ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Բռնի տեղահանվածների աջակցության համար ՀՀ կառավարությունն այս տարի նախատեսել է 35 մլրդ դրամ

10:50, 18 Ապր, 2025

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիաների համատեքստում, երբ կառավարությանը ներկայացվում էին նաև սոցիալական պահանջներ, մասնավորապես՝ չդադարեցնել 40,000+10,000 դրամական աջակցությունը, «Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու, թե ինչ վերլուծություն է դրված աջակցությունը կրճատելու որոշման հիմքում, որքան մարդ չի ստանա աջակցություն, որքա՞ն ֆինանսական միջոց է տնտեսելու կառավարությունը աջակցության կրճատման արդյունքում և այլն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից FIP.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված դրամական աջակցության և բնակարանային ապահովման միջոցառումների համար ՀՀ կառավարությունը 2025 թ.-ին նախատեսել է 35 մլրդ դրամ (մոտ 88 մլն դոլար)։ 

Որքան է կազմել ԼՂ-ից տեղահանվածների համար տրամադրված միջազգային օգնությունը․ տվյալներ

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ և ի՞նչ վերլուծության արդյունքում է նախարարությունը որոշել կրճատել արցախցիների շրջանակը, որոնց տրամադրվում էր 40 հազար դրամ+10 հազար դրամ օժանդակությունը, նախարարությունից նկատել են, որ դրա հիմքում ընկած են մի քանի հանգամանքներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների ֆորմալ զբաղվածության ցուցանիշները, 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ բանկային հաշիվներում (այդ թվում՝ ավանդային, քարտային և ոչ քարտային հաշիվներ՝ բացառությամբ չծախսված վարկային միջոցներ) 2 մլն դրամը գերազանցող միջոցներ ունեցողների թվաքանակի մասին տվյալը, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար գործող պետական զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրերի գործարկման փաստը։ 

«Հատկանշական է, որ սոցիալական պաշտպանության նորմատիվ համակարգին զուգահեռ արտոնյալ պայմաններով լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրերի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին ժամանակավոր աջակցություն տրամադրելն է՝ խթանելով այդ ընթացքում ընտանիքների սոցիալ-տնտեսական ինքնուրույնացումն ու ինքնաբավությունը։ Կեցության աջակցության ծրագիրը ի սկզբանե մշակվել է որպես կարճաժամկետ ծրագիր, այնինչ երկարաժամկետ առումով կեցության ապահովման խնդիրը լուծելու իրական հնարավորությունները առաջարկվում են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում»,- նշել են նախարարությունից։

Ապրիլի 11-ի դրությամբ, ի դեպ, բնակապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր է տրամադրվել շուրջ 990 ընտանիքի, որից իրացվել է 96-ը։ 

Փաստացի, ծրագրի գործարկման շուրջ մեկ տարվա ընթացքում հավաստագիր ստացածներից միայն 9.7 տոկոսն է կարողացել տուն ձեռք բերել։

40,000+10,000 դրամ աջակցությունը մինչ օրս, ըստ նախարարության պատասխանի, միջինում ամսական ստացել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 105 հազար անձ, իսկ 2025 թ․ առաջին եռամսյակին աջակցություն ստացել է միջինում ամսական շուրջ 98 հազար անձ։ Նոր որոշումը գործի դնելու արդյունքում նախատեսվում է, որ ապրիլի 1-ից սոցիալական աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 53,000 անձի: 

Մասնավորապես, աջակցությունը տրամադրվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հետևյալ առանձին խմբերին՝

  • 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք,
  • 63 և ավելի տարեկան անձինք,
  • մինչև 18 տարեկան երեխաները,
  • կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք,
  • հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք։

«Միաժամանակ, հաշվի առնելով, որ կլինեն ընտանիքներ, որոնք, չունենալով եկամուտ կամ ունենալով ցածր եկամուտ, կարող են ունենալ լրացուցիչ աջակցության կարիք, ՀՀ կառավարությունը մշակել և արդեն հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիր։ Նոր աջակցությունը կլինի առավել կարիքահենք՝ թիրախում պահելով ցածր եկամուտներ ունեցող կամ եկամուտներ չունեցող ընտանիքներին»,- տեղեկացնում են սոցապ նախարարությունից։

Հետաքրքրվել էինք նաև աշխատաշուկայում արցախցիների ինտեգրման մասին։ Ի պատասխան, նախարարությունից տեղեկացրել են, որ Միասնական սոցիալական ծառայության ուղղորդմամբ և աջակցությամբ՝ աշխատանք է գտել տեղահանված ավելի քան 6200 անձ։ Իսկ ընդհանուր առմամբ, աշխատաշուկայում ինտեգրված է ԼՂ-ից տեղահանված շուրջ 26,800 անձ։

Նշվում է, որ զբաղվածության հարցերով խորհրդատվություն ստանալու նպատակով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և ըստ անհրաժեշտության, ստանալ նաև սոցիալական աշխատանքի խորհրդատվություն։ Միաժամանակ, հանրապետության բոլոր մարզերում և Երևանում առկա մասնավոր և պետական ոլորտների թափուր աշխատատեղերը հասանելի են e-work.am հարթակում։

Հարցին, թե որքա՞ն գումար է տնտեսում Հայաստանի Հանրապետությունը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի փոփոխության հետևանքով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանել են․ 

«ՀՀ կառավարությունը ԼՂ բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված դրամական աջակցության և բնակարանային ապահովման միջոցառումների համար 2025 թ.-ին նախատեսել է 35 մլրդ դրամ։ Միաժամանակ հարկ է նշել, որ վերոնշյալ միջոցառումները մշակվում են ելնելով ոչ թե տնտեսման, այլ ԼՂ բռնի տեղահանված անձանց Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին լիարժեք ինտեգրման տրամաբանությունից»։

Հ․Գ․ Նկատենք, որ մինչ հարցման պատասխաններն ստանալը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի միջև ապրիլի 10-ին տեղի ունեցած հանդիպումից հետո խորհրդի անդամները հայտարարեցին, որ համաձայնության են եկել, և 40,000 դրամ աջակցության տրամադրումը կշարունակվի ևս երկու ամիս։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens