային կոնվենցիայով սահմանված նկարագրությանը՝ ունենալով վավերացման համապատասխան ընթացակարգ, պարտադիր կատարման ենթակա դրույթներ և այլ հատկանիշներ։  

Ըստ ՄԱԿ-ի պայմանագրերի շտեմարանի, «համաձայնագիր» տերմինն օգտագործվում է նաև տեխնիկական կամ վարչական բնույթի փաստաթղթերի համար, որոնք «ստորագրվում են կառավարական մարմինների ներկայացուցիչների կողմից, բայց չեն պահանջում վավերացում»։

Ներպետական օրենսդրություն 

Միջազգային պայմանգրերի մասին ՀՀ օրենքում  օգտագործվում է բացառապես «պայմանագիր» հասկացությունը, «համաձայնագիր» հասկացությունը սահմանված չէ․ 

Ըստ այդմ, միջազգային պայմանագիրը սահմանվում է՝ «Հայաստանի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով «գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն՝ անկախ դրա անվանումից»։ 

Փաստացի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախագծի անվան մեջ «համաձայնագիր» բառի կիրառումը դեռ չի նշանակում, որ այն չունի պայմանագրի կարգավիճակ։ 

Ամփոփելով, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթի  անվան մեջ «պայմանագրի» փոխարեն «համաձայնագիր» տերմինի կիրառումը չի փոխում դրա պայմանագիր լինելու կարգավիճակը, դրանից բխող ընթացակարգերն ու իրավական պարտավորությունները, եթե այն ինչպես Կոնվենցիայի, այնպես էլ Հայաստանի ներպետական օրենսդրության դեպքում համապատասխանում է նկարագրված դրույթներին, ունի պայմանագրին բնորոշ հատկանիշները։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել
Սխալ

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել

10:43, 27 Հնս, 2025

Եվրոպայում միջազգային լուրերի հեռարձակող Euronews-ը հունիսի 26-ին անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սխալ ներկայացրել Փաշինյան-հոգևորականներ վեճի մի դրվագը, ինչպես նաև...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens