ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

300 ֆեյք` ընդդեմ Արսեն Թորոսյանի

14:40, 5 Նյմ, 2018

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելուց հետո մամուլում և համացանցում ապատեղեկատվության ալիք բարձրացավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։

Այդ ամենը հիմնականում տարածվեց Արա Մինասյանի որդու` Միքայել Մինասյանի անվան հետ կապվող լրատվականներով։ Ամենից շատը Թորոսյանի մասին ապատեղեկատվություն տարածեցին «Իրավունք» թերթը, «Արմենիա» հեռուստաընկերությունը և politik.am կայքը, ինչպես նաև մոտ 300 ֆեյքեր։

Ֆեյքերը

Առողջապահության նախարարի դեմ մեդիաարշավն ընթացավ մեծ քանակությամբ կեղծ օգտատերերի մասնակցությամբ։ «Փաստերի ստուգման հարթակը» Facebook-ում հայտնաբերել է 300 կեղծ հաշիվ, որոնք վերջին օրերին զբաղված են բացառապես Արսեն Թորոսյանի դեմ արշավով, որն սկսվել է Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելուց և նրան կոռուպցիայի մեջ մեղադրելուց հետո:

Այս մի խումբ ֆեյքերը բավականին նման են իրական օգտատերերի, քանի որ օգտագործում են իրական մարդկանց լուսանկարներ։ Այդ լուսանկարները պատկանում են մարդկանց, որոնք նույնիսկ պատկերացում չունեն, որ իրենց անձնական տվյալներն օգտագործվում են Հայաստանում։ Որպես կանոն, նկարների իրական տերերը Վրաստանում են բնակվում:

Դիտարկելով այդ ֆեյքերի վերջին 2 ամսվա ակտիվությունը՝ տեսնում ենք, որ վերջիններս զբաղված են եղել բացառապես Թորոսյանին փնովելով, ինչպես նաև վերոգրյալ կայքերի հրապարակումների դիտելիությունը բարձրացնելով։ Այս օգտատերերը վերջին օրերին մեկնաբանել են բացառապես Թորոսյանին վերաբերող քննադատական հրապարակումները:

Օրինակ, Անահիտ Բաղդասարյան անունով ներկայացող օգտատիրոջ լուսանկարները պատկանում են Մոսկվայում բնակվող 24-ամյա Կրիստինա Խոշտարիյա օգտատիրոջը։

Հատկանշական է, որ ֆեյքերի այս խումբը մեծամասամբ օգտագործում է գայթակղիչ աղջիկների լուսանկարները՝ հավանաբար առավել մեծ լսարան և հետաքրքրություն ձեռք բերելու համար։ Այդպիսի օգտատերերից է Լիլիթ Համբարձումյանը:

Այս օգտատերը ներկայանում է ուկրաինացի Նինո Սուխուլիայի լուսանկարների ներքո, սակայն պարբերաբար հանդես է գալիս քաղաքական գրառումներով և հրապարակումներով։

Արսեն Թորոսյանի դեմ են գործել անգամ այնպիսի կեղծ օգտատերեր, որորնք Ֆեյսբուքում ներկայացված են իբրև ամուսիններ։ Վերջիններս նույնիսկ երեխայի լուսանկարներ են հրապարակում՝ ցուցադրելով, թե ինչպիսի երջանիկ ընտանիք են։ Իրականում, սակայն, այդ լուսանկարները վերցված են Վրաստանում բնակվող մի ամուսնական զույգի հաշիվներից և օգտագործվում են քաղաքական քարոզչությունը քողարկելու նպատակով։

Ֆեյք օգտատերերի մասին առավել մանրամասն հրապարակումներ կլինեն առաջիկայում։ Որպեսզի ապատեղեկություններ տարածողները չփոխարինեն բացահայտված կեղծ հաշիվները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի հրապարակի 300 ֆեյքերի ամբողջական ցանկը, սակայն դրանց իրական ծավալների ապացուցման համար կներկայացնենք բացառեպես «Մ» տառով սկսվող ազգանուններով ֆեյքերի ցանկը (այն կգտնեք այստեղ):

Մեդիա

Թորոսյանի մասին մեդիաապատեղեկատվությունը տարածվել է մի քանի ուղղությամբ։ Ի սկզբանե գրվել էր, թե նա աթեիստ է, այնուհետև նախարարին անվանեցին թմրամոլների պաշտպան։ Խոսելով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի մասին՝ նախարարին վերագրեցին խոսքեր, որոնք նա երբեք չէր ասել, իսկ politik.am կայքը ապատեղեկատվություն տարածեց, թե իբր Թորոսյանն ասել է, որ տարեկան 360 երեխայի մահը նորմալ երևույթ է։

Կեղծ էին նաև Թորոսյանի` զինվորական ծառայությունից ազատվելու վերաբերյալ տեղեկությունները։ Գրվում էր, թե Թորոսյանը բանակից ազատվել է հոգեկան խնդիրների պատճառով, ինչը ֆեյսբուքյան ֆեյքերի միջոցով մեծ տարածում գտավ հայաստանյան ողջ վիրտուալ տիրույթում։ Այս առիթով Թորոսյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով և պատմեց, որ ծառայել է Արցախի գլխավոր շտաբում, հերթապահել է Ապրիլյան պատերազմի օրերին։ Նախարարը հրապարակեց նաև բժշկական տեղեկանք, համաձայն որի՝ զորակոչվելուց 10 ամիս անց դադարեցրել է ծառայությունը երիկամային հիվանդության պատճառով և ցուցադրեց այն դեղը, որն ընդունում է ամեն օր։

Հայտնի դարձավ նաև, որ news.am կայքը ապատեղեկատվություն է հրապարակել Թորոսյանի հոր մասին, ինչպես նաև գումար է ծախսել այդ նյութը համացանցում գովազդելու վրա։

Ռաֆայել Աֆրիկյան

  • Total: 3.0K
  • 3.0K
  • 0

Հարակից հոդվածներ

#155 ՓԱՍՏԱՉԱՓ․ Հզոր դաշնակցի պայթող փուչիկ
Տեսանյութեր

#155 ՓԱՍՏԱՉԱՓ․ Հզոր դաշնակցի պայթող փուչիկ

17:56, 29 Սպտ, 2023

Ինչպես է պայթում Ռուսաստանի՝ որպես հզոր դաշնակցի կերպարը և ինչպես է փորձում կանխել դա ռուսական և պրոռուսական պրոպագանդան:

Կրեմլը առաջինն է խախտել «ջենթլմենական պայմանավորավածությունը»՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս հայտարարելով
Տեսանյութեր

Կրեմլը առաջինն է խախտել «ջենթլմենական պայմանավորավածությունը»՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս հայտարարելով

14:44, 27 Սպտ, 2023

Ռուսաստանը մեղադրում է Հայաստանին «ջենթլմենական պայմանավորվածությունները» չպահելու և Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու մեջ, այնինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքն...

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար
Սխալ

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար

19:41, 23 Սպտ, 2023

Սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապա սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայից...

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով
Նոթատետր

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով

15:45, 22 Սպտ, 2023

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դեռևս սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ իր ճեպազրույցում մեկնաբանել էր Արցախի նախագահի պաշտոնում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens