ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 

14:24, 13 Մյս, 2026

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն մեկնարկած նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերն օգտագործում են նաև երեխաներին։ 

Երեխաները մարդկանց մոտ սովորաբար վստահություն ու ջերմություն են առաջացնում։ Եվ հենց այդ պատճառով էլ քաղաքական գործիչները հաճախ փորձում են հանրության առաջ երևալ երեխաների հետ կամ սիրել ու գուրգուրել իրենց հանդիպած փոքրիկներին։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչպես են երեխաները ներգրավվում քաղաքական բովանդակության մեջ, ինչ ազդեցություն է դա ունենում հանրային ընկալումների վրա, ինչպես են կիրառվում արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաները, և ինչ իրավական ու էթիկական խնդիրներ են առաջանում։

Կարապետյաններն ու երեխաները

Հայաստանի քաղաքական դաշտում նման օրինակները շատ են։ Օրինակ՝ վերջերս գործարար Սամվել Կարապետյանն իր մոտ էր հրավիրել երեք փոքրիկների ու պատասխանում նրանց հարցերին։ Տեսանյութում երեխաներից մեկը նրան ասում է․ «Ես համոզված եմ, որ դուք հաստատ դառնալու եք վարչապետ»։ Նման տեսարանները առաջին հայացքից կարող են անմիջական թվալ, սակայն իրականում կարող են ազդել մարդկանց վերաբերմունքի վրա։ 

Քարոզարշավների ժամանակ ևս հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են երեխաները մոտենում Նարեկ Կարապետյանին, իսկ երբեմն ծնողներն իրենք են երեխաներին տալիս նրա գիրկը՝ լուսանկարվելու համար։ Այս պարագայում խնդիրը միայն անչափահասների հետ լուսանկարվելը չէ։ Բանն այն է, որ երեխայի կերպարը հետագայում կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով, ինչի դեպքում կարող է նրա իրավունքների ու անձնական տարածքի պաշտպանության հարց առաջանալ։

Փաշինյանն ու երեխաները 

Երեխաները հաճախ են հայտնվում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութերում և ուղիղ եթերներում։ Օրինակ՝ Քաջարանում հանդիպման ժամանակ հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ երեխաներ մոտենում վարչապետին։ Մեկ այլ օրինակ արձանագրվեց ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրվա միջոցառումների ընթացքում, երբ տարածված տեսանյութերում երևում էր լացող երեխա, որը ցանկանում էր մոտենալ և լուսանկարվել Փաշինյանի հետ։ Կադրերում նաև երևում է, թե ինչպես են երեխաները վարչապետից ստանում Հայաստանի քարտեզով կրծքանշաններ ու թղթապանակներ։

Երեխայի ու Փաշինյանի մասնակցությամբ այդպիսի մի դեպք ռուսական մեդիայում արհեստական բանականության միջամտությամբ այլ կերպ ներկայացվեց հանրությանը, թե իբր Փաշինյանին մոտեցող երեխային ստիպում են լացել։ Նման տեսանյութերը սոցիալական ցանցերում արագ տարածվում են և մեծ արձագանք ստանում։

Կոռնիձորում ևս քննարկումներ եղան այն մասին, որ դպրոցականները ներգրավվել էին վարչապետի քարոզարշավի միջոցառումներին։ 

Երեխաների մասնակցությամբ տեսարաններ քարոզարշավի ընթացքում եղել են նաև Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների և հանրային այցերի ժամանակ, երբ նրան դիմավորում են անչափահասներ, փոքրիկներ, որոնց նույնիսկ Քոչարյանը գրկում է։ 

«Այս անմեղները զգում են, թե Նիկոլը իրենց ինչից է փրկում» 

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխաների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանություններում հաճախ հանդիպում են արտահայտություններ՝ «Երեխան լավ գիտե՝ ում է սիրում», «․․․նրան հարգում են բոլորը՝ փոքրից սկսած» և այլն։

Այս արձագանքները ցույց են տալիս, որ հանրության մի հատված երեխայի խոսքը, շփումը, վերաբերմունքն ու վարքը ընկալում է որպես «անկեղծ ճշմարտություն»։ Արդյունքում երեխան դառնում է տվյալ գործչի քարոզչության մասնակիցը, նրա դրական կերպարի ձևավորողը։ 

Եվ սա այն դեպքում, երբ երեխան դեռևս չունի ձևավորված քաղաքական գիտակցություն և հաճախ ամբողջությամբ չի հասկանում իր մասնակցության հետևանքները։ Շատ դեպքերում երեխան նույնիսկ չգիտի՝ ով է տվյալ քաղաքական գործիչը։ Օրինակ՝ մարզային այցերից մեկի ժամանակ երեխան Նարեկ Կարապետյանին հարցնում է․ «Ալենը ու՞ր է» (նկատի ունենալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին-խմբ․)։ Երեխայի մասնակցությամբ այս դրվագը շահարկվեց, և ՔՊ ներկայացուցիչները երեխայի դեմքով տեսանյութը տարածում էին սոցիալական ցանցերի իրենց էջերում՝ իրենց քաղաքական նպատակների համար։ 

Երեխաների իրավունքները, օրենսդրությունը և ընտրարշավը 

ՀՀ օրենսդրությամբ, երեխաների ներկայությունը նման միջոցառումներին ընդունելի է, եթե նրանց ծնողները կամ խնամակալները դեմ չեն։

Այդուհանդերձ, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է մի շարք սահմանափակումներ՝ երեխաներին նման երևույթներից պաշտպանելու համար։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով արգելվում է այնպիսի բովանդակության տարածումը, որը կարող է վնասել անչափահասների ֆիզիկական, մտավոր կամ բարոյական զարգացմանը։

ՀՀ Ընտրական օրենսգիրքը ևս սահմանափակումներ է նախատեսում անչափահասների ներգրավման հարցում, հատկապես նախընտրական քարոզչության ընթացքում։ Թեև գործնականում երեխաների մասնակցությամբ տեսանյութերը հաճախ ներկայացվում են որպես «ընտանեկան» կամ «ոչ պաշտոնական» բովանդակություն, այդուհանդերձ, դրանց քաղաքական ազդեցությունն ակնհայտ է։

Հայաստանը նաև վավերացրել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, որը սահմանում է, որ ցանկացած գործողություն առաջին հերթին պետք է բխի երեխայի լավագույն շահերից, ոչ թե քաղաքական նպատակներից։ Երեխային քաղաքական հայացքներ վերագրելը, հատկապես ԱԲ տեխնոլոգիաների միջոցով, կարող է խեղաթյուրել նրա ինքնությունն ու հանրային ընկալումը։

Միաժամանակ երեխայի պատիվն ու հեղինակությունը չպետք է դառնան քաղաքական շահարկման առարկա։ Կոնվենցիան նաև արգելում է երեխաների շահագործումը, ուստի նրանց օգտագործումը քաղաքական համակրանք կամ աջակցություն ստանալու նպատակով կարող է դիտարկվել որպես շահագործման ձև։

Այսպիսով, հատկապես ընտրարշավների ժամանակ երեխաների ներկայությունը պարզապես կադրի համար չէ։ Երեխաների կերպարն օգտագործվում է մարդկանց հույզերի վրա ազդելու, վստահություն ձևավորելու և քաղաքական ուղերձներն ավելի ազդեցիկ դարձնելու համար։ Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք երեխայի շահը իսկապես առաջնային է, թե՞ նա պարզապես վերածվում է քաղաքական պայքարի գործիքի։

Սիլվա Գրիգորյան (փորձնակ լրագրող)

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գագիկ Ծառուկյանընտրություններ 2026Նիկոլ ՓաշինյանՍամվել Կարապետյան

Հարակից հոդվածներ

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 2
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 2

20:48, 16 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվի աշնանային ՏԻՄ ընտրությունների հաջորդ խոշոր փուլը: Ընտրություններ են նշանակված 21 համայնքում՝ Հայաստանի 10 մարզերում։...

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մոդուլայինից մինչև ՎՎԷՌ-1000 տիպի ռեակտոր․ ինչպես փոփոխվեց Փաշինյանի «ռազմավարական որոշումը»

10:39, 12 Հկտ, 2026

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տարիների ընթացքում էական փոփոխություն են կրել։  Եթե 2024 թվականին Փաշինյանը փոքր...

Կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է
Սխալ

Կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է

15:54, 7 Հկտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին «CTRL Z» հաղորդման ընթացքում հայտարարել է․ «2018 թվականից առաջ Հայաստանում կին համայնքի ղեկավար չի եղել։...

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Մանիպուլյատիվ

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում

13:30, 7 Հկտ, 2026

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens