ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ՔՊ-ի պատմական մաքսիմումը գրանցվել է 2018 թվականին․ Հակոբյանի պնդումը քվեների բացարձակ թվի մասին սխալ է

Նանե Մանասյան Նանե Մանասյան
16:40, 22 Հնս, 2026

ՍԽԱԼ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հասմիկ Հակոբյանը CivilNet-ի հետ զրույցում պնդել է, թե իր քաղաքական ուժը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «բացարձակ թվով հավաքել է ավելի շատ ձայն, քան նախորդ բոլոր ընտրություններին»։ 

«Մենք ստացել ենք պատմական մաքսիմումը մեր ստացած ձայների», — ասել է Հակոբյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՔՊ կուսակցության մասնակցությամբ նախորդ երկու ընտրություններում գրանցած արդյունքներն ու համադրել դրանք վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ։ 

Այսպես, 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը հաջորդած առաջին համապետական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում էր   «Առաքելություն» կուսակցության հետ կազմած «Իմ քայլը» դաշինքով։ 

Այդ ժամանակ դաշինքը բացարձակ թվերով ստացել էր 884,864 քվե կամ ընդհանուր ձայների 70․4%-ը․ այդ ժամանակ խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 1 մլն 261 հազար 105 քաղաքացի։

2021 թվականի հունիսի արտահերթ ընտրություններում կուսակցությունը բացարձակ թվով ստացել է 688,761 քվե կամ ձայների 53.9%-ը․ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել էր 1 մլն 281 հազար 997։ 

Վերջին՝ 2026 թվականի թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 726,819 քվե կամ ընդհանուր ձայների 49.7%-ը․ քվեարկությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 769 քաղաքացի։ 

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում վերջին երեք համապետական ընտրություններում ՔՊ-ի ստացած քվեներն են՝ բացարձակ թվերի արտահայտությամբ։ 

Այսպիսով, բացարձակ թվով ամենաշատ ձայները «Քաղաքացիական պայմանագիրը» (այն ժամանակ՝ «Իմ քայլը» դաշինքի կազմում) ստացել է 2018 թվականին․ 2026 թվականի 726,819 ձայները շուրջ 158 հազարով պակաս են այդ ցուցանիշից։ 

2026 թվականի ընտրություններում, թեև կուսակցությունը 2021 թվականի համեմատ ավելացրել է իր ստացած ձայների թիվը (688,761-ից մինչև 726,819), այդ աճը բավարար չէ 2018 թվականի արդյունքը գերազանցելու համար։

Տոկոսային հարաբերակցությամբ նույնպես ամենաբարձր արդյունքը գրանցվել է 2018 թվականին, մինչդեռ 2026 թվականին կուսակցությունը ստացել է 49.7%։ 

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում վերջին երեք համապետական ընտրություններում ՔՊ-ի ստացած քվեներն են՝ բացարձակ թվերի, տոկոսների արտահայտությամբ, ինչպես նաև ներկայացված են ընտրության մասնակցության  բացարձակ թվերը։ 

Մասնակցության ցուցանիշը ևս կարևոր համատեքստ է տալիս։ 2026 թվականին ընտրություններին մասնակցել է մոտ 215 հազարով ավելի ընտրող, քան 2018-ին, և մոտ 195 հազարով ավելի, քան 2021-ին։ 

Այսինքն՝ ընտրողների մասնակցությունը զգալիորեն աճել է, սակայն այդ աճը չի վերածվել «Քաղաքացիական պայմանագրի» համարժեք ձայների աճի։

Ընդհակառակը՝ ավելի մեծ մասնակցության պայմաններում կուսակցության ստացած ձայների մասնաբաժինը շարունակել է նվազել՝ 70.4%-ից (2018) մինչև 53.9% (2021) և 49.7% (2026)։ Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցած լրացուցիչ ընտրողների զգալի մասը իր ձայնը տվել է այլ քաղաքական ուժերի, ոչ թե «Քաղաքացիական պայմանագրին»։

Այսպիսով, թվերը չեն հաստատում այն պնդումը, թե 2026 թվականին «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է իր պատմության մեջ ամենաշատ ձայները՝ «պատմական մաքսիմումը»։ Թե՛ բացարձակ քվեների թվով, թե՛ տոկոսային արդյունքով կուսակցության լավագույն ցուցանիշը մնում է 2018 թվականի ընտրությունների արդյունքը։ 

Միաժամանակ, 2026 թվականին արձանագրվել է ընտրողների մասնակցության զգալի աճ, սակայն այդ աճը չի վերածվել կուսակցության պատմական առավելագույն աջակցության․ հակառակը, ավելի մեծ մասնակցության պայմաններում կուսակցության հարաբերական աջակցությունը նվազել է։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրություններ 2026ՔՊ

Հարակից հոդվածներ

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում

13:28, 3 Օգս, 2026

9-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 2-ին մեկնարկել է աշխատանքները. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով օրենսդիր մարմնի կազմում կլինի...

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»

17:06, 10 Հլս, 2026

2025 թվականի ապրիլ ամսից ի վեր՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հայաստանյան տեղեկատվական տիրույթում ակտիվության հերթական շրջափուլի մեկնարկը տվեց ռուսաստանցի մեդիասեփականատեր,...

Ի՞նչ եղան «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ եղան «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանները

16:13, 7 Հլս, 2026

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի քննության ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել էր, թե վարչապետի աշխատակազմը պետական...

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը
Առանց վճռի

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը

15:14, 18 Հնս, 2026

Հունիսի 17-ին մեր գործընկեր Factor.am լրատվամիջոցը հրապարակել է «ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens