ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մեքենաների թերլիցքավորման թվերը՝ 2024 թ․-ին․ ամենից շատ խախտումները հեղուկ գազի ոլորտում են

11:24, 5 Մյս, 2025

Ավտոտրանսպորտի լցակայաններում Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգումների ամենամյա վիճակագրությունը փաստում է, որ ավտոմեքենաների վառելիքի թերլիցքավորման խնդիրը շարունակում է սուր մնալ։ 

ՀՀ կառավարությունը 2023 թվականի մարտի 30-ին՝ լցակայանների պատասխանատվությունը բարձրացնելու և սպառողների իրազեկվածությունն ապահովելու նպատակով, ընդունել էր N 451-Ն որոշումը, որով սահմանվել էր, որ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորման համար տնտեսվարողը լցակայանում պետք է փակցնի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ ցուցանակ:

Որոշմամբ սահմանվում է ոչ միայն ցուցակի տեղադրման և ապամոնտաժման կարգը, այլ նաև QR կոդի միջոցով ներկայացվող տեղեկատվության պահանջները․ դրա միջոցով  սպառողները հնարավորություն ունեն լցակայանից օգտվելիս մուտք գործել համակարգ և ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը և գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը:  

«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա ամփոփել է նախորդ՝ 2024 թվականին ավտոմեքենաների վառելիքի թերլիցքավորման դեպքերի վիճակագրությունը։ 

Այսպես, 2024 թվականին հայտնաբերվել է ընդհանուր 31 թերլիցքավորման դեպք, դրանցից 18-ը՝ հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում, 8-ը՝ ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիքի ոլորտում, 5-ը՝ ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ)։  

Նախորդ տարում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում  իրականացվել է որակի վերահսկման 80 ստուգում․ դրանց ընթացքում վերցվել է 196 փորձանմուշ, որոնցից 37-ում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ 

Իսկ հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում իրականացվել է նմանօրինակ 70 ստուգում․ վերցված 20 փորձանմուշներից ոչ մեկում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Մեկ անձից գնումների մասին Նաիրի Սարգսյանի պնդումները սխալ են
Սխալ

Մեկ անձից գնումների մասին Նաիրի Սարգսյանի պնդումները սխալ են

14:34, 2 Հնս, 2025

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, թե պետական գնումների գրեթե...

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ
Ֆեյք

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ

12:38, 1 Հնս, 2025

Վերջին երկու օրերի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվում է մի տեղեկություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել...

Հրատապ մեկ անձից գնումների կտրուկ աճ՝ դատախազությունում․ պետական մարմինների գնումների դինամիկան 2018-ից առաջ ու հետո
Տվյալների լրագրություն

Հրատապ մեկ անձից գնումների կտրուկ աճ՝ դատախազությունում․ պետական մարմինների գնումների դինամիկան 2018-ից առաջ ու հետո

12:09, 30 Մյս, 2025

Վերջին տարիներին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում պետական մարմինների կողմից մեկ անձից կատարվող գնումների ծավալների փոփոխությանը՝ ներկայացնելով այն...

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն
Սխալ

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն

11:36, 29 Մյս, 2025

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մայիսի 28-ին իր հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens