ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է

13:45, 4 Հնս, 2025

Վանաձորի համայնքապետարանում շատ հաճախ պետական գնումների հայտարարվող մրցույթներում հաղթում է «Շինէքսպրտ» ընկերությունը, որը փոխկապակցված է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ, Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի հետ։ Վերջինս, նկատենք, Վանաձորում ապօրինի շինարարության հետ կապված կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում 2024 թ․ սեպտեմբերից կալանքի, իսկ դեկտեմբերից՝ տնային կալանքի տակ է։ Նրա պաշտոնավարումը թեև կասեցված է, բայց Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում նա շարունակում է ներկայացվել որպես քաղաքի գլխավոր ճարտարապետ։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Վանաձորի համայնքապետարանի կողմից հայտարարվող պետական գնումների մրցույթներն ու փորձել պարզել՝ ինչո՞ւ է դրանցում պարբերաբար հաղթում «Շինէքսպրտ» ընկերությունը։

Սուրեն Աբովյանը 2010-2016 թթ․-ին եղել է այս ընկերության հիմնադիր տնօրենը և ճարտարապետը։

Իսկ Վանաձորի համայնքապետարանում Աբովյանը ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի, Վանաձորի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստացել է 2016 թ․-ին և այն ստանձնելուց մեկ տարի անց՝ 2017 թ․-ին, դուրս է եկել «Շինէքսպրտ» ընկերության կառավարումից։

Արտապատկերումը՝ պետռեգիստրից:

Չնայած Սուրեն Աբովյանը «Շինէքսպրտի» կառավարման մեջ պաշտոնապես կամ «թղթի վրա» ներկայացվածություն չունի, սակայն ակնհայտ է նրա կապը այդ ընկերության հետ։ Ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվող նախագծերի հիմնական մասում Աբովյանը ներկայացվել է որպես դրանց հեղինակ։

Արտապատկերումը՝ ընկերության ֆեյսբուքյան էջից:

Եվ ահա այս պայմաններում, երբ Սուրեն Աբովյանը համայնքում զբաղեցրել է ոլորտային առանցքային պաշտոն, Վանաձորի համայնքապետարանում հայտարարվող պետական գնումների հիմնական մասում հետաքրքիր զուգադիպությամբ հաղթող է եղել նրա հետ փոխկապակցվող ընկերությունը։ 

Վանաձորի քաղաքապետարանը տարբեր տարիներին պայմանագրեր է կնքել «Շինէքսպրտ» ընկերության հետ․ 

  • 2020 թ․-ին՝ 1 պայմանագիր, էսքիզային նախագծերի ձեռքբերման աշխատանքներ՝ 950 000 դրամ,
  • 2021 թ․-ին՝  6 պայմանագիր, նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերում, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, հեղինակային հսկողության ծառայության ձեռքբերում՝ 11 մլն 947 000 դրամ,
  • 2022 թ․-ին՝ 1 պայմանագիր, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ՝ 940 000 դրամ։

«Շինէքսպրտ» ընկերության և Վանաձորի համայնքապետարանի միջև համագործակցությունը նոր թափ է ստացել հատկապես 2023 թ․-ին։ Այս տարում կնքվել է գնման 11 պայմանագիր, որոնք հիմնականում հեղինակային հսկողության ծառայություններ են եղել և նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերումներ, մեծամասամբ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 33 մլն դրամ։

2024 թ․-ին  «Շինէքսպրտ» ընկերության և Վանաձորի համայնքապետարանի միջև պետական գնումների միջոցով համագործակցությունը կազմել է շուրջ 8․2 մլն դրամ։

2024 թ․-ին, արդեն այս ընկերությունը Վանաձոր համայնքի համար իրականացրել է համայնքի կարիքների համար հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում, այսինքն՝ տեխնիկական հսկողություն է իրականացրել կառուցապատումների նկատմամբ։ Մասնավորապես, հսկել են Վանաձոր համայնքի թիվ 4 մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման, համայնքի մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքը, դրանց համապատասխանությունը հաստատված նախագծերին։

Վանաձորի համայնքապետարանում խնդրահարույց գնումներին «Փաստերի ստուգման հարթակը» ավելի վաղ անդրադարձել էր և պարզել, որ Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Էդիկ Հունանյանը համայնքային բյուջեի միջոցներով իր ընկերության հետ առանց մրցույթի կնքել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, հարմարեցրել դրանք իրեն՝ կատարելով էական փոփոխություններ, ու դրանից հետո ընդունել է իր իսկ ընկերության կողմից իրականացված աշխատանքը։

Շահերի բախում Վանաձորի համայնքապետարանում. Փելեշյանի խորհրդականի ընկերությունը մասնակցում ու հաղթում է գնումների գործընթացին

Սյուզաննա Համբարձումյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` պետական գնումներ

Հարակից հոդվածներ

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները

10:38, 17 Մրտ, 2026

Երևանի քաղաքապետարանը FIP.am-ին հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կատարվել են հոկտեմբերի 15-20-ին։ Սակայն հոկտեմբերի 8-ին հրապարակված...

Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին

11:00, 27 Փտր, 2026

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) 869 մլն դրամով ձեռք է բերել 57 էլեկտրոմոբիլ, որի մի մասն արդեն շահագործվում է...

Արթիկի տեխնիկական հսկողությունների ֆավորիտը․ Վահրամ Կնյազյանի 31 հաղթանակը 40-ից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արթիկի տեխնիկական հսկողությունների ֆավորիտը․ Վահրամ Կնյազյանի 31 հաղթանակը 40-ից

16:05, 24 Փտր, 2026

Արթիկ համայնքում իրականացված շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման 40 մրցույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից 31-ում հաղթող է...

Շրջակա միջավայրի նախարարության գնման մրցույթի հետքերով հարուցվել է քրեական գործ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շրջակա միջավայրի նախարարության գնման մրցույթի հետքերով հարուցվել է քրեական գործ

16:57, 20 Փտր, 2026

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում քննության առարկա է դարձրել 2025 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հայտարարված օդային եղանակով նյութերի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens