ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս Օրբանին ուղղված քննադատությունը հայկական Facebook-ում ներկայացվեց որպես հարձակում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
10:33, 29 Հնս, 2026

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում հունիսի 27-ից տարածվում է մի տեսանյութ, որում Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ իբրև թե դիմում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և նրան անվանում «խորամանկ երկերեսանի, որը սառնասրտորեն ու հաշվենկատորեն մսխում է Եվրոպան»։

Հունգարիայի վարչապետի մասնակցությամբ տեսանյութը, մասնավորապես, տարածել էր «Ազգ» լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջը, ինչպես նաև «Ճշմարտության ձայն» կոչվող ֆեյսբուքյան էջը և այդ էջերի հարյուրավոր հետևորդներ, հաշիվներ։ 

Տարածողների մեջ կար նաև քաղաքական վերլուծաբան, որն այդ տեսանյութում հնչած կեղծ բովանդակության հիման վրա քաղաքական վերլուծություն էր կատարել ու առանձնահատուկ նկատել կիրակին ուրախ նոտայով սկսելու մասին։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հունգարիայի վարչապետը նման հայտարարություն չի արել, և եվրոպացի պաշտոնյային վերագրվել են արտահայտություններ, որոնք նա չի արել։ 

Ի՞նչ է պարզել FIP.am-ը

Այս թեմային դեռևս մայիսի 18-ին անդրադարձել է Վրաստանում գործունեություն ծավալող «Myth Detector» փաստեր ստուգող լրատվամիջոցը, քանի որ սոցցանցերի վրաստանյան տիրույթում նույնպես եղել են գործիչներ, որոնք նույնպես տարածել են այդ տեսանյութը։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարի ելույթի տեսանյութի բնօրինակը 2024թ. հոկտեմբերի 9-ի Եվրոպական խորհրդարանի նիստից է, որի ժամանակ ներկայացվել է «Հունգարիայի նախագահության գործողությունների ծրագիրը» («Presentation of the programme of activities of the Hungarian Presidency»)։ Եվրոպական խորհրդարանի Multimedia Centre-ում հրապարակվել են այդ նիստերի տեսանյութերը, որոնց համաձայն՝ նիստերի ընթացքում խոսել են եվրոպացի շատ պատգամավորներ, այդ թվում՝ Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը, ինչպես նաև գործող վարչապետ Պետեր Մագյարը, որն այդ ժամանակ Հունգարիայում ընդդիմադիր գործիչ էր, նաև՝ ԵԽ պատգամավոր։ Վերջինի ելույթը 7։26 րոպե է, որի ընթացքում նա քննադատության է ենթարկում Հունգարիայի նախկին (այդ ժամանակ՝ 2024-ին գործող վարչապետ-խմբ․) վարչապետ Վիկտոր Օրբանին։ Մագյարի կոշտ ելույթը վերահրապարակվել է «EU debates» յութուբյան ալիքում՝ «Պետեր Մագյարը քննադատում է Վիկտոր Օրբանին և հունգարական կառավարությանը» (Hungarian Péter Magyar criticizes Viktor Orban and the Hungarian government!) վերնագրով, 2024-ի հոկտեմբերի 14-ին և ունի շուրջ 60 հազար դիտում։

Տարածված տեսանյութը, որում Մագյարին վերագրվել են կեղծ հայտարարություններ, հենց այս ելույթից է, նա իր ելույթի ընթացքում հայացքը պարբերաբար ուղղում է տարածքում նստած Վիկտոր Օրբանին (լուսանկարում՝ շրջանակի մեջ)։

Արտապատկերումը՝ ԵԽ նիստից

Նա խոսում է Հունգարիայի ներքաղաքական խնդիրների, կոռուպցիայի, տնտեսության, առողջապահության և կրթության ոլորտների մասին։

Այսինքն՝ տարածվող տեսանյութում Մագյարի խոսքը ներկայացվել է կեղծ թարգմանությամբ։ Իրական ելույթում նա Ուրսուլա ֆոն դեր Լեյենին չի անվանում «խորամանկ երկերեսանի» և նմանատիպ որևէ ձևակերպում չի օգտագործում նրա հասցեին։

Որտեղի՞ց է տարածվել կեղծ տարբերակը 

FIP.am-ի մոնիտորինգը ցույց է տվել, որ Մագյարի ելույթի կեղծ թարգմանությամբ տարբերակը տարածվել է «Սավելի Ակրապովիչ» (Савелий Акрапович) անունով յութուբյան ալիքով։ Ալիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս անվան տակ տարածվում, հրապարակվում են միջազգային քաղաքականության վերաբերյալ սենսացիոն վերնագրերով տեսանյութեր, որոնցում հաճախ օգտագործվում են կտրուկ, շոկային և մանիպուլյատիվ ձևակերպումներ։ 

Արտապատկերումը՝ յութուբյան ալիքից

Մագյարի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասին տեսանյութը այդ ալիքում հրապարակվել է մայիսի 14-ին։ Տեսանյութի վերնագիրն ու նկարագրությունը ստեղծում են տպավորություն, թե Մագյարը Եվրոպական խորհրդարանում հարձակվել է ֆոն դեր Լեյենի և Բրյուսելի վրա, մինչդեռ իրականում նա խոսել է Վիկտոր Օրբանի կառավարության մասին։ 

Հատկանշական է, որ մի քանի օր առաջ այս տեսանյութը ակտիվորեն տարածվել է նաև սոցցանցերի մոլդովական տիրույթում և տարածողը եղել է Մոլդովայի Կոմունիստական կուսակցությունը։ Նրանք «Սավելի Ակրապովիչի» նույն տեսանյութը վերբեռնել են իրենց յութուբյան ալիքում և այն ակտիվորեն տարածել ֆեյսբուք սոցիալական ցանցում։

Այսպիսով, հայկական ֆեյսբուքյան տիրույթում տարածված տեսանյութը ոչ թե Պետեր Մագյարի իրական հայտարարությունն է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հասցեին, այլ իրական ելույթի վրա կառուցված կեղծ թարգմանություն։ Մագյարը այդ ելույթում քննադատել է Վիկտոր Օրբանին և Հունգարիայի կառավարությանը, իսկ եվրոպացի պաշտոնյայի հասցեին նրան վերագրված վիրավորական ձևակերպումները իրական ելույթում բացակայում են։

Ուշագրավ է, որ տեսանյութը լայն տարածում է ստացել այն օրերին, երբ հայտնի էր դարձել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ Հայաստան նախատեսվող այցի մասին։ Անկախ այդ ժամանակային համընկնման պատճառներից, այդուհանդերձ փաստ է, որ այդ տեսանյութի հիմնական թիրախը հենց ֆոն դեր Լեյենն է, որի հասցեին էլ կեղծ թարգմանությամբ վերագրվել են Մագյարի կողմից երբևէ չհնչեցված վիրավորական արտահայտություններ։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` FIMIԵՄկեղծ տեսանյութ

Հարակից հոդվածներ

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)

22:39, 3 Օգս, 2026

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է տեղեկություն, թե Եվրոպական Միությունը քննարկում է ԵՄ սահմանների ներսում գտնվող անօրինական միգրանտներին  Հայաստան տեղափոխելու...

Ինչպես է Storm 1516-ը թիրախավորում Հայաստանում կառուցվող AI գործարանը․ երեք կեղծ նարատիվ մեկ ամսում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է Storm 1516-ը թիրախավորում Հայաստանում կառուցվող AI գործարանը․ երեք կեղծ նարատիվ մեկ ամսում

15:48, 15 Հլս, 2026

Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնը («ԱԲ գործարան»)  վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն երեք անգամ դարձել է...

Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)
Սխալ

Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)

20:40, 9 Հլս, 2026

Մաս 1 Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուի» 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել էին նաև...

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

12:39, 9 Հլս, 2026

Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։ Հաղորդման հյուրերի թվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens