ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

The New York Times-ը հոդված չի գրել ընտրություններում Փաշինյանի վարկանիշի մասին․ Ամերիկաբնակ վերլուծաբանի կեղծ պնդումը

Նանե Մանասյան Նանե Մանասյան
14:30, 18 Մյս, 2026

ՍԽԱԼ

Ֆեյսբուքյան Կարեն Սյունեցի անունով օգտահաշիվը մայիսի 16-ին գրառում է արել՝ պնդելով, թե The New York Times ամերիկյան պարբերականը անդրադարձել է Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ցածր գնահատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հավանականությունը։ 

Օգտահաշիվը կցել է նաև լուսանկար՝ ներկայացնելով, թե այն ամերիկյան լրատվամիջոցի համապատասխան հոդվածի էկրանապատկերն է։ Գրառումն ակտիվորեն տարածվում է սոցիալական մեդիայում (1, 2, 3 և այլն):

Մինչդեռ «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ The New York Times-ը Հայաստանի ընտրությունների ու Փաշինյանի վերաբերյալ այսպիսի հրապարակում չի արել։ 

Միևնույն ժամանակ, որպես հոդվածի էկրանապատկեր ներկայացված լուսանկարում ակնհայտ են անփույթ խմբագրման (ֆոտոշոփի) հետքերը․ օգտագործվել են հայերեն տառեր։ 

Նման պնդում է տարածվել նաև @nikoleimtshnamina տիկտոկյան էջում․ հրապարակված տեսանյութում ամերիկաբնակ Վարդան Հակոբյանը վերլուծություններ է ներկայացնում այդ տեղեկության հիման վրա։ 

Էջն ակտիվորեն զբաղվում է հակաիշխանական քարոզչությամբ։ 

Էկրանապատկերը՝ տիկտոկյան էջից։

Դրա գործունեության տարածքը Հայաստանն է, իսկ ամերիկյան պարբերականին վերագրվող կեղծ տեղեկության մասին տեսանյութը այս պահին TikTok-ում ամենադիտվածն է։

Հակոբյանի մեկնաբանությունները տիկտոկյան էջը վերահրապարակել է նրա յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութից, որում նա, ի թիվս այլ թեմաների, անդրադառնում է նաև ամերիկյան պարբերականի գոյություն չունեցող հրապարակմանն ու վերլուծություններ անում կեղծ տեղեկությունների հիման վրա։ 

Էկրանապատկերը՝ Հակոբյանի յութուբյան ալիքից։

Հակոբյանը նաև տեսանյութում Փաշինյանին վերագրում է գրառում, որը նա չի արել․ մասնավորապես վերջինս պնդում է, թե Փաշինյանը ժողովրդին անվանել է մի «ապերախտ խառնամբոխ»՝ գրելով, որ եթե ինքը չլինի վարչապետ իրեն կհոշոտեն։ 

Այսպիսով, Հայաստանի 2026 թվականի ընտրությունների վերաբերյալ սոցիալական մեդիայում տարածվել է կեղծ տեղեկություն, թե ամերիկյան The New York Times-ը հոդված է հրապարակել՝ կասկածի տակ դնելով Փաշինյանի հաղթանակի հնարավորությունը։ 

Սակայն նման հրապարակում իրականում գոյություն չունի, իսկ որպես «ապացույց» ներկայացված էկրանապատկերում նկատվում են ֆոտոշոփի հետքեր և անգամ հայերեն տառերի օգտագործում։ Նույն կեղծ պնդումը տարածվել է նաև TikTok-ում, որտեղ ամերիկաբնակ Վարդան Հակոբյանը դրա հիման վրա քաղաքական մեկնաբանություններ է արել ու Փաշինյանին վերագրել չարված հայտարարություն։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրություններ 2026կեղծ լուրեր

Հարակից հոդվածներ

ՔՊ-ի պատմական մաքսիմումը գրանցվել է 2018 թվականին․ Հակոբյանի պնդումը քվեների բացարձակ թվի մասին սխալ է
Սխալ

ՔՊ-ի պատմական մաքսիմումը գրանցվել է 2018 թվականին․ Հակոբյանի պնդումը քվեների բացարձակ թվի մասին սխալ է

16:40, 22 Հնս, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հասմիկ Հակոբյանը CivilNet-ի հետ զրույցում պնդել է, թե իր քաղաքական ուժը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում...

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը
Առանց վճռի

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը

15:14, 18 Հնս, 2026

Հունիսի 17-ին մեր գործընկեր Factor.am լրատվամիջոցը հրապարակել է «ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը»...

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները

16:09, 17 Հնս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրողների թվերի տարբերությունը հանրության որոշ...

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին

16:32, 15 Հնս, 2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այս արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 58․287...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens