ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

ՍԽԱԼ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների իրավահաջորդ։ 

Ֆեյսբուքում 230 հազարից ավելի հետևորդ ունեցող էջերից մեկն այս տեղեկությունը տարածել է ու գրել․ «Սա աննախադեպ որոշում է, որովհետև ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Հայաստանին է տվել իրավասությունը նույնիսկ այն հուշարձանների վրա, որոնք այժմ Ադրբեջանի «միջազգային սահմաններում են»։ Սրանով՝ Հայաստանը կարող է պաշտոնապես պաշտպանել մեր մշակութային ժառանգությունը,  դիմել միջազգային դատարաններ՝ ապացույցներով ներկայացնելով ադրբեջանական ոտնձգությունները, Հայաստանը կարող է նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմի»։ 

Այս տեղեկությունը նույն էջում 200-ից ավելի կիսում ունի ու 800-ից ավելի հավանում։ Բազմաթիվ օգտատերեր էլ նույն տեղեկությունը պարզապես արտատպել են իրենց էջում ու տարածել։  

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է տարածվող տեղեկությունը և պարզել, որ այն չի համապատասխանում իրականությանը, կեղծ է։ Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում նման որոշում արձանագրված չէ։ 

Նույն տեղեկությունը տարածվել էր նաև 2022 թվականին։ «Փաստերի ստուգման հարթակն» այն ժամանակ էլ էր անդրադարձել տարածվող տեղեկությանը և գրել, որ տվյալ ժամանակում Միջազգային դատարանի վերջին՝ 2021 թ. դեկտեմբերի 7-ին կայացված որոշման մեջ որևէ հիշատակում չկար այն մասին, որ Հայաստանը ճանաչվում է Արցախում գտնվող հուշարձանների սեփականատերը:

Այդ որոշման մեջ (ու նաև հետագա որոշումներում-խմբ․) կա միայն պահանջ, որ Ադրբեջանը պետք է պահպանի հայկական ժառանգությունը վանդալիզմի բոլոր դրսևորումներից։ 

Դեռևս 2022 թ․-ին այս տեղեկության սկզբնաղբյուրը եղել են տելեգրամյան ալիքները։ Մասնավորապես, «Միրոտվորեց» տելեգրամյան ալիքը, որը տարածել էր, թե Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների իրավատեր։ Լուրը տարածվել էր նաև լրատվական էջերում (1, 2, 3)։ Կային նույնիսկ մասնագետներ, որոնք կեղծ տեղեկության հիման վրա մեկնաբանություններ էին տվել լրատվամիջոցներին (1, 2)։ 

Սակայն «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկումը» (Monument Watch), պարզաբանելով շրջանառվող տեղեկությունը, գրել էր, որ այն չի համապատասխանում իրականությանը։

«Իրականում ՄԱԿ-ի Հաագայի (Նիդերլանդներ) արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացրել  է Ադրբեջանի դեմ  Հայաստանի հայցի հիման վրա կայացրած իր որոշումը՝   ՄԱԿ-ի կողմից 1965 թվականին ընդունված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի մասին միջազգային կոնվենցիայի» խախտումների վերաբերյալ, որը ներառում էր ժամանակավոր միջոցների կիրառման խնդրանքը։ Դատարանի վճիռը կազմված է 3 կետից, որը կայացրել են 15 դատավորներ՝ ձայներով տասնչորս կողմ, մեկ դեմ համամասնությամբ, որոնցից ոչ մեկում չի նշվում մամուլում շրջանառվող մեկնաբանությունը․

  • Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց դեմ ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնական և հասարակական կազմակերպությունների կողմից․
  • Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով. 
  • Բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել 2020 թվականի բախման արդյունքում գերեվարված բոլոր անձանց և ապահովել նրանց անվտանգությունն ու հավասարությունը օրենքի առջև»,- գրել էր Monument Watch-ը։

Հայկական հուշարձանները պահպանելու, վանդալիզմի գործողություններից հեռու պահելու պարտավորություններ Ադրբեջանի նկատմամբ առաջադրվել են Արդարադատության միջազգային դատարանի նաև հետագա որոշումներով։ Այսինքն՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները սխալ են մեկնաբանվել, և այդ սխալը տարիներ շարունակ տարածվում է։ Դատարանի որոշումները կենտրոնանում են մշակութային ժառանգության պաշտպանության և ռասայական խտրականության կանխարգելման վրա, այլ ոչ թե տարածքային սեփականության կամ սեփականության իրավունքների որոշման վրա։

Այսպիսով, տարածվող լուրը, թե իբր Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող։

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens