ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Վճարված ցուցարարներ՝ Քոչարյանի հետ կապվող ցույցին

12:16, 29 Հկտ, 2018

Հոկտեմբերի 26-ին մի քանի տասյակ քաղաքացիներ ցույց են իրականացրել Երևանի կենտրոնում, որի ընթացքում փակել էին Ֆրանսիայի հրապարակին հարող Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաները։ Նրանք նաև «Կեցցե՛ Հայաստան» կարգախոսի ներքո կարճ «ֆլեշմոբ» իրականացրեցին:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը «Ռեֆորմիստներ» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու (համար 4) Լիլիթ Խաչատուրի Հովակիմյանն էր, որը Ֆեյսբուքում հանդես է գալիս Լիլիթ Խաչատուրովա անունով։ Այդ կուսակցությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ է կապվում․ նրա առաջնորդ, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը Քոչարյանի աջակից է։

Tert.am-ի թղթակցի հետ զրույցում Հովակիմյանը հայտարարեց, որ եղածը կառավարության դեմ բողոքի ակցիա չէ, այլ «ֆելշմոբ է պարզապես»։ Նա հավելեց․ «Մենք չենք ուզում հակահեղափոխություն, մենք ուզում ենք ․․․ որ երկրում լինեն բարեփոխումներ, որը նոր կառավարությունը խոսք է տվել, այլ ոչ թե մենակ կոռուպցիայի դեմ պայքարով, մենք չենք համարում, որ դա երկրի բարեփոխում է։ Երկիրը այսօր անկում է ապրում և տնտեսական աճ [աճի խնդիր — խմբ․] ունենք, և այսօր Արցախի խնդիր ունենք»։

Վահան Բաբայանը և Լիլիթ Հովակիմյանը

Այս «ցույց-ֆլեշմոբի» վերաբերյալ ֆեյսբուքում  շատ արագ շրջանառվեցին չատերի մի քանի սքրինշոթներ, որոնք, փաստորեն, արտահոսք են այդ չատերին մասնակից մարդկանց կողմից։

աղբյուրը՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1661129060659102

Այս սքրինշոթներից պարզ է դառնում, որ Արտո Մովսիսյանը (Арто) հավաքագրել է մարդկանց՝  ցույցերի մասնակցելու, մի քանի փողոց 10 րոպեով փակելու համար, ինչի ընթացքում նրանք նաև պետք է պնդեին, որ դեմ են հակահեղափոխությանը, սատարում են վարչապետ Փաշինյանին և նրա կառավարությանը։

Մովսիսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հայաստանի Երիտասարդական Կառավարություն» (ՀԵԿ) անդամ է։ Այս երիտասարդական կազմակերպությունը հանդիսանում է ԲՀԿ ոչ-պաշտոնական երիտթևը, որի հարցերով, իր հերթին, զբաղվում է ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը (որը ղեկավարում է բոլոր ԲՀԿ երիտասարդական կազմակերպությունները)։

Մյուս պայմանական կազմակերպիչներից է Օֆելիա Անտոնյանը (Oful), որը չատի մասնակիցներին խոստանում է 2000-ական դրամ՝ ամեն մի ցույցին մասնակցելու համար։ Մի այլ սքրինշոթում նա խոսում է 1000 դրամ վարձատրության մասին՝ կես ժամ ցույցի դիմաց։

Հատկանշական է, որ ցույցի որոշ մասնակիցների խաբել են ցույցի բովանդակության մասին՝ վստահեցնելով, թե իբր այն լինելու է ի աջակցություն գործող իշխանությունների։ Օրինակ, ցույցի մասնակիցներից Ալվարդ Բարիլուսյանը (նկարում՝ ցույցի ժամանակ, պաստառը ձեռքին) հայտարարել է, որ իրեն մի մտերիմ մարդ «խաբել ու հրավիրել է իբրև թե ֆլեշմոբի, որտեղ «կեցցե Հայաստանը» պլակատներով պետք է մեր գոհունակությունը ցույց տայինք պարոն Փաշինյանին»։

Երկու քաղաքական ուժերը, որոնք այս գործընթացում ներգրավված են՝ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը և ԲՀԿ-ն, այս կամ այն կերպ կապվում են նախկին նախագահ Քոչարյանի անվան հետ («Ռեֆորմիստները» փաստացի սատարում են նրան)։ Թե ինչ ուղիղ կապ կա այս «ցույց-ֆլեշմոբի» և երկրորդ նախագահի մեջ՝ անհայտ է։

  • Total: 459
  • 459
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում

16:57, 27 Հնվ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից
Սխալ

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից

21:53, 26 Հնվ, 2023

Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականին, հունվարի 23-ին ֆեյսբուքյան էջում գրել է, թե...

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով
Մանիպուլյատիվ

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով

17:33, 26 Հնվ, 2023

168 TV-ի Pressing հաղորդաշարի հունվարի 25-ի թողարկման ընթացքում հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը և նրա հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադարձել են...

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ
Սխալ

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ

15:32, 26 Հնվ, 2023

Կառավարության հունվարի 26-ի նիստում ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ չնայած շահագործվող մեքենաների թվի աճին՝ երկրում ունենք պատահարների,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens