ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

4 տարում Կոնդի առանձնատներում պաշտոնյաների կեցության ծախսերն աճել են ավելի քան 27%-ով․ ինֆոգրաֆիկա

Նանե Մանասյան Նանե Մանասյան
14:01, 29 Օգս, 2025

ՀՀ կառավարությունն ամեն տարի դրամաշնորհի տեսքով հարյուր միլիոնավոր դրամներ է հատկացնում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին՝ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների կեցությունը կառավարական առանձնատներում ապահովելու նպատակով։ 

Չնայած պաշտոնյաների կեցավայրի վերաբերյալ այդ ծախսերը տարեցտարի էապես աճում են, հանրությանը հասանելի են միայն ընդհանուր տարեկան հատկացումները, մինչդեռ մանրամասները գաղտնի են պահվում օրենքով։ 

Ըստ «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները գաղտնիք են։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է 2022-2025 թվականներին Կառավարության աշխատակազմից «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի հատկացման պայմանագրերը։ 

Այսպես, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների համակարգում առկա տվյալների՝ 2022 թվականին ՊՈԱԿ-ին ի սկզբանե հատկացվել է 469,7 մլն դրամ, սակայն հետագայում՝ լրացուցիչ 18 մլն դրամ․ փաստացի այդ տարի  կառավարական ամառանոցների սպասարկման և դրա բնակիչների համար հատկացվել է ընդհանուր՝ 487,7 մլն դրամ։ 

Արտապատկերումը՝ պայմանագրից։

2023 թվականին հատկացվել է 542,4 մլն դրամ։ 

Արտապատկերումը՝ պայմանագրից։

2024 թվականին ի սկզբանե տրամադրվել է 602,9 մլն դրամ, սակայն հետագայում լրացուցիչ հատկացումներ են արվել մոտ 31 մլն դրամով՝ ընդհանուր առմամբ այդ տարվա համար կազմելով 633,5 մլն դրամ։ 

Արտապատկերումը՝ պայմանագրից։

2025 թվականին Կառավարության աշխատակազմից «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 621,3 մլն դրամ։ 

Արտապատկերումը՝ պայմանագրից։

Փաստացի, ծախսերը 2022-2024 թվականներին տարեց տարի աճել են՝ բացառությամբ 2025 թվականի․ ընթացիկ տարում 2024 թվականի համեմատ, այդ ծախսերը նվազել են աննշան՝ մոտ 2%-ով։ 

Ընդհանուր առմամբ, վերջին 4 տարվա կտրվածքով կառավարական առանձնատներին հատկացված գումարն աճել է էապես՝ ավելի քան 27%-ով՝ կազմելով 133,6 մլն դրամ։ 

Նանե Մանասյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ինչպե՞ս Օրբանին ուղղված քննադատությունը հայկական Facebook-ում ներկայացվեց որպես հարձակում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս Օրբանին ուղղված քննադատությունը հայկական Facebook-ում ներկայացվեց որպես հարձակում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ

10:33, 29 Հնս, 2026

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում հունիսի 27-ից տարածվում է մի տեսանյութ, որում Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ...

Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզին, Կիրանցն անկլավ չի եղել. պատգամավորի թեկնածուի հարցադրման հետքերով
Սխալ

Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզին, Կիրանցն անկլավ չի եղել. պատգամավորի թեկնածուի հարցադրման հետքերով

12:21, 25 Հնս, 2026

Հանրային հեռուստաընկերության եթերում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը, անդրադառնալով Բաքվի կողմից առաջ մղվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի և...

Մարիա Կարապետյանի պնդումը սխալ է․ Ալիևը 2022-ից հետո բազմիցս խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին
Սխալ

Մարիա Կարապետյանի պնդումը սխալ է․ Ալիևը 2022-ից հետո բազմիցս խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին

15:25, 24 Հնս, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականից հետո «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություն...

Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում

10:48, 24 Հնս, 2026

Երևանի ստորգետնյա անցումները շարունակում են մնալ մայրաքաղաքի ամենախնդրահարույց հատվածներից մեկը, որոնցից օգտվելը հանրության համար բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Թեև վերջին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens