ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։ 

Նա իր հարցազրույցներում հաճախ շրջանառում է ռուսաստանյան քարոզչական թեզեր՝ կապված թե՛ ՀՀ գործող իշխանությունների արտաքին քաղաքականության, թե՛ միջազգային տարբեր զարգացումների հետ։

«Փաստերի ստուգման հարթակը» մշտադիտարկման է ենթարկել 2020 թվականի պատերազմից հետո Նահապետյանի մասնակցությամբ մի քանի տասնյակ հարցազրույցներ՝ առանձնացնելով նրա կողմից շրջանառված՝ կեղծ և չիրականացած քարոզչական թեզերն ու կանխատեսումները։ 

«Ռուսաստանն Արցախը դարձնելու է առանձին պետություն»

2020 թվականի պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները՝ մինչ Արցախում էթնիկ զտման գործընթացը, Նահապետյանը բազմիցս շեշտել է Ռուսաստանի «անփոխարինելի դերը» այնտեղ՝ պնդելով, թե Մոսկվան մտադիր է ստեղծել անկախ Արցախի Հանրապետություն։  

«Դուք կտեսնեք մի քանի տարի հետո Արցախը ինքը հանրապետություն է դառնալու, ընդ որում իր տարածքում՝ ես չեմ բացառում նաև լինի Սյունիքը, նաև լինեն Ադրբեջանի որոշ տարածքներ, այնպես որ Արցախից Ռուսաստանը դուրս չի գալու»,-ասել է Նահապետյանը  2023 թվականի օգոստոսին News.am-ի տաղավարում։

Օրեր անց՝ «5-րդ ալիքի» եթերում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակմանը, Նահապետյանը պնդել է, թե արցախցիները շուտով կստանան ՌԴ քաղաքացիություն՝ «համերկրացու կարգավիճակով», ինչը կապահովի նրանց անվտանգությունը։ 

«Ոչ բացահայտ, փակագծերը չբացելով խոսեց օգոստոսի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․․․Անվտանգության խորհրդի նիստի բացման ժամանակ, ասաց, որ համերկրացիների նկատմամբ, չնշելով, այդ համերկրացիները որ երկրում են ապրում, կա աջակցության խնդիր և դիմեց զեկուցողին․․․ Միակը որտեղ համերկրացու կարգավիճակ ունեցողները խնդիր ունեն և դա լուծված չի, այո՛,  դա Արցախն է․․․ Իսկ ինչու ՌԴ նախագահը նման թեմա բարձրացրեց․․․որովհետև կա երկու թիրախ՝ Արցախում ապրող մեր համերկրացիները, որոնց վիճակը դառնում է ՌԴ ԱԽ նիստի քննարկման նյութ․․․Երկրորդ, սա ուղղված էր նաև Ադրբեջանի նախագահին․․․ Լուծումը հետևյալն է, որ այդ համերկրացիները պետք է կարգավիճակ ունենան, որպեսզի ՌԴ նախագահն իր երկրի օրենքներով կարողանա ուղղակիորեն և կոշտ միջամտություն հանդես բերել , էդ համերկրացիներին էդ վիճակից հանելու»։ 

Ի պատասխան հաղորդավարի ճշտող հարցին, թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը՝ Նահապետյանը պատասխանում է՝ «ՌԴ քաղաքացիություն»։ 

ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած իշխանափոխությունից օրեր անց՝ 168 TV-ի տաղավարում, Նահապետյանը պնդում էր, որ ՌԴ-ն մտադիր չէ դուրս գալ Արցախից ու լուծում է այնտեղի հայ բնակչության անվտանգության խնդիրը։ 

«Այս պահին ՌԴ-ն լուծում է խիստ առարկայական խնդիր՝ ԼՂ-ում տեղի բնակչությունը պետք է մնա, և նրա անվտանգությունը պետք է ապահովված լինի, և այդ անվտանգության ապահովման երաշխավորը Ռուսաստանի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումն է», — նշել է Նահապետյանը։  

Այնուամենայնիվ, Նահապետյանի վերոհիշյալ քարոզչական թեզերն ու Արցախի փրկության վերաբերյալ նկարագրված սցենարները մտացածին էին ու կեղծ․  2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի նկատմամբ՝ պահանջելով լիակատար զինաթափում։ Մեկօրյա ինտենսիվ հարձակման արդյունքում արցախյան կողմը դադարեցրեց դիմադրությունը։ Ռուսաստանը, որը ներկայանում էր որպես խաղաղապահ, գրեթե չմիջամտեց և չկասեցրեց ադրբեջանական առաջխաղացումը։ Ռազմական գործողություններից հետո ամբողջ Արցախը հայաթափվեց։ 

Արտահերթ ընտրություններ և հարձակում ՀՀ-ի վրա 2025 թվականի գարնանը

2023 թվականի նոյեմբերին՝ 168TV-ի տաղավարում, Նահապետյանը կանխատեսել է, թե իշխանությունը Արևմուտքի պատվերով պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից և հանել Գյումրու ռուսական ռազմաբազան, ինչի համար պատրաստվում է «մոտ ապագայում արտահերթ ընտրություններ է անցկացնել»։

«Պատահական չեն օդում կախված էն լուրերը, որ շուտով արտահերթ ընտրություններ են լինելու, նախօրոք գծագրված հաղթելու է Փաշինյանը՝ դաշինք կազմած առավել արմատական պրոարևմտյան ուժերի ներկայացնող կուսակցությունների հետ․․․ արտահերթով, որովհետև ինքը շահեկան վիճակում է, որևէ ուժ չի կարող 40 օրում լուրջ պատրաստվել․․․», — ասել է Նահապետյանը։ 

Նահապետյանը նույն լրատվամիջոցի տաղավարում մեկ այլ աշխարհաքաղաքական սցենար է նկարագրել՝ կանխատեսելով ադրբեջանական հարձակում Հայաստանի վրա 2025 թվականի գարնանը։ 

Ընթացիկ տարվա մարտի 7-ին խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի քաղաքական հանգուցալուծման վերաբերյալ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի՝ այդ շրջանում ակտիվորեն ընթացքող բանակցություններից, Նահապետյանն ասել է, որ դա ամիսների հարց է, ինչից հետո ԱՄՆ նախագահն «այս տարածաշրջանը թողնելու է Ռուսաստանին»։ 

Մեծ Բրիտանիան էլ, ըստ նրա, հաշվի առնելով այդ հանգամանքը, հանձնարարել է Նիկոլ Փաշինյանին մինչև այդ, պատերազմով հանձնել Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքով անցնող միջանցքը։ 

«Մեծ Բրիտանիան պլանավորել է, որ մեզ մոտ լինի ռազմական բախում․․․ եթե որոշակի գործողություններ պետք է լինեն՝ ապա դա կլինի ասենք ապրիլ-մայիս ամիսներին, որովհետև, այնուամենայիվ, գնում է ԱՄՆ-ՌԴ բանակցություններ, և ինչ-որ պահի հաստատվում է ստատուս-քվո, ընդունենք, որ դա մի քանի ամսվա աշխատանք է․ էդ ժամանակվանից Բրիտանիան էստեղ ոչինչ չի կարող անել, որովհետև ՌԴ քայլերն էստեղ ավելի կոշտ կլինեն», — ասել է Նահապետյանը։ 

Նահապետյանի՝ Մեծ Բրիտանիայի պատվերով 2025 թվականի գարնանը հրահրվող ռազմական բախումը, որով պետք է միջանցք բացվեր, իրականություն չի դարձել, իսկ արտահերթ ընտրություններն առկա ներքաղաքական օրակարգում բացակայում են։ 

«ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»

Նահապետյանը պարբերաբար անդրադարձել է նաև իրանա-իսրայելական լարվածությանը՝ պնդելով, թե «ՀՀ-ն նույնպես մասնակցելու է Իրանի դեմ գործողություններին»։

Այսպիսի խնդրահարույց պնդում նա արել է 2024 թվականի դեկտեմբերին՝ 5-րդ ալիքի տաղավարում։ 

«Իրանի միակ հատվածը, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, կամ ՆԱՏՕ-ի հետ համագործակցող պետություն չկար, դա ՀՀ-ն էր։ Օրվա իշխանությունները, առավել քան վստահաբար եմ ասում, այժմ ՀՀ-ն տրամադրել են ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, ՀՀ-ն ևս դառնալու է հավաքական Արևմուտքի դաշնակից և մեր տարածքից, այո՛․ Իրանը ևս խոցելի է դառնալու» ,-ասել է Նահապետյանը։ 

Սակայն այս կանխատեսումը ևս չի իրականացել։ Հայաստանը ոչ միայն չի ներգրավվել Իրանի դեմ որևէ ռազմական գործողության, այլ պաշտոնապես դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները։

2025 թվականի ապրիլին Նահապետյանը, անդրադառնալով իրանա-իսրայելական հնարավոր ռազմական բախմանը, նկարագրել է «Իսրայել պետության հնարավոր ոչնչացման» սցենարը։ 

«Կարող է Իսրայել պետություն անգամ չլինել, որովհետև վերջերս Իրանի բավական բարձրաստիճան զինվորականներ հայտարարել են, որ նվազագույնը 100 հիպերձայնային հրթիռներ խոցելու են Իսրայելի միջուկային օբյեկտները, իսկ դա Իսրայել պետության վերջն է, էդ պայթյուններից հետո Իսրայել պետություն չի լինի։ Որպեսզի գործը չհասնի այդտեղ, առայժմ ՌԴ-ի վրա է դրվում որոշակի լուրջ դերակատարում, ինքը միջնորդ է, որ էս տարածաշրջանը չպայթի», — նշել է Նահապետյանը։ 

Նա հարցազրույցի ընթացքում նաև պնդել է, թե իբր Ռուսաստանին է վերապահված միջնորդական կարևոր առաքելությունը, որպեսզի տարածաշրջանում կայունություն լինի։ 

«Մոսկվայում է գտնվում այն բանալին, որով մեր տարածաշրջանը չի պայթի», -պնդել է Նահապետյանը։ 

Սակայն իրական զարգացումները ցույց տվեցին, որ ոչ միայն Իսրայելը չվերացավ, այլև 12-օրյա պատերազմը չհասավ նման մասշտաբների։ ՌԴ-ն նույնպես չկարողացավ կանխել էսկալացիան։

«ՌԴ-ն ստիպեց, որ Թուրքիան ընկրկի Սիրիայում»

Դեռևս 2022 թվականի հուլիսին Նահապետյանն անդրադարձել է նաև Սիրիայում ռուս-թուրքական մրցակցությանը․ նա պնդել է, թե իբև ՌԴ-ին հաջողվել է երկարաժամկետ կայունություն հաստատել Սիրիայում և պարտադրել Թուրքիային հետքայլ անել։ 

«Արձանագրում ենք՝ Սիրիայում ինչ ա տեղի ունեցել՝ մեծ հաշվով պետությունների միջև պատերազմը կանգնեցվեց, երեկվա էդ պայմանավորվածությամբ պատերազմը կանգնեցվեց, Թուրքիան զորքերը հետ ա քաշելու, էդ նշանակում ա, որ  Սիրիայում հաստատվելու է երկարատև և կայուն խաղաղություն, Թուրքիան ընկրկեց», — ասել է Նահապետյանը։  

Սիրիայի վերաբերյալ Նահապետյանի կանխատեսած սցենարը հերթականն էր, որն իրականության հետ աղերս չունի․ 2024 թվականի դեկտեմբերին Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալ խմբավորումները կայծակնային արագությամբ երկրի հյուսիսից շարժվեցին դեպի մայրաքաղաք Դամասկոս․ նախկին նախագահ Բաշշար ալ Ասադի վարչակարգը տապալվեց։ 

Սիրիայում 2010-ականներին տեղակայված ռուսաստանյան ուժերը լքեցին երկիրը՝ թողնելով ամբողջական վերահսկողությունը թուրքամետ ուժերին։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)
Սխալ

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)

16:41, 7 Հլս, 2025

2025 թ․ հուլիսի 4-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է...

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները

11:23, 7 Հլս, 2025

2025 թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ Երևանում հասարակական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens