ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս․․․»․ Գագիկ Ծառուկյանի այս պնդումը սխալ է

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
10:37, 21 Ապր, 2026

ՍԽԱԼ

Կոտայքի մարզ այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է․ «Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս {Հայաստան}։ Որի տղան է, աղջիկն է, եղբայրն է, բարեկամն է, աշխատում է, ամեն ամիս փող է ուղարկում։ Հո մեր ժողովուրդը ֆոկուսնիկ չի՞, 30․000 դրամով համ գազի փող տա, համ լույսի փող տա, համ կոմունալ վճարի, հլը մի հատ էլ ապրի»։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի հրապարակած թվային տվյալները՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից պարբերաբար հրապարակվող վիճակագրական տվյալները։

Որքա՞ն գումար է փոխանցվում Ռուսաստանից Հայաստան՝ ամսական

FIP.am-ը դիտարկել է վիճակագրությունը ինչպես տարեկան, այնպես էլ ամսական կտրվածքով։

Ամսական վիճակագրության վերլուծության համար հիմք ենք ընդունել վերջին 26 ամիսներին իրականացված փոխանցումների ծավալը (2024-2025 թթ. և 2026 թ. հունվար-փետրվար ամիսների տվյալները):

ԿԲ-ի ամսական փոխանցումների ցուցանիշներում ներկայացված են հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով արտասահմանից ստացված բոլոր միջոցների (այդ թվում՝ ոչ առևտրային բնույթի) վերաբերյալ տվյալներ, որոնք իրականացվել են ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) կողմից։

Եթե հիմք ընդունենք վերը նշվածը, ապա ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից 2024-2026 թվականներին Ռուսաստանից Հայաստան ամսական դրամական փոխանցումների զուտ ներհոսքի (զուտ ներհոսքը հավասար է երկիր մտած ընդհանուր ներհոսքի և երկրից դուրս եկած արտահոսքի տարբերությանը) ծավալը տատանվել է 190-ից 573 մլն դոլարի սահմաններում։

Որքա՞ն են իրականում կազմել հայ միգրանտների փոխանցումները

Այստեղ կա մի նրբություն․ վիճակագրության մեթոդաբանությունը փաստում է, որ ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում՝
ա․ հաճախորդի անունով արտերկրից ստացված (արտերկիր փոխանցված) անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես՝ ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները, նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները,
բ․ աշխատանքի դիմաց ստացված (վճարված) աշխատավարձը, երբ շահառուն աշխատել է արտերկրում տեղակայված կազմակերպությունում և աշխատավարձը ստանում է՝ գտնվելով արդեն իր երկրում։

Հետևաբար, ինչպես Կենտրոնական բանկից հաստատեցին, Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող դրամական միջոցների մասին խոսելիս պետք է հիմք ընդունել «ոչ առևտրային զուտ ներհոսք» տողում ներկայացված տվյալները։ Այս տողով ամսական փոխանցվող գումարի չափն անհամեմատ փոքր է. ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումների ոչ առևտրային զուտ ներհոսքի չափը տատանվում է 18-ից 40 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում։

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի պնդումը, թե «Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս․․․», սխալ է և հակասում է պաշտոնական վիճակագրությանը։ Հայ միգրանտների կողմից ընտանիքներին ուղարկվող գումարի ամսական չափը (ոչ առևտրային զուտ ներհոսք) առնվազն վերջին 26 ամիսների կտրվածքով մի քանի անգամ փոքր է քաղաքական գործչի հնչեցրած ցուցանիշից և  չի հատում 40 մլն ԱՄՆ դոլարի սահմանը։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գագիկ ԾառուկյանԿենտրոնական բանկ

Հարակից հոդվածներ

Արդյոք Ծառուկյանը առյուծներին պահելու թույլտվություն ունեցել է․ ի՞նչ են ասում փաստերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արդյոք Ծառուկյանը առյուծներին պահելու թույլտվություն ունեցել է․ ի՞նչ են ասում փաստերը

11:20, 10 Հլս, 2026

Գագիկ Ծառուկյանի գործի քննության ընթացքում դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի...

Ծառուկյանի 10 հազարը և Ռուբինյանի 1000-ը․ ի՞նչ են ասում պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Ծառուկյանի 10 հազարը և Ռուբինյանի 1000-ը․ ի՞նչ են ասում պաշտոնական թվերը

10:34, 21 Մյս, 2026

Մայիսի 20-ին Գագիկ Ծառուկյանը Մեղրիում քարոզարշավի շրջանակներում բնակչության  հետ  հանդիպման ժամանակ աջակիցներին ասել էր, թե Հայաստանում 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն...

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 

14:24, 13 Մյս, 2026

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն մեկնարկած նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերն օգտագործում են նաև երեխաներին։  Երեխաները մարդկանց...

Գագիկ Ծառուկյանի 0% գյուղվարկերի առաջարկը նոր չէ․ այն արդեն կիրառվում է
Տվյալների լրագրություն

Գագիկ Ծառուկյանի 0% գյուղվարկերի առաջարկը նոր չէ․ այն արդեն կիրառվում է

16:42, 28 Ապր, 2026

Վերջին օրերին գյուղացիների հետ հանդիպումների ընթացքում բնակիչներից մեկի հարցին՝ «որոնք են լինելու առաջին երեք բարեփոխումը գյուղացու համար․ ինչ կանեիք», «Բարգավաճ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens