ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատախազությունը գաղտնի է պահում ԼՂ ՆԳ նախկին նախարարի վերաբերյալ գործի մանրամասները

Նանե Մանասյան Նանե Մանասյան
15:35, 7 Հնվ, 2026

2024 թվականին «Փաստերի ստուգման հարթակը» հետաքննությամբ պարզել էր, որ Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի վերջին նախարար Կարեն Սարգսյանը «իրենով է արել» նախարարության հաշվեկշռում գտնվող մոտ 2 տասնյակ ավտոմեքենա։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականին Ադրբեջանի՝ ԼՂ-ի վրա սեպտեմբերյան հարձակմանը հաջորդած էթնիկ զտումից հետո Հայաստան էին տեղափոխվել նաև ԼՂ-ի պետական համակարգին պատկանող ծառայողական մեքենաներ և այլ նշանակության շարժական գույք։ Մեր ուսումնասիրությամբ պարզվել էր մոտ երկու տասնյակ մեքենաների ճակատագիրը․ դրանք հաշվառված էին ԼՂ-ի ՆԳՆ հաշվեկշռում, սակայն ՀՀ տեղափոխվելուց հետո հայտնվել էին Սարգսյանի վերահսկողության տակ։

Պարզվել էր՝ մեքենաների մի մասը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ԼՂ-ից դուրս գալուց անմիջապես առաջ, գրանցվել են նախարարի հետ փոխկապակցված անձանց անուններով՝ ՆԳՆ աշխատակիցների, վարորդների և ընտանիքին մոտ կանգնած մարդկանց։  

FIP.am-ի հետաքննության հրապարակման հենց հաջորդ օրը՝ 2024 թվականի հունվարի 15-ին, մեքենաներն անհետացել էին Սարգսյանի տարածքից՝ տեղափոխվելով անհայտ ուղղությամբ, ինչը վկայում է պետական գույքի հնարավոր յուրացման և թաքցնելու մասին։

Հայաստանի ՆԳՆ-ից մեզ այն ժամանակ հայտնել էին, որ էթնիկ զտումից հետո ԼՂ-ի հրշեջ մեքենաների սահմանափակ քանակ է փոխանցվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը, իսկ մնացած մեքենաների վերաբերյալ որևէ դիմում կամ քննարկում չի եղել։ 

Այդ ժամանակ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հետաքննության հիման վրա հաղորդում էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ 

Արտապատկերումը՝ հաղորդման մասին փաստաթղթից։

2025 թվականի նոյեմբերին Գլխավոր դատախազությունից Սիվիլնեթին ասել էին, որ հաղորդումից հետո օպերատիվ-ստուգողական գործողություններ են իրականացվել, սակայն այդ պահի դրությամբ քրեական վարույթ չի հարուցվել։

FIP.am-ը 2025 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հարցումով փորձել էր պարզել, թե ինչ փուլում է գտնվում Սարգսյանի գործը։ Դատախազությունից, սակայն, հայցվող տեղեկությունը հնարավոր չէ տրամադրել՝ վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան դրույթը։ 

Արտապատկերումը՝ ԳԴ հարցման պատասխանը:

Հատկանշական է, որ Դատախազությունը չի հերքել, որ հետաքննությամբ պարզված հանգամանքների առիթով քրեական գործ կա հարուցված, միևնույն ժամանակ, սակայն, չի տրամադրել այլ մանրամասներ՝ վկայակոչելով համապատասխան օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։ Այսինքն՝ այդ գործով ցանկացած տեղեկություն համարվում է պետական, ծառայողական գաղտնիք։

Արտապատկերումը՝ օրենքից։

Փաստացի, դեպքի վերաբերյալ գործի մանրամասները ենթակա չեն հրապարակման՝ ելնելով պետական, ծառայողական գաղտնիքի գործոնից։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արցախի ՆԳՆԿարեն Սարգսյան

Հարակից հոդվածներ

Ինչպես է Արցախի ՆԳ նախարարն «իրենով արել» ծառայողական շուրջ 20 ավտոմեքենաները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է Արցախի ՆԳ նախարարն «իրենով արել» ծառայողական շուրջ 20 ավտոմեքենաները

17:49, 16 Հնվ, 2024

Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա և դրա հետևանքով Արցախի բնակիչները ստիպված եղան լքել սեփական բնակավայրերը, Հայաստան տեղափոխվեց...

Ուկրաինան չի դատապարտել Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը Հայաստանի վրա. սոցիոլոգը սխալվում է
Սխալ

Ուկրաինան չի դատապարտել Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը Հայաստանի վրա. սոցիոլոգը սխալվում է

14:53, 27 Փտր, 2023

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը փետրվարի 23-ին Factor.TV-ի եթերում հայտարարել է, որ Ուկրաինան դատապարտել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens