ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Միրզոյան-Ռուբիո հանդիպումը պլանավորվել է Իրանում ցույցերից շաբաթներ առաջ․ կեղծիք ու մանիպուլյացիա TV5-ի եթերում

Նանե Մանասյան Նանե Մանասյան
16:35, 15 Հնվ, 2026

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

5-րդ ալիքի «Հայլուր» լրատվական ծրագրի հունվարի 14-ի թողարկման ընթացքում մեկնաբանը մտացածին մի մտահոգություն է վերագրել ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, որը դեսպանն իբրև թե արտահայտել է նույն օրը հայաստանյան ԶԼՄ-ների հետ իր ասուլիսի ընթացքում։ 

Մեկնաբանը, մասնավորապես, պնդել է, թե ՀՀ-ում Իրանի դեսպանին մտագոհել է, թե ինչու է Հայաստանը հունվարի 14-ին ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղու» վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել Վաշինգտոնում, այն դեպքում, երբ այս օրերին ամերիկյան մայրաքաղաքից սպառնալիքներ են հնչում Իրանի հասցեին։ 

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։

Ի՞նչ մտահոգություններ է հայտնել Իրանի դեսպանը

Հունվարի 14-ին կայացել է ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը՝ իր երկրում ներքաղաքական զարգացումների ու բողոքի ցույցերի վերաբերյալ։ Այդ ընթացքում դեսպանը Հայաստանին վերաբերող երկու մտահոգություն է հայտնել։ 

Նա, մասնավորապես, դժգոհել է Երևանում ԻԻՀ դեսպանատան առջև իրանցիների բողոքի ակցիայի կապակցությամբ՝ նշելով, որ «Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն»։ 

«Այդ ակցիաների մասնակիցները բողոքում էին Իրանում ցուցարարների սպանություններից, կրոնական իշխանության փոխարեն աշխարհիկ իշխանություն պահանջում», — ասել էր դեսպանը։

Ասուլիսի ընթացքում դեսպանը անդրադարձել է նաև «Թրամփի ուղու» շուրջ վերջին զարգացումներին՝ բառացիորեն նշելով հետևյալը․ «Ինչ վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություններին, մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել այս նախագիծը իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մենք պայմանավորվել ենք, որ այս նախագծի մասշտաբները հասկանալու համար մեր քննարկումները պարբերաբար կշարունակվեն»։ 

Այսպիսով, 5-րդ ալիքի մեկնաբանը պաշտոնական Թեհրանին, և մասնավորապես դեսպանին է վերագրել նրա կողմից չհնչեցված մտացածին մտահոգություններ։ 

Մանիպուլյատիվ պնդում՝ ՀՅԴ-ական պատգամավորի կողմից 

ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում մանիպուլյատիվ հարցադրում է արել՝ ասելով, թե «պատահակա՞ն է, որ հայ-ամերիկյան հանդիպումը կազմակերպվել է Իրանում զանգվածային վերջին ցույցերի ֆոնին»:

Պատգամավոր Խաչատրյանը սեփական ենթադրություններն է ներկայացնում, թե հայ-ամերիկյան վերջին փաստաթուղթը պետք է ստորագրվեր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ՀՀ այցի ընթացքում, ապա իր ենթադրության վրա վերլուծում է, թե «ինչի Արարատ Միրզոյանը սենց արագ գնաց [ԱՄՆ-խմբ․]»։ 

Նշենք, որ ավելի վաղ ոչ պաշտոնական տեղեկություններ էին շրջանառվել Վենսի՝ ՀՀ այցի մասին, ԱԳՆ-ն դրանք չէր հերքել կամ հաստատել։ Միևնույն ժամանակ, բաց աղբյուրներում Վենսի՝ ՀՀ այցի շրջանակում համապատասխան փաստաթղթի ստորագրման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ 

5-րդ ալիքի լրագրողի դիտարկմանը, թե արդյոք կարծում է, որ դա Իրանի հետ է կապված, Խաչատրյանը հաստատել է՝ պնդելով, որ «այդ խնդիրը կա, Իրանում էս անորոշությունների ու ռիսկային ֆոնի վրա է դա տեղի ունեցել»։ 

Հանդիպումը պլանավորվել է Իրանում ցույցերից շաբաթներ առաջ

«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանից տեղեկացավ, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի կեսից էր պլանավորվում, որ շատ մոտ ապագայում՝ մեկ ամսվա ընթացքում, պետք է կայանա հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպում։ 

Սրան զուգահեռ, Իրանում ցույցերը սկսվել են միայն 2025 թվականի դեկտեմբերի 28-ից՝ ի սզբանե ունենալով միայն սոցիալ-տնտեսական բնույթ, արդեն 2026 թվականի հունվարին դրանք դարձան զանգվածային՝ ընդգրկելով գրեթե ամբողջ Իրանը։ 

Այսպիսով, Միրզոյան-Ռուբիո հանդիպումը պլանավորվել է Իրանում ցույցերից շաբաթներ առաջ, հետևաբար, ենթադրությունների վրա հիմնված պնդումները, թե դրա հանդիպման ժամկետը նպատակաուղղված կերպով ընտրվել է Իրանում ներքին լարվածության ֆոնին, մանիպուլյատիվ են։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` TV5

Հարակից հոդվածներ

ՀՀ-ԱՄՆ փաստաթղթում Սյունիքից հազվագյուտ մետաղների արդյունահանման մասին խոսք չկա․ TV5-ի պնդումը սխալ է
Սխալ

ՀՀ-ԱՄՆ փաստաթղթում Սյունիքից հազվագյուտ մետաղների արդյունահանման մասին խոսք չկա․ TV5-ի պնդումը սխալ է

15:24, 19 Հնվ, 2026

5-րդ ալիքի եթերում տարածվել է պնդում, թե հունվարի 14-ին Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»...

Ականատեսները հերքում են TV 5-ի եթերում հնչած պնդումը․ խաղաղապահները չեն փորձել կանխել արցախցիների առևանգումը
Մանիպուլյատիվ

Ականատեսները հերքում են TV 5-ի եթերում հնչած պնդումը․ խաղաղապահները չեն փորձել կանխել արցախցիների առևանգումը

14:57, 29 Օգս, 2023

«5-րդ ալիքի» օգոստոսի 28-ի լրատվական գլխավոր՝ ժամը 20։30-ի թողարկման ժամանակ անդրադարձ է եղել նույն օրը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում ադրբեջանցի...

Հարակից հոդվածներ

ՀՀ-ԱՄՆ փաստաթղթում Սյունիքից հազվագյուտ մետաղների արդյունահանման մասին խոսք չկա․ TV5-ի պնդումը սխալ է
Սխալ

ՀՀ-ԱՄՆ փաստաթղթում Սյունիքից հազվագյուտ մետաղների արդյունահանման մասին խոսք չկա․ TV5-ի պնդումը սխալ է

15:24, 19 Հնվ, 2026

5-րդ ալիքի եթերում տարածվել է պնդում, թե հունվարի 14-ին Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»...

Ականատեսները հերքում են TV 5-ի եթերում հնչած պնդումը․ խաղաղապահները չեն փորձել կանխել արցախցիների առևանգումը
Մանիպուլյատիվ

Ականատեսները հերքում են TV 5-ի եթերում հնչած պնդումը․ խաղաղապահները չեն փորձել կանխել արցախցիների առևանգումը

14:57, 29 Օգս, 2023

«5-րդ ալիքի» օգոստոսի 28-ի լրատվական գլխավոր՝ ժամը 20։30-ի թողարկման ժամանակ անդրադարձ է եղել նույն օրը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում ադրբեջանցի...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens